Մաքսատուն
Արտաքին տեսք
Մաքսատուն | |
---|---|
ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության աշխատակիցները | |
Մաքսատուն, պետական հատուկ մարմին, որն ապահովում է պետական սահմանով ապրանքների, տրանսպորտային միջոցների և այլ իրերի մաքսային սահմանի տեղափոխման կարգը, մաքսային ընթացակարգերի կիրառումն ու մաքսային վճարների (մաքսատուրքեր) գանձումը, մաքսային հսկողությունը և մաքսազերծումը։ Մաքսատները (կամ մաքսակետերը) սովորաբար տեղակայված են սահմանամերձ գոտիներում՝ նավահանգիստներում (ծովային, գետային), երկաթուղային կայարաններում, ավտոերթուղային հանգուցակետերում և պետության խոշոր քաղաքներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 367)։ |