Ստորին Հռենոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Ստորին Հռենոս
Bas-Rhin
Դրոշ Զինանշան
BasRhinFlag.png
Blason département fr Bas-Rhin.svg
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Կարգավիճակ Գավառ
Մտնում է Գրանդ Էստ
Վարչկենտրոն Ստրասբուրգ
Ամենաբարձր կետ Q1061034?
Բնակչություն (2010) 1 115 226 մարդ
Տարածք 4755 կմ²
Bas-Rhin departement locator map.svg
Հիմնադրված է մարտի 4, 1790 թ.
Սահմանում է Մոզել, Վերին Հռենոս, Վոգեզներ, Մյորթ և Մոզել, Ռայնլանդ Պֆալց և Բադեն-Վյուրթեմբերգ
Ժամային գոտի CET (UTC+1)
Փոխարինեց Unterelsaß
ISO 3166-2 կոդ FR-67
Անվանված է Հռենոս
Կոորդինատներ: 48°49′ հս․ լ. 7°47′ ավ. ե. / 48.817° հս․. լ. 7.783° ավ. ե. / 48.817; 7.783
bas-rhin.gouv.fr

Ստորին Հռենոս (ֆր.՝ Bas-Rhin), գավառ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում։ 1 115 226 մարդ (2010) բնակչությամբ հանդիսանում է Էլզաս երկրամասի 2 ամենախիտ բնակեցված գավառներից մեկը։ Վարչական կենտրոնը Ստրասբուրգ քաղաքն է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքի մակերեսը 4755 կմ² է։ Գավառով է հոսում Հռենոս գետը, որը միշտ հանդիսացել է երկրամասի կարևոր բաղկացուցիչը և Ստորին Հռենոսի արևելյան սահմանը։ Դեպարտամենտում են տեղակայված նաև Վոգեզներ նախալեռները։

Հյուսիսում Ստորին Հռենոսը սահմանակցում է Պֆալցի անտառի հետ՝ գերմանական Ռեյնլանդ-Պֆալց դաշնային երկրամասի տարածքում, արևելքից՝ Բադեն Վյուրտեմբերգ երկրամասի հետ, հարավում են գտնվում Վերին Հռենոս և Էլզաս, իսկ արևելքում՝ Լոթարինգիա դեպարտամենտները։

Գավառն իր մեջ է ներառում 7 շրջան, 44 կանտոն և 526 կոմունա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորին Հռենոսը 83 գավառներից առաջիններից մեկն է, որը ստեղծվել է 1790 թվականի մարտի 4-ին Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ։ 1790-ական թվականների կեսերին Հռենոսի ձախ ափի՝ ֆրանսիական օկուպացիայի ժամանակ, գավառի հյուսիսային սահմանը տեղափոխվեց Լաուտեր գետից այն կողմ՝ Կբայխ գետի մոտ և ներառեց Անվայլեր Տրիֆելսե, Լանդաու, Բադ Բերգցաբերն և Վյորտ Հռենոսի վրա քաղաքները։ Սակայն Նապոլեոնի երկրորդ պարտությունից հետո 1815 թվականին Վիեննայի վեհաժողովը որոշեց Լաուտերից վերև ընկած տարածքները փոխանցել Բավարիային։ Այժմ այդ տարածքները հանդիսանում են Ռայնլանդ Պֆալցի դաշնային երկրամասի մի մասը։

Իր ստեղծումից ի վեր 2 անգամ Ստորին Հռենոսը հայտնվել է Գերմանիայի կազմում՝ առաջին անգամ՝ (1871-1918) ֆրանկոպրուսական պատերազմի պարտության արդյունքում, երկրորդ անգամ՝ (1940-1945)՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]