Էլզաս-Լոթարինգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Էլզաս-Լոթարինգիա
գերմ.՝ Elsass-Lothringen
Դրոշ Զինանշան
Dienstflagge Elsaß-Lothringen Kaiserreich.svg
Wappen Deutsches Reich - Elsass-Lothringen.svg
ԵրկիրԳերմանական կայսրություն Գերմանական կայսրություն
Կարգավիճակկայսերական հող
ՎարչկենտրոնՍտրասբուրգ
Տարածք14 522 կմ²[1]
German Empire - Alsace Lorraine (1871).svg
Հիմնադրված է1871 թիվ թ.
ՓոխարինեցMeurthe?, Մոզել, Ներքին Ռեն, Վոգեզներ և Վերին Հռենոս
Կոորդինատներ: 48°40′12.000000100006″ հս․ լ. 7°0′1e-07″ ավ. ե. / 48.67000000002777682° հս․. լ. 7.000000000028° ավ. ե. / 48.67000000002777682; 7.000000000028

Կայսերական հողեր Էլզաս և Լոթարինգիա (գերմ.՝ Reichsland Elsaß-Lothringen, ֆր.՝ Alsace-Lorraine) - Գերմանական կայսրության կայսերական հողերն էին՝ տեղակայված ժամանակակից Ֆրանսիայի արևելյան հատվածում՝ կազմված Էլզասից և արևելյան Լոթարինգիայից:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կայսերական հողերի» առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1870-1871 թվականների ֆրանս-պրուսական պատերազմի ավարտից հետո Լոթարինգիայի զգալի մասը և Էլզասը գրեթե ամբողջությամբ անցել են Գերմանիային: Ֆրանսիայում ուժեղացել էր կորսված տարածքները հետ վերադարձնելու համար ռևանշիստական շարժումը: Երկրի բազում քաղաքների փողոցներ անվանակոչվել են Էլզասի և Լոթարինգիայի պատվին. Նանսում՝ Լոթարինգիայի նախկին մայրաքաղաքում, որը մնացել էր Ֆրանսիայի կազմում, բացվել էր այլաբանական հուշարձան՝ նվիրված երկու պրովինցիաներին: Գերմանիայի ռազմական շրջանակների անօրինական քայլերը և սադրանքներն էլզասյան Ցաբերն (Սավերն) քաղաքի բնակչության նկատմամբ (Ցաբերնյան պատահար) 1913 թվականին Գերմանիայում հանգեցրել են քաղաքական ճգնաժամի: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Էլզասի և Լոթարինգիայի բնակչությունը հրաժարվել էր կռվել գերմանական բանակի կազմում. նրանց առաջաբանը լակոնիկ էր՝ «առանց մեզ»: 1918 թվականի նոյեմբերին ձևավորվել էր Էլզասի Խորհրդային Հանրապետությունը, բայց պատերազմի ավարտին դաշնակիցները գրավել են Էլզասի և Լոթարինգիայի զգալի մասը: Վերսալյան խաղաղության պայմանագրի համաձայն Ֆրանսիան 1918 թվականին իրեն էր վերադարձրել այդ տարածքները:

Հետագա պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի Ֆրանսիայի օկուպացիայից հետո Էլզասն ու Լոթարինգիան նորից անցել են Գերմանիայի վերահսկողության տակ: 1944 թվականին դրանք զբաղեցված էին միութենական զորքերի կողմից, իսկ պատերազմի ավարտից հետո պաշտոնապես վերադարձվել են Ֆրանսիային: Էլզասի և Լոթարինգիայի տարածքում այսօր գտնվում են Վերին Հռենոս, Ստորին Հռենոս և Մոզել ֆրանսիական դեպարտամենտները:

Լոթարինգիան լացում է Էլզասի ուսին. հուշարձան Նանսիում

Պետության կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն կայսրության կազմի մեջ մտնող պետությունների և պրուսական գավառների՝ Էլզասը և Լոթարինգիան անմիջականորեն ենթարկվում էին կայսրին, ներկայացված փոխարքային (գերմ.՝ Statthalter), 1871-1879 թվականներին նրա գործառույթները կատարում էր գլխավոր նախագահը (Oberpräsident): 1911 թվականից Էլզաս-Լոթարինգիայում ձևավորվել է լանդտագ՝ կազմված առաջին և երկրորդ պալատներից, մինչ այդ նրա գործառույթներն իրականացնում էր հողային կոմիտեն (Landesausschuss), որն ընտրվում էր երեք բեցիրկտագների կողմից, գործադիր մարմինը համարվում էր նախարարությունը պետական քարտուղարի գլխավորությամբ (Staatssekretär). Էլզաս-Լոթարինգիան Բունդեսթագում ներկայացոիցիչներ չուներ, իսկ Ռայխստագում ուղղակի ընտրությունների շնորհիվ ուներ 15 անդամ[2]:

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլզաս-Լոթարինգիայի տարածքը բաժանվում էր վարչական շրջանների կամ օկրուգների (գերմ.՝ Regierungsbezirk), վարչական օկրուգները՝ քաղաքների (stadtkreis) և շրջանների (landkreis), իսկ շրջանները՝ կանտոնների (kanton) և քաղաքների, կանտոնները՝ համայնքների (landgemeinde)

  • Վերին Էլզաս
    • շրջաններ
      • Ալտկիրխ
      • Կոլմար
      • Հեբվայլեր (Հեբվիլլեր)
      • Մյունհաուզեն
      • Ռապպորտսվայլեր
      • Տանն
  • Ստորին Էլզաս
    • քաղաքներ
      • Ստրասբուրգ
    • շրջաններ
      • Էրշտայն (Սելեստա-Էրստեն)
      • Հագենաու
      • Մյոլսհայն
      • Շլետտշտադտ
      • Ստրասբուրգ
      • Վայսսենբուրգ
      • Ցաբերն (Սվերն)
  • Լոթարինգիա
    • քաղաքներ
      • Մեց
    • շրջաններ
      • Բոլհեյն
      • Շատո-Սալեն
      • Դիդենհոֆեն-Արևելք
      • Դիդենհոֆեն-Արևմուտք
      • Ֆորբախ
      • Մեց
      • Սաարբուրգ
      • Սաարգեմյունդ

Վարչական շրջանների ներկայացուցչական մարմիններն են՝ բեցիրկստագները (Bezirkstag). կայսեր շահերը ներկայացնում էր կառավարության ղեկավարը․ շրջանների ներկայացուցչական մարմիններն են կրեյստագները. շրջանները ղեկավարում էին կրեյսդիրեկտորները (kreisdirektor)․ համայնքների և քաղաքների ներկայացուցչական մարմիններն են համայնքային խորհուրդները․ համայնքները և քաղաքները ղեկավարում էին բուրգոմիստերները[3].

Դատարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոլմարի բարձրագույն դատարան (Oberlandesgericht Colmar)
    • Կոլմարի տեղամասային կամ տեղական դատարան (Landgericht Colmar)
    • Մեցի տեղամասային կամ տեղական դատարան (Landgericht Metz)
    • Մյունհաուզենի տեղամասային կամ տեղական դատարան (Landgericht Mülhausen)
    • Սաարգեմյունդի տեղամասային կամ տեղական դատարան (Landgericht Saargemünd)
    • Ստրասբուրգի տեղամասային կամ տեղական դատարան (Landgericht Straßburg)
    • Ցաբերնի տեղամասային կամ տեղական դատարան (Landgericht Zabern)

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավատացյալների մեծամասնությունը կաթոլիկներ են, ովքեր ընդգրկված են Ստրասբուրգի Արքեպիսկոպոսության և Մեցի թեմի մեջ և անմիջականորեն գտնվում են Սուրբ աթոռի ենթակայության տակ։ Լյութերականները միավորված են Էլզասի ու Լոթարինգիայի բողոքական եկեղեցու Աուգսբուրգյան հավատքի շուրջ (Protestantische Kirche Augsburgischen Bekenntnisses von Elsass und Lothringen) գոյություն ունեին մեծաթիվ կալվինական միաբանություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]