Սոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոն (այլ կիրառումներ)
Սոն գետ

Սոն (անգլ.՝ Saone), գետ Ֆրանսիայում, Ռոնի վտակը։ Երկարությունը 482 Կմ է, ավազանը՝ մոտ 30 հազար Կմ²։ Սկիզբ է առնում Լոթարինգյան սարավանդից, հոսում Սոն-Ռոնյան միջլեռնային իջվածքով։ Սնումը հիմնականում անձրևային է, ջրառատ է նոյեմբեր-ապրիլ ամիսներին։ Տարեկան միջին ծախսը մոտ 400 մ³/վրկ է (գետաբերանի մոտ)։ Նավարկելի է։ Ջրանցքներով միացած է Մոզել, Լուար, Մառն, Սեն, Հռենոս գետերին։ Գետաբերանում է Լիոնը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոն» հոդվածին։