Jump to content

Նախապատմական Իբերիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
 Իսպանիայի պատմություն

Վաղ պատմություն
Նախապատմական Իբերիա
Հռոմեական Հիսպանիա
Միջնադարյան Իսպանիա
Վեստգոթական թագավորություն
Աստուրիայի թագավորություն
Սվեբական թագավորություն
Բյուզանդական Իսպանիա
Ալ-Անդալուս
Ռեկոնկիստա
Իսպանիայի թագավորություն
Ընդարձակման ժամանակաշրջան
Լուսավորության ժամանակաշրջան
Հանրապետություն
Հավազդում և Հեղափոխություն
Առաջին Հանրապետություն
Վերածնունդ
Երկրորդ Հանրապետություն
Ֆրանկոյի օրոք
Քաղաքացիական պատերազմ
Իսպանական պետականություն
Ժամանակակից
Անցում դեմի ժողովրդավարություն
Ժամանակակից Իսպանիա
Թեմաներ
Տնտեսական պատմություն
Ռազմական պատմություն

Իսպանիայի պորտալ
Ալտամիրա քարանձավ նկարներ

Պիրենեյան թերակղզու նախապատմությունը սկսվում է հումանոիդի գալուց 1.2 միլիոն տարի առաջ և վերջանում Պունիական պատերազմներով, երբ մտավ պատմագրության ժամանակաշրջան։

Հին և Միջին քարե դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդը բնակություն է հաստատել Պիրենեյան թերակղզում քարե դարից։ Հին քարե դարից շատ հետքեր են պահպանվել թերակղզում, որոնք վկայում են մարդու բնակության մասին։ Շատ ապացույցներ վկայում են, որ այստեղ առաջինը բնակություն է հաստատել Նեոանդերտալյան մարդը։ Ժամանակակից հումանոիդը բնակություն է հաստատել թերակղզում միջին և ուշ քարե դարում։ Հնէաբանական շատ մնացուկներ են գտնվել Ատապուերկա տեղամասում, որը հայտնի է իր բազում քարանձավներով։ Ամենահայտնի պեղումներից է Գրան Դոլինա քարանձավը, որտեղ 1994 թվականին գտնվել է չորս կմախք, որոնց հնությունը գնահատվում է 780 000-ից 1,2 միլիոն տարի։ Քարանձավում գտնվել են նաև շատ գործիքներ, որոնցով մորթել են կենդանիների կամ այլ հումանոիդների։ Այստեղ նաև գտնվել են կրակի հետքեր, որով եփել են ամենայն հավանականությամբ միսը։

Ատապուերկայում կա նաև Սիմա դե լոս Ուեսոս վայր, որտեղ հնէաբանները գտել են 30 հումանոիդների մնացորդներ, որոնք ունեն 400.000 տարվա վաղեմություն։ Մնացորդները դասվել են որպես Հոմո Հելդերբեգենսիս և հնարավոր է լինեն նեանդերթալյան մարդու նախնիները։ Այս վայրում ոչ մի գործիք չի գտնվել բացի քարե տաշվածքի, իսկ մնացած մնացորդները ավելի նոր ժամանակների են։

Մեր թվարկությունից մոտ 200.000 տարի առաջ, Ստորին պալեոլիթի ժամանակաշրջանում նեանդերթալյան մարդը առաջին անգամ մուտք գործեց Պիրենեյան թերակղզի։ Մեր թվարկությունից մոտ 70.000 տարի առաջ Միջին պալեոլիթի ժամանակահատվածում, վերջին սառցե դարում սկսվեց նեանդերթալյան Մուստիերյան մշակույթի հիմնադրումը։ Էսկուրալ քարանձավում գտնվել են ապացույցներ, որ մարդը սկսել է ակտիվանալ Միջին Պալեոլիթ ժամանակաշրջանից[1], որը ունի 50.000 տարվա վաղեմություն[2]։ Մեր թվարկությունից մոտ 35.000 տարի առաջ Վերին պալեոլիթ ժամանակաշրջանում սկսվեց Շատելպերոնական մշակույթի ժամանակաշրջանը։ Սկսվելով Հարավային Ֆրանսիային մշակույթը տարածվեց Պիրենեյան թերակղզու հյուսիսային մաս։ Այս մշակույթը մնաց մինչև մեր թվարկությունից մոտ 28.000 տարի առաջ, երբ նեանդերթալյան մարդը վերացավ, նրա վերջին մնացուկները հայտնաբերվել են Ջիբրալթարում.[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Itinerários Arqueológicos do Alentejo e Algarve». igespar.pt (Portuguese). Government of Portugal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Gruta do Escoural». cm-montemornovo.pt (Portuguese). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Roach, John (2006 թ․ սեպտեմբերի 13). «Neandertals' Last Stand Was in Gibraltar, Study Suggests». National Geographic News. National Geographic Society. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.