Ջիբրալթարի նեղուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջիբրալթարի նեղուց
Estrecho de Gibraltar (es)
the Strait of Gibraltar (en)
مضيق جبل طارق‎ (ar)
Աֆրիկան (աջից, հորիզոնում) և Եվրոպան (ձախից) Ջիբրալթարից
ԵրկիրԻսպանիա
Բաժանում էՊիրենեյան թերակղզու հարավային հատվածը և Աֆրիկա մայրցամաքի հյուսիսարևմտյան ափը
Առավելագույն խորություն1184 մ մ
Երկարություն59 կմ
Լայնություն14-45 կմ
Ջիբրալթարի նեղուց (Իսպանիա)##
Ջիբրալթարի նեղուց (Իսպանիա)

Ջիբրալթարի նեղուց (Արաբերեն- مضيق جبل طارق, իսպ.՝ Estrecho de Gibraltar) մի նեղ նեղուց, որը միացնում է Ատլանտյան օվկիանոսը Միջերկրական ծովին և բաժանում Եվրոպան Աֆրիկայից։ Անվանումը ի պատիվ արաբ հրաամանատար Թարիք իբն Զիյադի, ով ղեկավարն էր արաբական ներխուժումը Պիրենեյան թերակղզի[1]:.

Ձևավորման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկածներից մեկի համաձայն, 5 մլն.տարի առաջ Ատլանտյան օվկիանոսի ջրերը ճեղքեցին անցան Ջիբրալթարի նեղուցն ու ջրածածկ արեցին Միջերկրականի ծովափը[2][3]:. Այլ վարկածի համաձայն, որն ամենատարածվածն է, Միջերկրականի ծովը համարվում է Թետիս հնագույն օվկիանոսի մնացորդը, որը քարոլորտային սալերի շարժման հետևանքով աստիճանաբար կրճատվել է[4][5][6], որի վկայությունն էլ լեռնային շրջանների ծալքավորումն ու քարոլորտային սալերի ժամանակակից շարժումն է, Աֆրիկյան քարոլորտային սալի շարժման արագությունը դեպի հս-ար 1,9 սմ/տարի է[7]:. Ջիբրալթարի նեղուցը համարվում է «Ջիբրալթարյան Աղեղի» մասը, կազմված Պիրենեյների հարավում գտնվող Բաետիկ լեռնային համակարգից, Ջիբրալթարի նեղուցից և Մարոկկոյի հյուսիսային մասից։ 2017 թվականին, Գրանադայի համալսարանում ստեղծել է քարային բլոկների շարժվող նմուշօրինակը (300х150 կմ), որը հանրագումարի արդյունքում պտտվել է 53 աստիճան ժամսլաքով, 6 աստիճան՝ 1 մլն. տարում։ Այսպիսով, «Ջիբրալթարյան Աղեղը» սկսել է ձևավորվել 9 մլն. տարի առաջ[8]։

Ջիբրալթարի նեղուցով կամուրջների, թունելների, պատվարների նախագծերը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ատլանտրոպի» նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականներին գերմանացի ճարտարապետ Գերման Զյորգելը Ջիբրալթարի նեղուցում առաջարկեց ջրաէներգետիկական պատվար ունենալը, իսկ երկրորդ, ավելի փոքր պատվարով փակել Դարդանելը։ Կար նաև տարբերակ, որ երկրորդ պատվարը միացնելու էր Սիցիլիան Աֆրիկային։ Արդյունքում Միջերկրական ծովի մակարդակը կնվազեր 100 մետրով։ Այս ձևով նախատեսվում էր անսահմանափակ էլեկտրաէներգիա, այլ նաև ծովային աղազերծված ջուր մատակարարել Սահարային, որպեսզի այն պիտանի դառնա գյուղատնտեսության համար։ Եվրոպան և Աֆրիկան կդառնային մի մայրցամաք՝ «Ատլանտրոպ», իսկ Միջերկրական ծովի փոխարեն կհայտնվեր արհեստական Սահարայի ծովը։

Թունել[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար տարիներ Իսպանիան և Մարոկկոն ուսումնասիրում էին նեղուցի տակով երկաթուղային և/կամ ավտոմոբիլային թունելի կարուցման հարցը, համանմանորեն Լա Մանշին, որը միացնում է Ֆրանսիան Մեծ Բրիտանիային։ 2003 թվականին հետազոտությունների նոր ծրագիր սկսվեց, հաշվարկված երեք տարվա համար։

Կամուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան և բրիտանական շինարարների խումբը, ամեն կողմից վերանայում են նեղուցով կամրջի կառուցումը։ Այսպիսի կամրջի կառուցումը կլիներ այդ ժամանակվա ամենաբարձր (900 մետրից բարձր) և ամենաերկար (15 կմ) կամուրջը երկրի վրա եղածներից։ Ֆանտաստ Արթուր Կլարկը այսպիսի կամրջի մասին նկարագրել է իր «Դրախտի շատրվանները» վեպում:

Ջիբրալթարի նեղուցը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նավակ» ֆիլմում («Das Boot», 1981 թվական) Կրիգսմարինեն հրամայում է U-96 անձնակազմին անցնել նեղուցով, որպեսզի թափանցեն Միջերկրական ծով և լինեն Իտալիայի Լա Սպեցիայում։ Նեղուցը շատ հզոր հակասուզանավային պաշտպանություն է ունեցել բնությունից տրված, անգլիացիներնը գիտեին այդ կարևոր հանգամանքը։ Թեմայի համաձայն նավը պետք է հայտնաբերվեր է թշնամու կողմից, ստանար ռումբի ուղղակի հարվածը և արտակարգ իրավիճակում հայտնվեր նեղուցի հատակում (280 մ խորությամբ), գերազանցելով ընկղման հաշվարկված խորությունը։ Մարմինը հսկայական ճնշման ենթարկվեց, ծովի խորքում վերանորոգելուց հետո նավակը կարողացավ վերադառնալ բազա։ Ամերիկյան ֆանտաստ-գրող Պոլ Անդերսոնի «Ջիբրալթարի ջրվեժ» (Gibraltar Falls, 1975) գիրքը «Ժամանակի պարեկ» շարքից գործողություններն տեղի են ունենում Միջերկրական ծովի ձևավորման ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Путешествие по планете. Гибралтар
  2. В Университете Барселоны выяснили, как образовалось Средиземное море
  3. Бялко А.В. Наша планета — Земля. (Библиотечка «Квант», вып.29). — М.: Наука. Главная редакция физико-математической литературы, 1983. — С. 187. — 208 с.
  4. На берегу океана Тетис
  5. Средиземное море
  6. Литосферные плиты
  7. География материков и океанов. 7 кл.: Атлас. — М.: Дрофа, ДиК. — 1997. — 57 с.: ил., карт. — С. 4—6.
  8. «Гибралтарская Дуга возникла 9 миллионов лет назад» (ռուսերեն). ftimes.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիբրալթարի նեղուց» հոդվածին։