Պիրենեյան թերակղզու արաբական նվաճումներ
Պիրենեյան թերակղզու արաբական նվաճումներ, Օմայյան խալիֆայության կողմից դեպի Պիրենեյան թերակղզի կատարված արշավանքներն են, հիմնականում 711 թվականից 788 թվականներին: Նվաճումների արդյունքում անկում ապրեց Վեստգոթական թագավորությունը և հիմնադրվեց Կորդովայի ամիրայությունն Աբդ ար-Ռահման I-ի գլխավորությամբ, ով ավարտեց մուսուլմանական Իբերիայի միավորումը կամ ալ-Անդալուսի հիմնումը (756–788): Նվաճման արդյունքում Օմայյան խալիֆայությունը իր տարածքները ընդլայնեց մինչև Եվրոպա:
Արաբների զորքերը գլխավորում էր Թարիք իբն Զիյադը, ով 711 թվականին ափ իջավ Ջիբրալթարում, իսկ նրա գլխավորած բանակը կազմված էր մեծ մասամբ բերբերներով[1]: Նա իր արշավանքը սկսեց հյուսիսից և հաղթեց Գվադալետեի ճակատամարտում Ռոդերիկի գլխավորած զորքին: 717 թվականի դրությամբ նրա արաբական զորքերը կտրեցին Պիրենեյները և հասան Սեպտիմանիա և Պրովանս (734):
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախապես ինչ էր պատահել Պիրենեյան թերակղզում 8-րդ դարի սկզբին անհայտ է: Քրիստոնեական աղբյուրներից միայն 754 թվականի պատմագրությունն է հայտնի, որը պատմում է մինչև 754 թվականի դեպքերը, սակայն այն այնքան էլ վստահելի չէ: Չկան տեղեկությունները հաստատող մուսուլմանական աղբյուրներ: Մուսուլմանական աղբյուրները հիմնականում պատմում են հետագա դեպքերի մասին:
Արքա Ռոդերիկի մասին քիչ բան է հայտնի, կան տեղեկություններ, որ նա բարեկամական կապ է ունեցել Աքիլլա II-ի հետ, ով Վիտիսայի որդին էր[2]:
Կա պատմություն նաև Կուետայի դուքս Խուլիանի մասին, ում կնոջը կամ աղջկան բռնաբարել է Ռոդերիկը[3]: Այնուամենայնիվ այս պատմությունները չեն ներառվել մուսուլմանների աղբյուրներում[4]:
Ներխուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ավելի ուշ շրջանի պատմագիր Իբն Աբդ-էլ-Հակեմի, 711 թվականին Թարիք Իբն Զիյադը 1700 լավ զինված զորքով Հյուսիսային Աֆրիկայից ներխուժեց Իսպանիայի հարավային հատված[5]: Այնուամենայնիվ որոշ տվյալներով նա ուներ 12.000 մարտիկ[6]: Ըստ Իբն Աբդ-էլ-Հակեմի, ով գրել է դեպքերից մեկ և կես դար հետո, Անդալուսի ժողովուրդը չի դիմադրել նրանց, մտածելով, որ նրանք առևտրականներ են և ժամանակավոր հանգրվանել են թերակղզում: Արաբները հաղթեցին Վեստգոթական բանակին Ռոդերիկ թագավորի գլխավորությամբ Գվադալետեի ճակատամարտում 712 թվականին: Թարիքը և նրա զինակից Մուսա Իբն Նուսայրը երկուսով տիրեցին Պիրենեյան թրակղզու մեծ մասին մոտ 10,000–15,000 զորքով[7]:
Ըստ արաբ պատմիչ Մուհամմադ իբն Ջարիր ալ-Տաբարիի[8] Պիրենեյան թերակղզի արաբները ներխուժել են դեռ վաթսուն տարի առաջ Ուսման խալիֆի օրոք: 13-րդ դարի մեկ այլ արաբ պատմիչ Իբն Կաթիրը[9] պատմել է մեկ այլ արշավանքի մասին, որը ղեկավարել են ոմն Աբդ Ալլահ բին Նաֆի ալ Հուսեյնի և Աբդ Ալլահ բին Նաֆի Աբդ ալ Կայսի գլխավորությամբ[10]: Այնուամենայնիվ այս ներխուժումը չի հաստատվում ժամանակից պատմաբանների կողմից:
Տարիքի առաջին արշավանքի ժամանակ նրա զորքը կազմված էր հիմնականում բերբերներից, որոնք վերջերս էին ընդունել իսլամ: Հնարավոր է, որ այս ներխուժումը շարունակությունն էր նախաիսլամական ասպատակությունների և հնարավոր է, որ չէին պլանավորել իրականացնել որևէ նվաճում: ըստ 754 թվականի ժամանակագրության և ավելի ուշ իսլամական աղբյուրների ասպատակություններ եղել են նաև նախորդ տարիներին և Տարիքի բանակը ներկա է եղել ճակատամարտից: Այս վարկածը հաստատում է մի իրողություն, համաձայն վորի բանակը ղեկավարել է մի բերբեր, ում անունը Մուսա էր, ով եղել էր Օմայյանների տեղապահը Հյուսիսային ամերիկայում: Ըստ պատմաբան Աբդ ալ Վահիդ Դհանուն Տահայի, Տարիքը որոշել էր անցնել նեղուցը առանց իմանալու Մուսայի մասին[11]: Ըստ 754 թվականի ժամանակագրության շատ քաղաքացիներ նախընտրել էին հեռանալ լեռներ, քան պաշտպանել իրենց քաղաքները, ինչը բացատրում է ինչու արաբները կարողացան արագորեն հասնել հաջողության:
Ըստ 754 թվականի ժամանակագրության Ռոդերիկը և նրա գոթական բանակը հույս չունեին որ իրենց թագավորությունը կդիմակայի փորձությանը: Սա միակ աղբյուրն է ճակատամարտի մասին և մանրամասն տվյալներ պատմաբաններին հայտնի չէ: Ճակատամարտի վայրը հստակ պարզ չէ, սակայն հավանաբար այն տեղի է ունեցե Գուադալետե գետի մոտ:
Ռոդերիկը համարվում է որ սպանվել է ճակատամարտում, իսկ նրա բանակը ջախջախիչ պարտություն կրեց` թողնելով Սեստգոթերին առանց առաջնորդի և անկազմակերպ, մասնակի որովհետև վեստգոթերը կազմում էին բնակչության 1-2 տոկոսը[12]: Այս պարտությունը նվաճողների համար դաշտը թողեց ազատ[13]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Maroc et Espagne: une histoire commune publié par Fundación El Legado Andalusí»։ Books google։ Վերցված է մայիսի 26, 2010
- ↑ Collins, 1989, էջ 33
- ↑ Collins, 1989, էջեր 31–32
- ↑ Rucquoi notes that the tale of Count Julian's wife or daughter does not appear in the Chronicle of 754 and considers it to be "probably a legend", but considers there may be more truth in the stories concerning Wittiza's family; Rucquoi, Adèle (1993), Histoire médiéval de la Péninsule ibérique, Éditions du Seuil, p. 71, ISBN 2-02-012935-3
- ↑ Collins, Roger (1983)։ Early Medieval Spain։ New York: St. Martin's Press։ էջ 151։ ISBN 0-312-22464-8
- ↑ Collins, Roger (1989)։ The Arab Conquest of Spain 710-797։ Oxford, UK / Cambridge, USA: Blackwell։ էջ 97։ ISBN 0-631-19405-3
- ↑ «El País»։ 2008-12-05
- ↑ See: History of the Prophets and Kings (Tarikh al-Tabari)
- ↑ See: Al-Bidayah wa al-Nihayah (Tarikh ibn Kathir)
- ↑ Humphreys R. Stephen (1990)։ The History of al-Tabari Vol. 15։ էջ 22
- ↑ Ṭāhā Abd al-Wāḥid Dhannūn (1989-01-01)։ The Muslim Conquest and Settlement of North Africa and Spain (անգլերեն)։ Routledge։ էջ 85։ ISBN 9780415004749։ «The historian Abd al-Wāḥid Dhannūn Ṭāhā mentions that several Arab-Muslim writers mention the fact that Tariq has decided to cross the strait without informing his superior.»
- ↑ Ripoll López Gisela (1989)։ «Características generales del poblamiento y la arqueología funeraria visigoda de Hispania» (PDF)։ Espacio, Tiempo y Forma, S. I, Prehist. y Arqueol., t. 2։ էջեր 389–418։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 12, 2010-ին։ Վերցված է նոյեմբերի 27, 2017։ «En resumen se puede considerar que el pueblo visigodo – sin diferenciar la población civil de la militar – representó de un uno a un dos por ciento sobre la totalidad de la población de Hispania.»
- ↑ Kennedy Hugh (1996)։ Muslim Spain and Portugal: A political history of al-Andalus։ Longman։ էջեր 1–14