Թրիեր
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
գերմ.՝ Trier | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | մ. թ. ա. 16[1] թ. | ||||
Մակերես | 117,07 կմ² | ||||
ԲԾՄ | 125±1 մետր, 135 մետր | ||||
Բնակչություն | ▼110 570 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 651 | ||||
Փոստային ինդեքսներ | 54290, 54292, 54293, 54294, 54295 և 54296 | ||||
Ավտոմոբիլային կոդ | TR | ||||
Պաշտոնական կայք | trier.de | ||||
| |||||
Թրիեր (գերմ.՝ Trier, լատ.՝ Augusta Treverorum, ֆր.՝ Trèves, լյուքս.՝ Tréier), գերմանական քաղաք, որը գտնվում է Ռայնլանդ Պֆալց հողի վրա։ «Հյուսիսային Հռոմ», Գերմանիայի ամենահին քաղաքն է[3]։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեգենդար Սև Դարպաս (Porta Nigra), որի քարերը թեթև քամու և վատ եղանակի ժամանակ խավարում են։ Դարպասի լայնությունը կազմում է 36 մետր, բարձրությունը՝ 30, իսկ խորությունը՝ 21,5։ Դա ամենամեծն է, և լավ պահպանված է Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում։ Դրսի կողմից ճակատը բաժանված է կիսաթանկարժեք սյուներով, իսկ ներսի պատերը՝ քառանկյուն, հարթ որմնասյուներով։ Porta Nigra պալատը հանդիսացել է մաքսատուն։
Թրիերի տաճարը բնութագրվում է իր առանձնահատուկ դեկորատիվ ձևավորմամբ։ 1986 թվականին այն մտցվել է Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկ։ Տաճարը ավերածությունից փրկելու համար տարիներ առաջ լուրջ միջոցներ են ձեռնարկվել։ Վերջնական շենքում ներգրավված որոշ մասեր նույնպես պատկանում են անտիկ ժամանակներին։ Մայր տաճարը հիմնադրվել է 320 թվականին։ Վերջին պեղումները ցույց է տվել, որ Ելենան՝ Կոնստանտինի մայրը, կարևոր դեր է խաղացել շինարարության ոլորտում։ Տաճարի ինտերիերը ձևավորված է ռոմանական, գոթիկական, բարոկկո ճարտարապետական ոճերով։ Սյուների հսկա չափերը, գմբեթների մաքրությունը և ներդաշնակությունը Գերմանիայի այս հնագույն տաճարը դարձնում են հռոմեական արվեստի հրաշքներից մեկը։
XII դարից այս շենքը եպիսկոպոսի պալատն էր։ Ընտրողի ամրոցը ամբողջովին կառուցվել է XVII դարում, 1846-1856 թվականներին Պրուսիայի թագավորի Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի որոշմամբ հսկայական դահլիճը վերածվեց ավետարանական եկեղեցու։ Բացառությամբ փայտով ծածկված առաստաղից, բազիլիկան (շենքի տիպ, որի ներսը երկայնակի բաժանված է երկու սյունաշարով) ամբողջությամբ զուրկ է զարդերից։
Հռոմեական կամուրջ, որն այսօր դարձել է ճանապարհ։
Քաղաքի պատմական հուշարձանները պաշտպանված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։
Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թրիերը հայտնի է որպես Կառլ Մարքսի ծննդավայր։
- Մինչև 2010 թվականը Ադոլֆ Հիտլերը համարվել է Թրիերի պատվավոր քաղաքացի[4]։
- Կվատ Ֆրինց՝ գերմանացի նկարիչ, փորագրող, դիզայներ։
Քաղաքի վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից Թրիերը ստորաբաժանվում է 19 վարչական շրջանների՝
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ Բրիտանիա Գլոստեր (անգլ.՝ Gloucester), Անգլիա, Մեծ Բրիտանիա
Խորվաթիա Պուլա (խորվ.՝ Pula), Խորվաթիա
ԱՄՆ Ֆորտ-Ուերտ (անգլ.՝ Fort Worth), Տեխաս, ԱՄՆ
Իտալիա Ասկոլի Պիչենո (իտալերեն՝ Ascoli Piceno), Իտալիա
Ֆրանսիա Մեց (ֆր.՝ Metz), Ֆրանսիա
Գերմանիա Վայմար (գերմ.՝ Weimar), Գերմանիա
Ճապոնիա Նագաոկա (ճապ.՝ 長岡市), Ճապոնիա
Նիդերլանդներ Հերթոգենբոս (հոլ.՝ 's-Hertogenbosch), Նիդերլանդներ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Trier
- ↑ register of German municipalities (4th quarter 2022) (գերմ.) — DESTATIS, 2023.
- ↑ Rathaus der Stadt Trier. Stadt Trier - City of Trier - La Ville de Trèves | Website of the Municipality of Trier. web.archive.org. Проверено 26 августа 2015.
- ↑ Lenta.ru: Германия: Гитлера лишили звания почетного гражданина Трира
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թրիերի պաշտոնական կայք
- Թրիերի լուսանկարներ Archived 2017-11-11 at the Wayback Machine.
- Թրիերի պատմությունը բացիկներում Archived 2017-07-03 at the Wayback Machine.
|