Սադովայի ճակատամարտ
Սադովայի ճակատամարտ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Ավստրիա-պրուսա-իտալական պատերազմ | |||||||
| |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
![]() |
![]() ![]() | ||||||
Հրամանատարներ | |||||||
![]() ![]() ![]() |
![]() | ||||||
Կողմերի ուժեր | |||||||
221.000 | 214,1 հազար զինվոր (184,1 հազար ավստրիացի և 30 հազար սաքսոնացի) | ||||||
Կորուստներ | |||||||
8975 զինվոր՝ 1900 սպանված, 275 անհետ կորած, 6800 վիրավոր | 44 200 զինվոր՝ 5735 սպանված, 7925 անհետ կորած, 8440 վիրավոր, 22.000 գերի |

Վերևից ներքև և ձախից աջ՝
Օտտո ֆոն Բիսմարկ,
գեներալ Էդվարդ Ֆոգել ֆոն Ֆալկեիշտեին,
գեներալ Կառլ ֆոն Շտաինմենց,
Ալբերտ ֆոն Ռուն,
գեներալ ֆոն Ֆլիս,
գեներալ Հերվարտ ֆոն Բիտենֆելդ
Սադովայի ճակատամարտ (հայտնի է նաև՝ Կյոնիգրացի ճակատամարտ՝ գերմ.՝ Schlacht bei Königgrätz անունով), ավստրո-պրուսական պատերազմի ամենախոշոր ճակատամարտերից մեկը, որը տեղի է ունեցել 1866 թվականի հուլիսի 3-ին: Այն հիմնովին փոխել է պատերազմի ընթացքը[1][2][3]:
Ճակատամարտի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիական հյուսիսային բանակը, որը կազմված էր 215.000 զինվորական անձնակազմից և 770 հրանոթից, Սադովա գյուղի հարավ-արևելյան հատվածում գտնվող իր դիրքերը փոխում է, երբ Էլբյան և Սիլեզյան պրուսական բանակները, կորոնք կազմված էին 221.000 անձնակազմից և 900 հրանոթից, Վիլհելմ I Հոհենցոլեռն կայսր գլխավորությամբ մոտեցան իրեն: Ավստրիական գեներալ Լյուդվիգ Ավգուստ Բենդեկը նախօրոք չէր կազմակերպել տեղանքի հետախուզություն և չկարողացավ իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների միասնական և համակարգված գործողությունները կազմակերպել: Ավստրիական բազմազգ բանակի թույլ կողմերից մեկն այն էր, որ շատ ազգերի ներկայացուցիչներ չէին ցանկանում կռվել Հաբսբուրգների համար: Հարյուրավոր իտալացիներ և ռումինացիներ լքեցին մարտադաշտը և դարձան դասալիք[1][2][3]:
Ճակատամարտի հենց սկզբում արդեն ավստրիական բանակը զբաղեցրել էր խիստ անհարմար դիրքեր Բիստրիցա և Էլբա գետերի միջև: Սեղմված լինելով այդ երկու գետեևրի մեջ՝ ավստրիական բանակը հուլիսի 3-ի գիշերը հայտնվել էր երեք պրուսիական բանակների շրջափակման մեջ: Ավստրիական բանակի ձախ թևը շրջափակվել էր պրուսիական Էլբյան բանակի կողմից, կենտրոնական հատվածը՝ 1-ին բանակի կողմից, Էլբայի ափին գտնվող ավստրիական 1-ին բանակը՝ պրուսիական 2-րդ (Սիլեզյան) բանակի կողմից: Եթե պրուսիացիներն ունենային ևս մի քանի ժամ, ապա նրանք կկարողանային ամբողջությամբ շրջափակել ավստրիացիներին: Սակայն հակառակորդները գտնվում էին իրար շատ մոտ: Պրուսյացիները, ովքեր չէին սպասում իրենց առջև տեսնել Լյուդվիգ Ավգուստ Բենդեկի 200.000-անոց բանակը, սկսեցին վախենալ ավստրիական ամբողջ բանակի հարվածից: Արդյունքում, պրուսական բանակի շտաբը որոշեց Լյուդվիգ Բենդեկի բանակի ամբողջ ուշադրությունը գրավել կենտրոնական ռազմաճակատում մինչև հարավից Էլբյան և հյուսիսից 2-րդ բանակները հայտնվեն ավստրիացիների թիկունքում[1][2][3]:
Ճակատամարտը սկսվեց հուլիսի 3-ի առավոտյան ձախ ռազմաճակատում՝ Պրոբլուս գյուղի հարևանությամբ կողմերի ՝ իրար վրա հարձակումով: Էլբյան բանակի ավանգարդը բախվում է ավստրիական ձախ ռազմաճակատը պահող սաքսոնիական ստորաբաժանմանը, որին աջակցում էին մի քանի ավստրիական բրիգադներ: Հետևակի հրաձգության ժամանակ առավելությունը պրուսիացիներինն էր: Նրանց ասեղանետային հրացանները առավել արագ էին կրակում, քան ավստրիացիների երկփողային շտուցերային հրացանները: Որոշ ժամանակ անց Պրոբլուս գյուղի մոտ մարտին ներգրավվում է նաև Կանշտեինի պրուսիական ամբողջ դիվիզիան, այնուամենայնիվ, ուժերի անհավասար լինելը Կանշտեինին ստիպում է հրաժարվել Պրոբլուսը գրավելուց մինչև Մյունստերի դիվիզիայի ժամանումը: Սակայն պրուսական երկու դիվիզիաները նույնպես բավարար չէին, որպեսզի գրավեն և կոտրեն ավստրիացիների ձախ թևը: Մարտի սկզբնական ժամերին պրուսիացիներին հաջողվեց ընդամենը փոքր-ինչ ճնշել ավստրիացիներին[1][2][3]:
Այդ ընթացքում ռազմաճակատի կենտրոնում տեղաշարժեր սկսեց պրուսական 1-ին բանակը: Առավոտյան նախ չորս, այնուհետև վեց պրուսական դիվիզիաները սկսեցին հարձակվել Բիստրիցա գետի մոտ տեղակայված ավստրիական դիրքերի վրա: Ավստրիացիների առաջին գիծը ետ է շպրտվում, և պրուսիացիները գրավում են Սադովա գյուղը: Այնուհետև նրանք սկսում են անցնել Բիստրիցա գետի հակառակ կողմը: Մյուս ափին գտնվող անտառապատ տեղանքում պրուսացիները կենտրոնացնում են իրենց ուժերը և պատրաստվում Լիպա գյուղի բարձունքում գտնվող ավստրիական հիմնական դիրքերի վրա վճռորոշ հարձակման: Սակայն, Բենեդիկի զորքերի կողմից բարձունքում տեղակայված ավստրիական 160 հրանոթների կրակը կասեցնում է պրուսների հարձակումն ու նրանց պատճառում զգալի կորուստներ: Հրանոթներիոչ բավարար լինելը պրուսիացիներին հնարավորություն չէին տալիս հաղթահարել ավստրիացիների դիմադրությունը[1][2][3][4]:
Կեսօրին պրուսական վեց դիվիզիաներ կանգնած էին ավստրիական ուժերի դիմաց, որոնք կազմված էին 10-րդ, 3-րդ, 4-րդ և 2-րդ կորպուսներից: Էլբյան բանակի ևս երեք դիվիզիա կանգնած էին ավստրիական ռազմաճակատի ձախ գծի դիմաց, որտեղ կենտրոնացել էին սակսոնական կորպուսն ու ավստրիական 8-րդ կորպուսի մնացորդները: Ժամը 11-ի և 12-ի սահմաններում ավստրիացիները իրավիճակը փոխելու փորձ են կատարում՝ իրականացնել հակագրոհ առաջին թևի միջոցով և պրուսիական դիվիզիաները շպրտել Բիստրիցա գետ: 4-րդ և 2-րդ ավստրիական կորպուսները այդպիսի հարձակման են անցնում, և գեներալ Ֆրանզեցիկին մեծ դժվարությամբ իր ղեկավարած պրուսիական 7-րդ դիվիզիայի ստորաբաժանումները կարողանում է դուրս բերել ավստրիական բանակի ճիրաններից: Սակայն ավելին անելու համար ավստրիացիները չունեին ժամանակ. պրուսիական 2-րդ բանակը չորս կորպուսներով արդեն գտնվում էր առաջին ճակատում և ավստրիական բանակի թիկունքում: Սիլեզյան բանակի ներգրավումը մարտին դարձավ օրվա շրջադարձային իրադարձություն: Ժամը 2-ի սահմաններում, երբ պրուսական բանակի շտաբը տեղեկանում է 2-րդ բանակի ժամանելու մասին, սկսում է լրջորեն մտածել Բիստիցայի արևելյան ափից իր զորքերի դուրս բերման մասին: Արդեն հայտնի է դառնում, որ ավստրիացիները պարտվելու են[1][2][3]:
Գեներալ Բենեդիկը ստիպված էր ընդհատել գրոհը, երկարացնել և թեքել իր աջ ռազմաճակատը: Այդ ժամանակ Էլբյան բանակի մի մասը շրջանցում է ավստրիացիների ձախ թևը ու վերցնում Պրոբլուս գյուղը: 1-ին և 2-րդ բանակները շարունակում էին ճնշել կենտրոնը, աջ թևն ու թիկունքը: Շրջափակման վտանգից գեներալ Բենեդիկը Կյոնգգրեցից (ներկայիս Գրադեց-Կռալովեից) 4 կմ հյուսիս-արևմուտք տեղակայված 170 թնդանոթների աջակցությամբ սկսում է իր զորքերի նահանջը: Իրավիճակի վրա ազդեցություն է ունեցել նաև ավստրիական բանակի բազմազգ լինելու հանգամանքը. հարյուրավոր այլազգիներ հենց Սադովայի մոտ գտնվող ռազմաճակատից հեռանում էին: Մասնատված ավստրիական բանակը, չկարողանալով դիմադրել պրուսների հարձակմանը, նահանջում է: Գեներալ Բենեդիկի Հյուսիսային բանակը ամբողջական ոչնչացումից փրկեցին ավստրիական հեծելազորի գործողությունները, որոնք ուղղված էին զորքերի հիմնական հատվածի նահանջը ապահովելուն[1][2][3][5]:
Ավստրիական բանակը իր դաշնակից սակսոնական զորքերի հետ միասին ունեցել է 15.000 զոհ և վիրավոր ու 22.000 գերի և դասալիք: Այս թվերը գրեթե հինգ անգամ մեծ են, քան պրուսիական բանակի համապատասխան կորուստները[1][2]:
Արդյունք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սադովայի ճակատամարտը դարձավ 1866 թվականի ավստրո-պրուսիական պատերազմի գլխավոր ճակատամարտը: Կռվից հետո գեներալ Լյուդվիգ Բենեդիկը իր զորքերը տեղափոխեց Օլոմոուց, որպեսզի փակի դեպի Հունգարիա տանող ճանապարհը, սակայն թողեց Վիեննան առանց պատշաճ պաշտպանության: Չնայած, հավանաբար, Ավստրիական կայսրությունը դեռևս ուներ համապատասխան ռազմական ներուժ պատերազմը շարունակելու համար, սակայն մեկ ամիս անց կնքվեց խաղաղության պայմանագիր, որով էլ ավարտվեց պատերազմը[1][2][3][6]:
Սադովայի ճակատամարտը էական դեր խաղաց ռազմարվեստի ոլորտում: Ապացուցվեց ասեղնանետ հրացանների առավելությունը երկփող շտուցերային հրացանների նկատմամբ, ցույց տվեց նպատակային զորաշարժերի արդյունավետւոթյունն ու հակառակորդի մեծածավալ զորքի նկատմամբ հաղթանակի հնարավորությունը, եթե նույնիսկ վերջինս գտնվում է անմիջական հարևանությամբ: Այդ փորձը դարձավ պրուսիական ռազմական դպրոցի հայեցակարգ. Այն հետագայում օգտագործվեց նաև 20-րդ դարում[1][2][3]:
- Սադովայի ճակատամարտը գեղարվեստական ներկայացմամբ
Սադովայի ճակատամարտ: գահաժառանգը Կարլ Ֆրեդերիկը հաջողությամբ ղեկավարում է պրուսիական բանակը
Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Barry Q. (2009)։ The Road to Königgrätz: Helmuth von Moltke and the Austro-Prussian War 1866։ Solihull: Helion։ ISBN 978-1-906033-37-8(անգլ.)
- Bucholz Arden (2001)։ Moltke and the German Wars, 1864–1871։ European History in Perspective։ New York: Palgrave։ ISBN 0-333-68758-2(անգլ.)
- Craig Gordon A. (2003)։ The Battle of Königgrätz : Prussia's Victory Over Austria, 1866 (illustrated ed.)։ University of Pennsylvania Press։ ISBN 978-0-8122-1844-2(անգլ.)
- Creasy Edward, Mitchell Joseph B. (1964)։ «17 (The Battle of Sadowa, A.D. 1866)»։ Twenty Decisive Battles of the World։ Macmillan(անգլ.)
- Hollyday, FBM (1970), Bismarck, Great Lives Observed, Prentice-Hall.(անգլ.)
- Hozier Henry (1867)։ The Seven Weeks' War։ Vol. II։ Whitefish, MT: Kessinger Pub. LLC։ ISBN 0548164800(անգլ.)
- Prussian General Staff, Department of Military History (2005)։ The Campaign of 1866 in Germany։ Uckfield, East Sussex, UK: Naval & Military Press։ ISBN 1-845741-81-1(անգլ.)
- Showalter Dennis (2004)։ The Wars of German Unification։ Modern Wars Series։ London: Hodder Education։ ISBN 978-0-340-58017-2(անգլ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Мерников А. Г., Спектор А. А. Всемирная история войн. — Минск, 2005.(ռուս.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Шлиффен А. Канны. — М., 1938.(ռուս.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Devries Kelly, Martin J. Dougherty, Christer Jorgensun, Chris Mann, Chris McNab (2008)։ «Sadowa (Königgrätz), 1866»։ Battles that Changed Warfare։ London: Amber Books։ էջեր 128–137։ ISBN 978-1-905704-67-5(անգլ.)
- ↑ Gore-Brown S (2009)։ The Prussian Artillery in the Campaign of 1866։ Wokingham, Berkshire, UK: Helion & Co. Ltd։ ISBN 978-1-906033-05-7(անգլ.)
- ↑ Преженцов Я. Б. Кёниггрецкое сражение 3 июля 1866 года. — СПб.: Изд. В. Березовский, 1888. — 39 с., 1 л. план.(ռուս.)
- ↑ Кениггрец // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.