Վոգեզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վոգեզներ (այլ կիրառումներ)
Վոգեզներ
Location Vosges.PNG
Տեսակ լեռնահամակարգ
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Տեղադրություն Վոգեզներ
Բարձրություն (ԲԾՄ) 1424 մետր
Երկարություն 120 կիլոմետր
Մակերես 5500 կմ²
Մեծագույն գագաթ Grand Ballon

Վոգեզներ, լեռներ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում։ Երկարությունը 160 կմ է, լայնությունը՝ 40—50 կմ, գլխավոր գագաթը՝ Բալլոն դե Դեբվիլլեր (1423 մ)։ Արևելյան լանջերն ուղղաձիգ իջնում են դեպի Վերին հռենոսյան դաշտավայրը, արևմտյանը՝ զառիվայր են։

Վոգեզները հերցինյան զանգվածի կամարաձև բարձրացած հատվածն են, որի կենտրոնական մասն իջել և կազմել է Վերինհռենոսյան դաշտավայրը։ Կամարաձև բարձրացման արևելյան մասը կազմում են Շվարցվալղի լեռները։ Վոգեզների հարավում կազմված են բյուրեղային ապարներից, հյուսիսում կուեստանման զառիկող ավազային սարավանդ են։

Մինչ 1200 մ բարձրության լեռները ծածկված են անտառներով։ Բնակիչներն զբաղվում են հողագործությամբ, անտառատնտեսությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 483 CC-BY-SA-icon-80x15.png