Վերին Սոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերին Սոն
Haute-Saône
Դրոշ Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակԴեպարտեման
Մտնում էՖրանշ-Կոնտե
ՎարչկենտրոնՎեզուլ
Ամենաբարձր կետBallon de Servance?
Բնակչություն (1999)
229 732 (82րդ տեղ)
Խտություն43
Տարածք5 360
Հիմնադրված է1789 թ. դեկտեմբերի 22 թ.
Սահմանակցում էՅուրա, Կոտ դ’Օր, Վերին Մարն, Վոգեզներ, Բելֆորի տարածք և Դու
Ժամային գոտիCET (UTC+1)
ISO 3166-2 կոդFR-70
Անվանված էՍոն
cg70.fr/conseil-general/fonctionnement/index.html

Վերին Սոն (ֆրանսերեն՝ Haute-Saône), դեպարտամենտ Ֆրանսիայի արևելքում։

  • Վերն Սոն դեպարտամենտի կարգային թիվն է՝ 70։

Պատմական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցի Վեզուլում

Վերին Սոն դեպարտամենտը ստեղծվել է 1789 թվականի դեկտեմբերի 22-ին։ Առաջացել է նախկին Ֆրանշ Կոնտե պրովինցիայի տարածքում։ Անվանումն առաջացել է Սոն գետի անվանումից։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեմ

Վերին Սոնին շրջապատող դեպարտամենտներն են՝ արևմուտքից՝ Կոտ դ'Օրը, հյուսիս-արևմուտքից՝ Վերին Մարնը, հյուսիսից՝ Վոգեզներ, արևելքից՝ Բելֆոր տարածքը, հարավից՝ Դուն և հարավից՝ Յուրան։
Դեպարտամենտը կարող է ներկայացվել որպես անցման տարածք Ֆրանսիայի արևելքի մի քանի ավելի ճնշված դեպարտամենտներից դեպի վերջին տասնամյակներում համեմատաբար մեծ տնտեսական աճ ցուցաբերած այսպես կոչված, «Երկնագույն բանանի» գոտու շրջաններ։

Տարածքը 5360 կմ² է։

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպարտամենտի կազմի մեջ մտնում են 2 մարզ, 32 կանտոն և 545 կոմունա։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]