Վարազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վայրի խոզից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարազ (այլ կիրառումներ)


Վարազ
Վարազ
Վարազ
Վարազ (արու)
Վարազ (արու)
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ընտանիք Խոզեր (Suidae)
Ենթաընտանիք Suinae
Տրիբա Suini
Ցեղ Sus
Տեսակ Վարազ (S. scrofa)
Միջազգային անվանում
Sus scrofa
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Վարազ (լատին․՝ Sus scrofa), վայրի խոզ, խոզերի ընտանիքի երկսմբակավոր կաթնասուն կենդանի։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը մինչև 2 մ է, մնդավի բարձրությունը՝ 1,2 մ, քաշը՝ 300 կգ։ Ստորին և վերին ծնոտի ժանիքները (հատկապես արուների) խոշոր են՝ թեքված դեպի կողքերը և վեր։ Մարմինը պատված է կոպիտ քիստամազերով։ Հասուն վարազի գունավորումը գորշ է, ձագերինը՝ երկայնաձիգ բաց գույնի շերտերով։ Տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, Եվրոպայում և Ասիայում։ Գերադասում է ապրել անտառներում և ջրամերձ եղեգնուտներում։ Ամենակեր է, սնվում է կոճղարմատներով, պալարներով, խոտաբույսերով, պտուղներով, միջատներով, մանր կրծողներով և այլն։ Հանդիպում է ոչ մեծ խմբերով։ Ակտիվ է գիշերը։ Էգը ծնում է 3-10 ձագ։ Որսի օբյեկտ է։ Վարազից են առաջացել ընտանի խոզերը։

Մակերես[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի խոզեր հայտնաբերվել են անցողիկ ու սաղարթավոր անտառներում Կենտրոնական Եվրոպայում (Ատլանտիկայից մինչև Ուրալ) Միջերկրական տափաստանային շան Ասիայի հյուսիս-արևելքում, Ասիայում արևելքից մինչև Ամուր և Հիմալայներ, այդ սահմաններում նրան փոխարինում են ազգակից տեսակները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 305