Jump to content

Արդեններ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արդեններ (այլ կիրառումներ)
Արդեններ
Տեսակբլրաշատ տարածք
Երկիր Բելգիա,  Լյուքսեմբուրգ և  Ֆրանսիա
ՎարչատարածքՎալոնիա և Արդեններ
Երկարություն160 կմ[1]
Ամենաբարձր կետՍինյալ դը Բոտրանժ
ԼեռնաշղթաՀռենոսյան թերթաքարային լեռներ
Անվանված էArduinna?
50°15′00″N 5°40′00″E / 50.25°N 5.6666666666667°E / 50.25; 5.6666666666667
Քարտեզ
Քարտեզ

Արդեններ (ֆրանսերեն՝ Ardennes, Ardenne, հոլ.՝ և լյուքս.՝ Ardennen, լատիներեն՝ Arduenna Silva), բարձրություն Բելգիայի հարավում, մասամբ Ֆրանսիայում և Լյուքսեմբուրգում։ Հռենոսյան թերթաքարային լեռների վերջավորությունն է։ Միջին բարձրությունը 400 մ է, առավելագույնը՝ 694 մ, (Բոտրանժ լեռ)։ Կազմված է թերթաքարերից, ավազաքարերից, կրաքարերից։ Արդենների հյուսիսային լանջերն անտառազուրկ են, հարավում կան պտղատու այգիներ, հանդիպում են կեչու, եղևնու և կաղնու անտառներ։ Կան քարածխի և երկաթի հանքեր, հանքային աղբյուրներ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդեններ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 8
  1. Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.