Պորտուգալիայի աշխարհագրություն
Պորտուգալիայի աշխարհագրություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | աշխարհագրական դիրքի աշխարհագրություն |
Երկիր | ![]() |
Ամենաբարձր կետ | Mount Pico smakulada? |
Մակերես | 92 391 կմ² |
![]() | |
![]() |
Պորտուգալիայի աշխարհագրություն, Եվրասիա մայրցամաքի ամենաարևմտյան պետության՝ Պորտուգալիայի աշխարհագրություն։ Գտնվում է Պիրենեյան թերակղզու հարավ-արևմտյան մասում։ Ցամաքային սահման ունի միայն Իսպանիայի հետ (1214 կմ)։ Պորտուգալիայի ղեկավարման ներքո են նաև Ազորյան կղզիները և Մադեյրան, որոնք Ջիբրալթարի նեղուցի արևմուտքում կարևոր ռազմավարական դիրք ունեն։
Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պորտուգալիան զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու Պորտուգալիայի աշխարհագրական շրջանը` լանդշաֆտային միասնության իր բնորոշ հատկություններով։ Պորտուգալիան գտնվում է դեպի Ատլանտյան օվկիանոս իջած Մեսետայի արևմտյան ծայրամասում, տարածվելով հյուսիսից՝ Մինհո գետի ստորին հոսանքից մինչև հարավ՝ Գվադիանա գետի գետաբերանը և Կադիսի ծոցը։ Այն ձգվում է միջօրեականով 550 կմ երկարությամբ, 175 կմ միջին լայնությամբ (մակերեսը 89 հազար քառ. կմ)[1]։ Այս ծայրամասային տարածքը զբաղեցնում է թերակղզու ամենալայն ցածրադիր մասը՝ գերակշռող հարթավայրային և լեռնային ռելիեֆով (Պորտուգալական ցածրավայր)։ Հյուսիս-արևելքում այն սահմանափակվում է Մեսետայի հյուսիսային մասերի արևելյան բարձր լեռներով, և ամբողջությամբ ուղղված է դեպի օվկիանոս՝ լինելով Պիրենեյան թերակղզու առավելապես ամենաառափնյա երկիր։
Պորտուգալիայում օվկիանոսի ափը հիմնականում ձևավորվում է երիտասարդ խզվածքներով և ծալքավորումներով, որոնց գծերի երկայնքով ցամաքային լայն հատված անցել է ծովի հատակը, ինչի մասին վկայում է ստորջրյա հովիտների առկայությունը։ Այդպիսին է Կարվոէյրո (Պենիշի) հրվանդանից հյուսիս գտնվող խորը ստորջրյա կիրճը, որտեղ նախկինում անցել է Տախո գետի (Թագուս) ստորին հոսանքը, այնուհետև շեղվելով դեպի հարավ-արևմուտք՝ Սեռա դե Սինտրա լեռնաշղթայի ափամերձ գոտու վերջերս բարձրացման պատճառով։ Ընդհանուր առմամբ Պորտուգալիայի ափը իրենից ներկայացնում է բարձրացող և իջնող ուղղահայաց շարժումներով շերտավորված բնույթ ունեցող մասերի հերթագայում։ Այդ շարժումները հաճախ ուղեկցվում են սեյսմիկ ցնցումներով, մասնավորապես, դրանց արդյունքում է 1755 թվականին եղել Լիսաբոնյան երկրաշարժը, որից գրեթե ամբողջությամբ ավերվել է մեծ քաղաքը, և ավելի քան քսան հազար մարդ է զոհվել։ Ժամանակակից երկրաբանական դարաշրջանում ափերի մեծ մասում գերակշռող դեր է խաղում իջեցումը, ինչը որոշ տեղերում պայմանավորված է գետերի գետաբերաններ ծովի մխրճմամբ։ Դրանց շնորհիվ Պորտուգալիան գետաբերանային ծոցերում ունի մի շարք հարմարավետ բնական նավահանգիստներ, որոնց թվում հատկապես ուշագրավ է Լիսաբոնի նավահանգիստը։
Ռելիեֆի խզվածքների և ծալքավորումների կտրուկ արտահայված խոշոր գիծը սահմանափակվում է Պորտուգալիայի սահմաններում Մեսետայի հնագույն լեռնազանգվածի ծայրամասային առավել բարձրադիր շղթաներով՝ բաղկացած գրանիտներից, գնեյսներից, թերթաքարերից և կվարցիտներից։ Դա առավել հստակ երևում է երկրի հյուսիսային մասում ՝ Դուրո (Դուերո) գետից մինչև Տեժու (Տախո) գետը, որտեղ Մեսետայի լեռնային շրջանը բարձրանում է ցածրադիր կամ բլրոտ ափամերձ գոտուց վեր։ Առավելագույն բարձրությունը լեռներում հասնում է գրանիտե լեռնաշղթայում Սերրա դա Էսթրելա (մինչև 1990 մ), որը համարվում է Իսպանիայի Կենտրոնական Կորդիլեռների արևմտյան ծայրամասը։ Այն վայրից, որտեղ այս լեռնազանգվածն ավարտվում է խզված կտրուկ լանջով, այն ձգվում է դեպի հարավ-արևմուտք մինչև ծովի ափ՝ Սերրա դե Էսթրելայի ցածր լեռնաշղթան (մինչև 677 մ)։
Այս լեռնաշղթան բաղկացած է յուրայի և կավճի կրաքարերից, որոնք ծալքավորվել և կոտրատվել են հրաբխային ապարների և գրանիտների պոկումներով։ Կարստային ձևերի զգալի զարգացումը բնորոշ է այս տարածաշրջանին[2]։ Նման կառուցվածք ունի Լիսաբոնից հարավ գտնվող Սետուբալ թերակղզին, որը փակում է Տեժու գետի գետաբերանը Սերրա դե Արրաբիդա լեռնաշղթայով։
Հարավային Պորտուգալիան հիմնականում ցածրադիր է, որով տարբերվում է երկրի հյուսիսից՝ լեռնային տեղանքների գերակշռությամբ։ Տագուսի ստորին հոսանքի հարավում ձգվում են հսկայական դաշտավայրեր, որոնք բաղկացած են միոցենի և պլիոցենի ծովածոցային և լճային նստվածքներից և անցնում են Սորրայա և Սադու գետերով։ Դրանցից դեպի արևելք Մեսետի բյուրեղային և պալեոզոյական նստվածքներն են` առանձին լեռնաշղթաներով ցածր ալիքավոր սարահարթի տեսքով, որոնք առանձնանում են հին ծալքավորված հատվածի երկայնքով (հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք) ողողումների շնորհիվ[3][4][5]
Ծայր հարավում՝ Ալգարվեի շրջանում, տեղանքն ամբողջովին բաղկացած է ածուխի թերթաքարերից և ավազաքարերից, որը վահանանման խոյացած է՝ կազմելով իսպանական Սիեռա Մորենա գոտու արևմտյան ծայրը։ Այստեղ, երկայնական ուղղությամբ ձգվում է նույն ապարներից կազմված Սերրա դե Մոնշիկե լեռնաշղթան, որի հիմնական գագաթներն են՝ Ֆոյա (902 մ) և Պիկոտա (774 մ), որոնք իրենցից ներկայացնում են լակոլիթներ։ Սերայի հարավային լանջը սահմանափակված է խզվածքով՝ վերածվելով երկրի հարավային ափի բլրաշերտի՝ Բարրոկալի, որը կազմված է Յուրայի և Կավճի կրաքարերից, մարգելներից և ավազաքարերից։ Բլուրների ստորոտով ձգվում է բարձրադիր ավազոտ հին լողափը՝ դյուներով և լագուններով։ Ներկայումս այստեղի ափը նույնպես իջեցման նշաններ է ցույց տալիս։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանուր լանդշաֆտային տեսակով Պորտուգալիան հստակ բաժանված է երկու մասի ՝ հյուսիսային և հարավային, իսկ նրանց միջև սահման է ծառայում Թագուս գետի հովիտը։ Հյուսիսում լեռնային երկիր է՝ խիստ մասնատված ռելիեֆով (Տրաս օս Մոնտես և Բեյրա Ալտա նահանգներ) և լեռնոտ ափամերձ հարթավայրի համեմատաբար նեղ գոտիով։ Հարավային Պորտուգալիան հիմնականում ցածրադիր է, ունի լայն դաշտեր և ալիքավոր սարահարթեր։ Պորտուգալիայի կլիման միջերկրածովային է, որտեղ զգալի է օվկիանոսի ազդեցությունը։ Երկրի հյուսիսը, հատկապես լեռնային շրջանը, բնութագրվում է բարձր խոնավությամբ, տարեկան միջին տեղումների քանակը 1-ից 2 մ և ավելի է։ Հարավում խոնավությունը աստիճանաբար նվազում է, կլիման դառնում է շատ ավելի չոր ՝ երկար, պարզ և տաք ամառներով, հարավում որոշ տեղերում տարեկան միջին տեղումները 500 մմ-ից պակաս են։ Հյուսիսային Պորտուգալիայում հստակորեն դրսևորվում է կլիմայական գոտիավորումը, լեռնային շրջաններում զով կլիմա է, ձմռանը այստեղ ձյան ծածկույթը պահպանվում է մի քանի ամիս[6]։
Չնայած հյուսիսային և հարավային Պորտուգալիայի կլիմայի տարբերությանը, երկրի բուսական ծածկույթը համեմատաբար միատարր է՝ սովորաբար միջերկրածովյան։ Հստակ արտահայտված է բուսականության վերընթաց գոտիավորումը, բայց փոփոխվում է կախված օվկիանոսի ազդեցությունից, օդի խոնավությունից։ Մշտադալար կաղնիների (քարակաղնի և խցանակաղնի), ծովափնյա սոճու և սոճու անտառները տարածված են լեռներում, կան շագանակագույն և կաղնու անտառներ (սաղարթախիտ կաղնուց)։ Անտառները մեծապես հատված են՝ այժմ զբաղեցնելով ընդհանուր տարածքի միայն 5% -ը։ Մաքվիսի խիտ և փարթամ մացառուտները մեծ զարգացում ունեն Պորտուգալիայում։ Առափնյա գոտում, հատկապես Սերրա դե Սինտրա լեռնաշղթայի տարածքում, մնացուկային անտառների աննշան մնացորդներ կան, որոնք ցույց են տալիս Ատլանտյան կղզիների անտառներին որոշակի մոտիկությունը (Մադեյրա և Կանարյան կղզիներ)։
Մայրցամաքային Պորտուգալիա, 1971-2000 կանոնավոր, 2003-2020 էքստրեմալ[7] եղանակի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 24.2 (75.6) |
26.9 (80.4) |
31.6 (88.9) |
34.6 (94.3) |
40.0 (104) |
44.9 (112.8) |
46.2 (115.2) |
47.4 (117.3) |
45.0 (113) |
38.5 (101.3) |
29.1 (84.4) |
24.8 (76.6) |
47.4 (117.3) |
Միջին բարձր °C (°F) | 13.1 (55.6) |
14.5 (58.1) |
17.0 (62.6) |
18.2 (64.8) |
21.0 (69.8) |
25.4 (77.7) |
28.7 (83.7) |
28.8 (83.8) |
26.3 (79.3) |
21.2 (70.2) |
16.8 (62.2) |
13.9 (57) |
20.41 (68.73) |
Միջին օրական °C (°F) | 8.8 (47.8) |
10.0 (50) |
11.9 (53.4) |
13.2 (55.8) |
15.7 (60.3) |
19.4 (66.9) |
22.2 (72) |
22.2 (72) |
20.2 (68.4) |
16.2 (61.2) |
12.4 (54.3) |
10.0 (50) |
15.18 (59.34) |
Միջին ցածր °C (°F) | 4.5 (40.1) |
5.6 (42.1) |
6.8 (44.2) |
8.1 (46.6) |
10.5 (50.9) |
13.5 (56.3) |
15.6 (60.1) |
15.5 (59.9) |
14.2 (57.6) |
11.2 (52.2) |
7.9 (46.2) |
6.1 (43) |
9.96 (49.93) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −10.2 (13.6) |
−10.2 (13.6) |
−12.9 (8.8) |
−4.8 (23.4) |
−2.1 (28.2) |
−0.9 (30.4) |
1.5 (34.7) |
2.7 (36.9) |
−0.8 (30.6) |
−3.1 (26.4) |
−10.9 (12.4) |
−9.0 (15.8) |
−12.9 (8.8) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 117.3 (4.618) |
100.1 (3.941) |
61.2 (2.409) |
78.9 (3.106) |
71.2 (2.803) |
32.2 (1.268) |
13.8 (0.543) |
13.7 (0.539) |
42.1 (1.657) |
98.2 (3.866) |
109.4 (4.307) |
144.0 (5.669) |
882.1 (34.726) |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Տնտեսական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուլտուրական մշակաբույսերից գերակշռում են խաղողի այգիները և հարավային այգիները՝ ներառյալ ցիտրուսային մրգերը, ինչպես նաև թուզը, ձիթապտուղը և նուշը, բացի այդ՝ բանջարեղենի և հացահատիկային մշակաբույսերը, եգիպտացորենի և ցորենի գերակշռությամբ։ Պորտուգալիայում լավ զարգացած է անասնապահությունը։ Կարևոր նշանակություն ունի նավարկությունը և ձկնորսությունը, ինչպես նաև հանքարդյունաբերությունը․ արդյունահանում են ածուխ, պղինձ, վոլֆրամ, անագ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Europe :: Portugal — The World Factbook - Central Intelligence Agency»։ www.cia.gov։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-19-ին։ Վերցված է 2020-11-14
- ↑ López-Guijarro Rafael, Armendáriz Maider, Quesada Cecilio, Fernández-Suárez Javier, Murphy J. Brendan, Pin Christian, Bellido Felix (2008-12)։ «Ediacaran Palaeozoic tectonic evolution of the Ossa Morena and Central Iberian zones (SW Iberia) as revealed by Sm Nd isotope systematics»։ Tectonophysics (անգլերեն) 461 (1): 202–214։ ISSN 0040-1951։ doi:10.1016/j.tecto.2008.06.006
- ↑ Srivastava S. P., Schouten H., Roest W. R., Klitgord K. D., Kovacs L. C., Verhoef J., Macnab R. (1990-04-01)։ «Iberian plate kinematics: a jumping plate boundary between Eurasia and Africa»։ Nature 344: 756–759։ ISSN 0028-0836։ doi:10.1038/344756a0
- ↑ «The journal of geology»։ The journal of geology (English)։ 1999։ ISSN 0022-1376
- ↑ Savostin Léonid A., Sibuet Jean-Claude, Zonenshain Lev P., Le Pichon Xavier, Roulet Marie-José (1986-03-15)։ «Kinematic evolution of the Tethys belt from the Atlantic ocean to the pamirs since the Triassic»։ Tectonophysics։ Evolution of the Tethys (անգլերեն) 123 (1): 1–35։ ISSN 0040-1951։ doi:10.1016/0040-1951(86)90192-7
- ↑ «Instituto de Meteorologia, IP Portugal»։ web.archive.org։ 2012-07-12։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին։ Վերցված է 2020-11-14
- ↑ «Instituto Português do Mar e da Atmosfera»։ www.ipma.pt։ Վերցված է 2020-11-15
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պորտուգալիայի աշխարհագրություն կատեգորիայում։ |
|