Երկնագույն բանան
Արտաքին տեսք


«Երկնագույն բանան» («կապույտ բանան»; ֆր.՝ Banane bleue), եզր, որը 1989 թվականին առաջարկել է ֆրանսիացի գիտնական Ռոժե Բրյունեն՝ Եվրոպայի առավել զարգացած տնտեսական շրջանները բնորոշելու համար։
Բրյունեն, որոշելով Եվրոպան բաժանել ակտիվ և պասիվ շրջանների, տնտեսապես զարգացած շրջանը անվանեց «Boom Banana» («զարգացող, ծաղկող բանան»), բայց արտասանության սխալի արդյունքում բանանը դարձավ երկնագույն։ Երկնագույն (կապույտ) գույնը անվան մեջ նաև հիշեցնում է միացյալ Եվրոպայի դրոշի գույնը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]