Jump to content

Ֆրանցիսկո Ֆրանկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանցիսկո Ֆրանկո
իսպ.՝ Francisco Franco Bahamonde
 
Կուսակցություն՝ Իսպանական ավանդապաշտական ֆալանգ և ազգային-սինդիկալիստական հարձակման միություններ
Կրթություն՝ Toledo Infantry Academy? (1910)
Մասնագիտություն՝ սպա, spanish legionary, ռազմական գործիչ, քաղաքական գործիչ, կառավարիչ և սցենարիստ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր դեկտեմբերի 4, 1892(1892-12-04)[1][2][3][…]
Ծննդավայր Ֆեռոլ, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիա[4]
Վախճանի օր նոյեմբերի 20, 1975(1975-11-20)[5][1][2][…] (82 տարեկան)
Վախճանի վայր Մադրիդ, Իսպանիա[5]
Թաղված Grave of Francisco Franco at Mingorrubio Cemetery[6]
Քաղաքացիություն  Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Francisco Paulino Hermenegildo Teódulo Franco Bahamonde
Հայր Նիկոլաս Ֆրանկո Սալգադո-Արաուխո
Մայր Պիլար Բաամոնդե ի Պարդո դե Անդրադե
Ամուսին Կարմեն Պոլո
Զավակներ Կարմեն Ֆրանկո[7]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ֆրանցիսկո Ֆրանկո Բաամոնդե (Իսպաներեն արտասանություն՝ [fɾanˈθisko ˈfɾaŋko βa.aˈmonde], դեկտեմբերի 4, 1892(1892-12-04)[1][2][3][…], Ֆեռոլ, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիա[4] - նոյեմբերի 20, 1975(1975-11-20)[5][1][2][…], Մադրիդ, Իսպանիա[5]), իսպանացի գեներալ, Իսպանիայի ղեկավար 1939 թվականից մինչև իր մահը՝ 1975 թվականը։ Ֆրանկոն ծնվել է զինվորականի ընտանիքում և դարձել է ամենաերիտասարդ գեներալը Իսպանիայում և ամենաերիտասարդ գեներալներից մեկը Եվրոպայում 1920-ական թվականներին[25]։

Որպես ուժեղ պահպանողական՝ նա հիասթափություն ապրեց, երբ 1931 թվականին միապետությունը Իսպանիայում փոխարինվեց հանրապետությամբ։ 1936 թվականի ընտրություններում պահպանողականները պարտություն կրեցին Ժողովրդական ճակատից, վերջիններս եկան իշխանության։ Դուրս գալով հանրապետության դեմ՝ Ֆրանկոն և այլ գեներալներ կազմակերպեցին հեղաշրջման փորձ, ինչից սկսվեց Իսպանիայի քաղաքացիական պատերազմը։ Մյուս գեներալների մահից հետո Ֆրանկոն դարձավ իր կուսակցության միակ առաջնորդը։

Ֆրանկոյի ազգայնական կուսակցությունը ռազմական օգնություն էր ստանում մի քանի ֆաշիստական խմբերից, որոնցից էին Նացիստական Գերմանիան և Իտալիայի թագավորությունը, մինչդեռ Հանրապետական կողմը աջակցություն էր ստանում իսպանական կոմունիստներից և անարխիստներից։ Նրան նաև օգնում էին Խորհրդային Միությունը, Մեքսիկան և Միջազգային բրիգադները։ Մոտ կես միլիոն մարդկանց կյանքի գնով 1939 թվականին Ֆրանկոն հաղթեց պատերազմում։ Նա Իսպանիայում հիմնեց բռնապետություն[26]։ Ֆրանկոն հայտարարեց իրեն երկրի և կառավարության ղեկավար և իրեն շնորհեց Էլ Կաուդիլո (առաջնորդ) տիտղոսը. տերմինը հոմանիշ էր իտալական Դյուս և Ֆյուրեր գերմանական եզրույթներին։ Ֆրանկոյի ռեժիմի ժամանակ թույլատրվեց միայն մեկ կուսակցություն, որի գաղափարախոսությունը ֆաշիստական և միապետական գաղափարախոսությունների միախառնումն էր։

Ֆրանկոն կազմակերպեց մի շարք քաղաքական բռնություններ, ներառյալ համակենտրոնացման ճամբարներ՝ բռնի աշխատանքի և մահապատիժների ուղարկելով հիմնականում այն քաղաքական գործիչներին, ովքեր դեմ էին նրա գաղափարախոսությանը կամ համարվում էին նրա թշնամիները[27][28][29][30][31]՝ սպանվածների թիվը հասցնելով 200.000-ից 400.000-ի[32][33]։ Ֆրանկոյի ժամանակ Իսպանիան պաշտոնապես չեզոք էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, բացառությաբ իսպանացի կամավորականների կողմից կազմավորված Կապույտ դիվիզիայի, որը կռվում էր արևելյան ճակատում ԽՍՀՄ դեմ։ 1950-ականներին Ֆրանկոն մեղմեց իր ռեժիմը՝ դիկտատուրայից անցնելով կիս-պլյուրիստական ավտորիտար ռեժիմի[34]։ Սառը պատերազմի տարիներին Ֆրանկոն համարվում էր ամենաակնառու հակակոմունիստը աշխարհում, և նրա ռեժիմը սատարում էր Միացյալ Նահանգները, բացի այդ Ֆրանկոյին դիմեցին ՄԱԿ-ի անդամ դառնալու համար և մտավ ՆԱՏՕ-ի պաշտպանության ներքո։ 1960-ականներին Իսպանիայի տնտեսությունը սկսեց կայուն աճ ցուցադրել, և սկսվեցին ժողովրդավարական բարեփոխումներ[35]։

36 տարի կառավարումից հետո 1975 թվականին Ֆրանկոն մահացավ։ Մինչ այդ նա վերականգնեց միապետությունը և Խուան Կառլոս I-ը դարձավ նրա իրավահաջորդը։ Խուան Կառլոսը սկսեց Իսպանիայի ժողովրդականացումը։ 1978 թվականին Իսպանիան ընդունեց սահմանադրություն, որով բարեհաջող անցում կատարեց դեպի ժողովրդավարություն։

Ֆրանկոյի ընտանեկան զինանշանը մինչև 1940 թվականը[36][37]

Ֆրանցիսկո Ֆրանկոն ծնվել է 1892 թվականի դեկտեմբերի 4-ին Ֆեռոլ քաղաքում։ Նա մկրտվել է դեկտեմբերի 17-ին Սան Ֆրանցիսկո զինվորական եկեղեցում, մկրտվելուց նրան տրվել է Ֆրանցիսկո Պաուլինո Էրմենեջիլդո Տեոդուլո Ֆրանկո Բահամոնդե անունը. Ֆրանցիսկո հորական պապի անունն է, Պաուլինո՝ կնքահոր անունը, Էրմենեջիլդո՝ մորական տատի և կնքամոր անունը, Տեոդուլո՝ նրա ծննդյան օրվան համապատասխանող սրբի անունը։ Նրա հայրը արմատներով Անդալուսիայից էր։ Նրա հոր ընտանիքը միշտ նվիրված է եղել Իսպանական նավատորմին, և երկու դարերի ընթացում վեց սերունդի ներկայացուցիչներ եղել են նավատորմի սպաներ, ինչպես և Ֆրանկոյի հայրը։ Նրա մայրը՝ Մարիա դել Պիլար Բաամոնդե ի Պարդո դե Նադրադեն եղել է միջին խավի կաթոլիկների ընտանիքներից։ Ֆրանկոյի ծնողները ամուսնացել են 1890 թվականին։ Երիտասարդ Ֆրանկոն իր ժամանակի մեծ մասը անցկացնում էր իր երկու եղբայրների հետ՝ Նիկոլասի (Ֆեռոլ, 1891–1977)՝ ավելի ուշ նավատորմի սպա և Ռամոնի հետ։ Ֆրանկոն նաև ուներ երկու քույր՝ Մարիա դել Պիլարը և Մարիա դելա Պասը։

Ռազմական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիֆի պատերազմ և զինվորական աստիճանի բարձրացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկոն ցանկանում էր հետևել իր հորը և ծառայել նավատորմում, սակայն Իսպանա-ամերիկյան պատերազմի պատճառով երկիրը կորցրեց իր նավատորմի և գաղութների մեծ մասը։ Նոր սպաների պահանջարկ չունենալով՝ Ռազմածովային ակադեմիան 1906-1913 թվականներին նոր ուսանողներ չընդունեց։ Հոր խորհրդով Ֆրանկոն որոշեց փորձել իր ուժերը Իսպանական բանակում։ 1907 թվականին նա ընդունվեց Տոլեդոյի ռազմական ակադեմիա և 1910 թվականին ավարտեց լեյտենանտի կոչումով։ Երկու տարի անց նրան գործուղեցին Մարոկկո։ Իսպանացիների գաղութարար քաղաքականության արդյունքում բռնկվեց Ռիֆի պատերազմը (1909-ից 1927 թվականներին)։ Նրանց սխալ մարտավարությունը բերեց մեծ կորուստների իսպանական սպաների մեջ, սակայն նրանք նաև հասան որոշակի հաջողությունների։ Ֆրանկոն արագ ձեռք բերեց մեծ հեղինակություն։ 1913 թվականին Ֆրանկոն դարձավ մարոկացիների զորաջոկատի հրամանատար։ Այս տեղափոխմանը Ֆրանկոն չառարկեց, քանի որ նա մոտեցավ իր առաջին սիրուն՝ Սոֆիա Սաբիրանին։

1916 թվականին, երբ Ֆրանկոն 23 տարեկան էր և ուներ կապիտանի կոչում, մարտի դաշտում վիրավորվեց ստամոքսի շրջանում[38]։ Բժիշկները հետագայում հաստատեցին, որ նրա ստամոքսի վիրավորումը մահացու չի եղել, քանի որ կրակելու պահին նա արտաշնչելիս է եղել։ Նրա ծառայակից զինվորները, ում աչքի առաջ Ֆրանկոն վիրավորվել է, հետագայում նշեցին, որ նրա բախտը չափազանց բերել է։ Նրան ներկայացրին Իսպանիայի բարձրագույն շքանշանի՝ Կրուս Լաուրեադա դե Սան Ֆրանցիսկո, սակայն նա ստացավ Մարիա Կրիստինա առաջին աստիճանի խաչը։ Բացի այդ 1917 թվականի փետրվարի վերջին նրա զինվորական աստիճանը դարձավ մայոր։ Նա դարձավ ամենաերիտասարդ մայորը Իսպանական բանակում։ 1917-1920 թվականներին նա ծառայեց Իսպանիայում։ 1920 թվականին լեյտենանտ Խոսե Միլան Աստրայը, ով բռնկուն, բայց խարիզմատիկ սպա էր, հիմնեց Իսպանական օտարերկրյա լեգեոնը, որը նման էր Ֆրանսիական օտարերկրյա լեգեոնին։ Ֆրանկոն դարձավ լեգեոնի երկրորդ հրամանատարը և վերադարձավ Աֆրիկա։ 1921 թվականին թույլ կազմավորված Իսպանական բանակը ջախջախվեց Անուալում Ռիֆ ցեղերի առաջնորդ Աբդ էլ-Քրիմ եղբայրների կողմից։ Լեգեոնը և աջակցող զորամիավորումները նահանջեցին իսպանական անկլավ Մելիլա Ֆրանկոյի կողմից կազմակերպված երեքօրյա համառ դիմադրությունից հետո։ 1923 թվականին Ֆրանկոն դարձավ լեգեոնի հրամանատար։

Նույն տարում Ֆրանկոն ամուսնացավ Կարմեն Պոլոյի հետ։ Երեք տարի անց զույգը ունեցավ դուստր, որին անվանակոչեցին Մարիա դել Կարմեն[39]։ Իր մեղրամիսի ժամանակ Ֆրանկոյին կանչեցին Մադրիդ ներկայացնելու Ալֆոնսո XIII-ին[40]։ Այս և այլ թագավորական ուշադրությանը արժանանալու պատճառով Հանրապետության տարիներին նրան կոչեցին միապետական սպա։ Որպես լեգեոնի հրամանատար, Ֆրանկոն առաջին զինվորների ալիքը ուղարկեց Ալ Հոցեյմայի ափեր 1925 թվականին։ Այս ափերը գտնվում էին Աբդ էլ-Քրիմների ցեղի սրտում։ Միավորվելով ֆրանսիական ջոկատներին հարավից Ֆրանկոյի լոգիոնները նպաստեցին Ռիֆի հանրապետության անկմանը։ Ֆրանկոյի սխրանքները անգնահատական չմնացին և 1926 թվականի փետրվարի 3-ին նրան նշանակեցին Բրիգադի գեներալ, հնարավոր է ամենաերիտասարդ գեներալը Եվրոպայում։ 1928 թվականին Ֆրանկոյին նշանակեցին Սարագոսայի նորաստեղծ ռազմական ակադեմիայի ղեկավար։ Երբ Ֆրանկոն ազատվեց ակադեմիայի ղեկավարի պաշտոնից 1931 թվականին, ակադեմիայի նախկին կուրսանտների 95%-ը միացան նրան Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։

Իսպանիայի երկրորդ հանրապետության ընթացքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միապետության անկմամբ 1931 թվականին Ֆրանկոն ոչ մի լուրջ առաջխաղացում չունեցավ։ Հունիսին պատերազմի նախարար Մանուել Ազանայի կողմից փակվեց ակադեմիան։ Ֆրանկոյի հրաժեշտի խոսքը կուրսանտներին Ազանան համարեց վիրավորական[41]։ Սակայն Ֆրանկոն հանրապետության հասցեին ոչ մի վիրավորական խոսք չէր ասել իր ելույթում։ Վեց ամիս Ֆրանկոն մնաց առանց աշխատանքի։

Ֆրանկոն Acción Española ամսագրի բաժանորդ էր, որը ծայրահեղ-աջակողմյան միապետական կազմակերպություն էր և հավատում էր հրեական, մասոնական, բոլշևիկյան գաղտնի համաձայնության, համաձայն որի նրանք պլանավորում էին փլուզել Եվրոպան, իսկ Իսպանիան նրանց առաջին նպատակն էր[42]։

1932 թվականի փետրվարի 5-ին Ֆրանկոն նշանակվեց Լա Կորունիայի զինված ուժերի հրամանատար։ Ֆրանկոն խուսափեց ընդգրկվել Խոսե Սանխուրխոյի հեղաշրջման փորձին, անգամ նամակով իր վրդովմունքը արտահայտեց Սանխուրխոյի այս փորձին։ 1933 թվականի զինվորական բարեփոխումների հետևանքով Ազանան Ֆրանկոյին առաջին բրիգադիրից իջեցրեց 24-րդը, բացի այդ Ֆրանկոյին տեղափոխվեց Բալեարիկ կղզիների զինված ուժերի ղեկավար։

1933 թվականի նոր ընտրություններում հաղթեցին կենտրոնամետ աջակողմյան ուժերը։ Այս կառավարության դեմ դուրս եկան կոմունիստ անարխիստները 1934 թվականի հոկտեմբերի 5-ին։ Այս ապստամբությունը արագորեն տարածվեց երկրի մեծ մասով, սակայն նրանք կանգնեցվեցին Աստուրիաս ամրոցում։ Ֆրանկոն արդեն դիվիզայի գեներալ էր և պատերազմի նախարար Դիեգո Իդալգոյի օգնականն էր, իր վրա վերձրեց ապստամբության ճնշման հրամանատարությունը։ Երկշաբաթյա ծանր մարտերից հետո ապստամբությունը ճնշվեց։

Այս ապստամբությունը սրեց հարաբերությունները աջամետների և ձախամետների միջև։ Ֆրանկոն և Լոպես Օչոան (ով մինչ Աստուրիասի դեպքերը եղել է ձախակողմյան սպա)[43] համաձայնվեցին օգտագործել քաղաքացիների դեմ զինված ուժեր, եթե համարեին, որ նրանք երկրի թշնամիներ են[44]։ Ֆրանկոն այս ապստամբությունը նկարագրեց Օվիեդոի լրագրողներին, որպես պատերազմ սոցիալիստների և կոմունիստների դեմ, ովքեր ցանկանում էին երկիրը վերածել քաոսի։ Քաղաքացիական պատերազմի սկզբին Լոպես Օչոան սպանվեց։ Այս դեպքերից քիչ հետո Ֆրանկոն դարձավ Աֆրիկյան բանակի հրամանատար և 1935 թվականի մայիսի 19-ից դարձավ գլխավոր շտաբի պետ։

1936 թվականի հիմնական ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ կառավարող աջակողմյան ուժերը ընկան կորուպցիոն սկանդալի մեջ, նշանակվեցին նոր ընտրություններ։ Ստեղծվեցին երկու ընդարձակ կոալիցիաներ՝ Ժողովրդական ճակատը ձախում և Հանրապետական միացյալ կուսակցությունը աջից, որի մեջ մտնում էին Կոմունիստները և Ազգային ճակատը։ 1936 թվականին փետրվարի 16-ին ձախերը հաղթեցին փոքր առավելությամբ[45]։ Քաղաքական ճգնաժամը նորից բռնկվեց։ Կառավարությունը և իր աջակից Ժողովրդական ճակատը արշավ սկսեցին ընդդիմության դեմ։ Ըստ աջակողմյան ուժերի հանրապետության իրական թշնամին ձախերը չէին, այլ կոմունիստները, ովքեր ուզում էին երկրում հաստատել դիկտատուրա, իսկ իրենք պաշտպանում էին Ժողովրդական ճակատին, քանի որ այն արտահայտում էր ժողովրդի կամքը[46]։

Ընտրություններից մի քանի օր հետո երկրում տիրեց քաոսային իրավիճակ։

Փետրվարի 23-ին Ֆրանկոյին ուղարկեցին հեռավոր Կանարյան կղզիներ, որպես ռազմական հրամանատար, իրականում ցանկանալով նրան հեռու պահել քաղաքականությունից[47]։ Մինչդեռ Էմիլիո Մոլան դավադրություն է կազմակերպում։ Հունիսին նա Ֆրանկոյի հետ գաղտնի հանդիպում է Տեներիֆեի Լա Էսպերանզա անտառում և քննարկում է ռազմական հեղաշրջում անելու հնարավորությունը[48]։

Արտաքնապես Ֆրանկոն պահպանեց ոչ միանշանակ վերաբերմունքը մինչև հուլիս։ 1936 թվականի հունիսի 23-ին Ֆրանկոն նամակ գրեց կառավարության ղեկավար Կասերաս Քուիրոգային` առաջարկելով ռազմական միջամտություն խռովարարներին ճնշելու համար, սակայն պատասխան չստացավ։ Տարբեր հետաձգումներից հետո հուլիսի 18-ը որոշվեց ապստամբության մեկնարկի օր։ Իրավիճակը արդեն այն կիզակետին էր հասել, որ հետ դարձի ճանապարհ չկար և պատերազմը անխուսափելի էր։ Ֆրանկոն որոշեց միանալ ապստամբներին և հրաման ուղարկեց Աֆրիկյան բանակի ղեկավարությանը։

Աջակողմյան ընդդիմության առաջնորդ Խոսե Կալվո Սոտելոյի սպանությունը ոստիկանական ուժերի կողմից, հնարավոր է առանց հրամանի, ուժեղացրեց ապստամբության արագությունը[49]։ Հուլիսի 17-ին, պլանավորված օրվանից մեկ օր շուտ Աֆրիկյան բանակը ապստամբեց և ձերբակալվեցին նրա հրամանատարները։ Հուլիսի 18-ին Ֆրանկոն մանիֆեստ հրատարակեց[50] և մեկնեց Աֆրիկա, որպեսզի իր վրա վերցնի զորքերի հրամանատարությունը։

Մեկ շաբաթ հետո ապստամբները, ովքեր իրենց սկսեցին կոչել Ազգայնականներ, վերահսկում էին Իսպանիայի մեկ երրորդ մասը, սակայն նավատրոմի ստորաբաժանումների մեծ մասը մնում էին Հանրապետականների հրամանատարության ներքո, ովքեր Ֆրանկոյին թողեցին մեկուսացված։ Հեղաշրջման փորձը արագ հաղթանակի չբերեց, սակայն սկսվեց Իսպանիայի քաղաքացիական պատերազմը։

Քաղաքացիական պատերազմից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանկոն Ռեուսում, 1940 թվական

Իսպանիայի քաղաքացիական պատերազմը սկսվեց 1936 թվականի հուլիսին և ավարտվեց Ֆրանկոյի հաղթանակով 1939 թվականին՝ թողնելով 190.000-ից[51] 500.000[52] սպանված։ Չնայած 1936 թվականի օգոստոսի չմիջամտման պայմանագրի, պատերազմի ընթացքում երկու կողմից եղան օտարերկրյա առաջավոր երկրների միջամտություն։ Ազգայնականներին աջակցում էին Ֆաշիստական Իտալիան, որը ուղարկեց Corpo Truppe Volontarie կամավորական զորաջոկատը և ավելի ուշ Նացիստական Գերմանիան, որը ուղարկեց Կոնդոր լեգեոնը։ Հանրապետականներին աջակցում էին Խորհրդային միությունը և կոմունիստները, սոցիալիստները ու անարխսիտները Իսպանիայում։ Միացյալ թագավորությունը և Ֆրանսիան խստորեն պահպանում էին զենքի ներմուծման էմբարգոն՝ բերելով Ժողովրդականների ճակատում խռովությունների։

Քանի որ Ադոլֆ Հիտլերը և Իոսիֆ Ստալինը օգտագործում էին այս պատերազմը ժամանակակից սպառազինության փորձարկման համար, որոշ պատմաբաններ, ինչպիսիք էին Էռնստ Նոլտեն համարում էին Իսպանիայի քաղաքացիական պատերազմը Եվրոպայի քաղաքացիական պատերազմի մաս, որը տեղի էր ունեցել 1936 թվականից մինչև 1945 թվականը։ Սակայն այս բնորոշումը չընդունվեց շատ պատմաբանների կողմից, ովքեր կարծում էին, որ Իսպանիայի քաղաքացիական պատերազմը ոչ մի կապ չունի Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ։

Առաջին ամիսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականի հուլիսի 18-ին Ֆրանկոն ղեկավարեց Իսպանիայի Աֆրիկյան բանակը, որում ծառայում էին 30.000 զինվոր։ Հեղափոխության առաջին օրերին անհրաժեշտություն առաջացավ ենթակեցնել Իսպանական Մարոկկոն։ Նա կարողացավ մահապատժի ենթարկել Հանրապետական 200 սպայի, որոնցից մեկն էլ իր զարմիկն էր։ Նրա անձնական թիկնապահը գնդակահարվեց Մանուել Բլանկոյի կողմից[53]։ Ֆրանկոյի առաջին խնդրիրը եղավ ինչպես իր զինվորներին տեղափոխի Պիրենեյան թերակղզի, քանի որ Իսպանական նավատորմի զինվորների մեծ մասը մնում էին Հանրապետականների վերահսկողության ներքով, ովքեր փակել էին Ջիբրալթարի նեղուցը։ Ֆրանկոն օգնություն խնդրեց Բենիտո Մուսոլինիից, ով խոստացավ առանց որևէ պայմանի օգնել զենքով և օդանավերով։ Գերմանիայի հետախուզության ղեկավար Վիլհելմ Կանարիսը համոզեց Հիտլերին նույնպես օգնել ազգայնականներին։ Հուլիսի 20-ից Ֆրանկոն կարողացավ փոքր զորաջոկատներով գերմանական Յունկերս Յու 52 օդանավերով օդային կամուրջ գցել դեպի Սևիլյա, որտեղ նրա զինվորները օգնեցին ապստամբներին քաղաքի վերահսկողությունը վերցնել իրանց ձեռքը։ Միջնորդների միջոցով Ֆրանկոն սկսեց բանակցություններ վարել Իտալիայի, Բրիտանիայի և Գերմանիայի հետ ռազմական օգնություն խնդրելով։ Բանակցություննները հաջող ավարտ ունեցան Գերմանիայի և Իտալիայի հետ, և օգոստոսի 2-ից օդանավերը սկսեցին ժանամանել Տետուան։ Օգոստոսի 5-ին Ֆրանկոն արդեն կարողացավ վերացնել շրջափակումը օդանավերի աջակցությամբ։

Օգոստոսին արևմտյան Անդալուսիայում իրավիճակը այնքան հանգիստ էր, որ Ֆրանկոն կարողացավ 15.000 զորքով լեյտենանտ Խուան Յագուեի հրամանատարությամբ կազմակերպել արշավ Էստրեմադուրայով դեպի Մադրիդ։ Օգոստոսի 11-ին նրանք նվաճեցին Մերիդան, իսկ օգոստոսի 15-ին՝ Բադախոսը, այսպիսով միացնելով երկու ազգայնամետ տարածք։ Միաժամանակ Մուսոլինին Սևիլյա օգնության ուղարկեց 12.000 կամավորական ջոկատ, իսկ Հիտլերը տրամադրեց 24 օդանավ։ Այս բոլոր ինքնաթիռների վրա նկարվեցին իսպանական ազգայնականների խորհրդանիշները, սակայն նրանց անձնակազմները իտալացիներ կամ գերմանացիներ էին։ Ֆրանկոյի ռազմական ավիացիայի հիմքը այս օրերին իտալական SM.79 և SM.81 ռմբակոծիչներն էին և գերմանական կործանիչները։

Սեպտեմբերի 21-ին զորքը հասել էր արդեն Մակեդա (մոտ 80 կմ հեռու Մադրիդից), Ֆրանկոն հրամայեց շրջանցել քաղաքը և պաշարեց Տոլեդոյի Ալկասարը, որը գրավեց սեպտեմբերի 27-ին։ Այս շրջանցումը թույլ տվեց Ժողովրդական ճակատին ուժեղացնել պաշտպանությունը և պահպանել Մադրիդը այդ տարի, սակայն Ալկասարի գրավումը ազգայնականների համար բարոյական ներուժ էր և գաղափարական հաղթանակ։

Ապստամբների ղեկավարներից գեներալ Խոսե Սանժուրժոն մահացավ 1936 թվականի հուլիսի 20-ին ինքնաթիռի աղետից[54]։ Ռազմական ղեկավարությունը բաժանվեց մի քանի հրամանատարների միջև (Էմիլիո Մոլան հյուսիսում, Գոնսալո Քուիպո Լյանոն Սևիլյայում, Ֆրանկոն անկախ հրամանատար և Միգել Կաբանելասը Սարագոսայում)։ Մարոկկոյի իսպանական բանակը բաժանվեց երկու մասի, մի մասը ղեկավարում էր Խուան Յագուե և մյուս մասը Խոսե Էնրիկե Վարելան։

Հուլիսի 24-ին ռազմական կենտրոն հիմնադրվեց Բուրգոսում։ Սկազբնական շրջանում այն ղեկավարեց Կաբանելասը, որպես ամենաբարձրաստիճան գեներալ[55], ղեկավարության կազմում էր նաև Մոլան և երկու կոլոնել։ Ֆրանկոն միացավ նրանց օգոստոսի սկզբին[56]։ Սեպտեմբերի 21-ին որոշվեց գլխավոր հրամանատարությունը հանձնել Ֆրանկոյին (այս որոշմանը դեմ էր միայն Կաբանելասը)[57] և երկար քննարկումներից հետո Ֆրանկոյին նշանակեցին նաև կառավարության ղեկավար[58]։ Այս որոշումներին օգնեց այն փաստը, որ հուլիսին Հիտլերը պատրաստակամություն էր հայտնել օգնել ազգայնականներին Ֆրանկոյի ղեկավարությամբ[59]։

Մոլան, ով հեղաշրջման հեղինակներից մեկն էր, ինչը վերածվեց քաղաքացիական պատերազմի, կայուն Կարլիստ միապետական էր և այդքան էլ չէր վստահում Ֆալանգին, որը ֆաշիստական ուսմունքներով կուսակցություն էր հիմնված Խոսե Անտոնիո դե Ռիվերայի կողմից։ Քուիպոն դե Լյանոն և Կաբանելասը ի սկզբանե դեմ էին դիկտատուրային և ունեին որոշ ազգայնական հայացքներ։ Իսկ ֆալանգիս ղեկավար Խոսե Անտոնիո դե Ռիվերան գտնվում էր բանտում։

1936 թվականի հոկտեմբերի մեկին Ֆրանկոյին հայտրարաեցին ազգային բանակի Գեներալիսիմուս և Jefe del Estado (Երկրի ղեկավար)[60]։ Երբ Մոլան մահացավ մեկ այլ ավիավթարից մեկ տարի անց (որոշ մարդիկ կարծում էին, որ նա սպանվել է) (2 հունիս 1937 թվական), 1933-ից 1935 թվականների ռազմական հեղաշրջման կազմակերպիչներից ոչ ոք կենդանի չմնաց[61]։

Ռազմական հրամանատար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ժամանակներից սկսած մինչև պատերազմի ավարտը Ֆրանկոն անձամբ էր ղեկավարում ռազմական գործողությունները։ Մադրիդը գրավելու անհաջող փորձից հետո 1936 թվականի նոյեմբերին, Ֆրանկոն որոշեց պատերազմը հաղթելու նոր մարտավարություն մշակել, մարտավարության հիմքը մանևրելն էր։ Որոշ նրա հրամաններ, օրինակ՝ Տոլեդոյից գառնիզոնի հանումը, դարձան քննարկման առարկա։ Որոշ գործողություններ նրա ենթակաների կողմից դիտվում էին ռազմական տեսանկյունից սխալ, օրինակ 1938 թվականին Ֆրանկոն հարձակվեց Վալենսիայի վրա, Կատալոնիայի փոխարեն, չնայած Վալենսիայում, Կաստելոնում և Ալիկանտեում Ֆրանկոիստները փայլուն հաղթանակ տարան։

Չնայած Գերմանիան և Իտալիան ռազմական օգնություն էին ուղարկում Ֆրանկոյին, սակայն նրանց ազդեցությունը Ֆրանկոյի վրա չնչին էր։ Չնայած իտալական զինվորների գործողությունները ոչ միշտ էին արդյունավետ, սակայն նրանք մասնակցում էին հիմնական ռազմական գործողություններին, մինչդեռ գերմանական օդանավերը օգնեցին ազգայնականներին վերահսկել օդային տարածքը։ Անտոնիա դե Օլիվեյրա Սալասարի Պորտուգալիան նույնպես բացեիբաց օգնում էր ազգայնականներին՝ նրանց տրամադրելով մոտ 20.000 զինվոր։

Ֆրանկոյի ազդեցությունը գերմանական և իտալական զորքերի վրա սահմանափակ էր, որոշ դեպքերում նրանք իրենք էին ընտրում մասնակցել այս կամ այն գործողություններին թե ոչ։ Սակայն այս զորաջոկատները մնացին Ֆրանկոյի կողքին մինչև պատերազմի ավարտը[62]։

Քաղաքական առաջնորդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1937-ից 1948 թվականներին Ֆրանկոյի ռեժիմը եղել է կիսաֆաշիստական դիկտատուրա, այն ֆաշիզմի մի տարօրինակ հիբրիդ էր, որը Ամանդո դե Միգելը անվանեց "fascismo frailuno" (կուսակրոն ֆաշիզմ)[63]։ 1937 թվականի ապրիլի 19-ին Ֆրանկոն կարողացավ միաձուլել երկու գաղափարապես տարբեր ուղղություններ՝ ազգային սինդիկալիստ Ֆալանգը ("phalanx", իսպանական ֆաշիստական կուսակցություն, որը հիմնել էր Խոսե Անտոնիո Պրիմո դե Ռիվերան) և Կառլիստ միապետականներին և ստաղծել մեկ կուսակցություն որը կոչեց Falange Española Tradicionalista y de las Juntas de Ofensiva Nacional-Sindicalista (FET y de las JONS), որը դարձավ միակ օրինական կուսակցությունը 1939 թվականից։ Ի տարբերություն մյուս ֆաշիստական շարժումների, Ֆալանգիսնտերը կարողացան զարգացնել քսանյոթ կետանոց պաշտոնական փաստաթուղթ։ Այն ներառում էր ֆաշիստական գաղափարախոսության բոլոր կետերը[64]։ Ֆրանկոն իրեն հռչակեց նոր ստեղծված կուսակցության առաջնորդ, քաղաքական խունտան և ազգային խորհուրդը նույնպես ենթարկվում էր իրեն։ Ֆաշիստական ողջույնը, ձեռքի պարզումը պաշտոնապես ընդունվեց ազգայնական ռեժիմի կողմից[65]։ 1939 թվականին ֆաշիստական խորհրդանիշները պաշտոնապես ընդունվեցին ռեժիմի կողմից, իսկ ծիսակատարությունների ժամանակ անպայման պետք է հնչեր «Ֆրանկո, Ֆրանկո, Ֆրանկո» վանկարկությունները[66]։ Ֆալանգիստների Cara al Sol հիմնը դարձավ Ֆրանկոյի ռեժիմի պաշտոնական հիմնը։

Այս նոր քաղաքական կազմավորումը հանդարտացրեց ազգայնական Ֆրալանգիստներին, մինչդեռ բորբոքեց հակագերմանական Կառլիստներին։ Ֆրանկոյի խորթ եղբայր Ռամոն Սերանո Սուները, ով Ֆրանկոյի հիմնական խորհրդականն էր, կարողացավ հանդարտեցնել մի կուսակցության ներքո տարբեր գաղափարախոսություն ունեցող հոսանքներին, որոնք հետագայում կարող էին դուրս գալ Ֆրանկոյի դեմ։ Ֆրանկոն արտաքսեց Կառլիստների և Ֆալանգիստների սկզբնական ղեկավարներին, որպեսզի հետագայում խնդիրներ չունենա գաղափարական տարաձայնությունների հարցում։ Ֆրանկոն նաև հանդարտեցրեց Կառլիստներին պատժելով Հանրապետականների հակակառլիստներին պատերազմի ընթացքում։ Մինչդեռ Հանրապետականների հիմնական գաղափարախոսությունն էր ազատել Իսպանիան ֆաշիստներից, Ֆրանկոյի հիմնական գաղափարախոսությունն էր ազատել Կաթոլիկ Իսպանիան աթեիստ կոմունիստներից։

Քաղաքացիական պատերազմի ավարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոնիայի կորստից առաջ 1939 թվականի փետրվարին Իսպանիայի վարչապետ Խուան Նեգրին անհաջող փորձ արեց Գեներալների Կորտեսի քննարկման ժամանակ առաջարկել անձնատուր լինել միակ պայմանով, որ հաղթող կողմը հարգի պարտված կողմի մարդկանց կյանքի իրավունքը։ Ավելի ուշ Նեգրինին պաշտոնանկ արեց, և նրան փոխարինեց գեներալ Սեգիսմունդո Կասադոոն, ում հետագայում միացավ Խոսե Միախան։

Ի վերջո միայն Մադրիդը և մի քանի հարակից տարածքներ մնացին կառավարության վերահսկողության ներքո։ Փետրվարի 27-ին Չեմբեռլենի և Դալադիերի կառավարությունները ճանաչեցին Ֆրանկոյի ռեժիմը, մինչ պատերազմի պաշտոնական ավարտը։ Իսպանիայի կոմունիստական կուսակցությունը փորձեց խռովություն բարձրացնել Մադրիդում, որպեսզի վերականգնի Նեգրինի իշխանությունը, սակայն խոսե Միախան պահպանեց վերահսկողությունը։ Վերջապես 1939 թվականի մարտի 28-ին Մադրիդի ներսում Ֆրանկոյամետ զորքերի աջակցությամբ քաղաքը անցավ ազգայնականներին։ Հաջորդ օրը Վալենսիան, որը երկու տարի գնդակոծվում էր ազգայնականների կողմից նույնպես հանձնվեց։ Հաղթանակը վերջնական դարձավ 1939 թվականի ապրիլի 1-ին երբ վերջին հանրապետական զինվորները անձնատուր եղան։ Նույն օրը Ֆրանկոն տեղադրեց իր սուրը եկեղեցու զոհասեղանին և երդվեց այլևս այն չվերցնել, բացառությամբ եթե Իսպանիայի վրա չհարձակվեն արտաքին ուժերը։

Առնվազն 70000 մարդ մահապատժի ենթարկվեց քաղաքացիական պատերազմի ժամանակ[52][67][68]։ Ֆրանկոյի հաղթանակին հաջորդեց նոր մահապատիժներ, որոնց զոհը դարձավ 15.000-ից 25.000 մարդ[69], շատերը դարձան բռնությունների զոհեր, ուղարկվեցին համակենտրոնացման ճամբարներ և բռնի աշխատանքի։ Բռնի աշատավորների միջոցով կառուցվեցին երկաթգծեր, ջրանցքներ և հուշարձաններ. Վելլե դե լոս Կաիդոս հուշարձանը դրա վառ օրինակն է։ 1940 թվականին կառավարության անդամ Լյուիս Կոմպանիսի գնդակահարությունը ամենանշանավոր սպանություններից էր այս շրջանում։ Համաձայն Գաբրիել Ջեկսոնի 1939-ից 1943 թվականներին այսպես կոչված «Սպիտակ տեռորի» զոհ են դարձել մոտ 200.000 մարդ[70]։

Չնայած ձախակողմյան ուժերը ունեցան ահռելի թվով սպանվածներ, բռնությունների ենթարկվեցին նաև ինտիլիգենցիան և աթեիստները, ինչպես նաև այն ռազմական ղեկավարությունը, որը հավատարիմ էր մնացել Մադրիդի կառավարությանը քաղաքացիական պատերազմի ընթացքում։

Վերջին շրջանի պատմաբան Էնտոնի Բիվորը գտնում էր, որ 'սպիտակ տեռորը' խլել է 200.000 մարդու կյանք։ 'Կարմիր տեռորը' մինչ այդ սպանել էր 38.000 մարդու[71]։ Ժուլիուս Ռուիսը գտնում էր, որ չնայած թվերը միշտ քննարկելի են, բայց նվազագույնը 37.843 մահապատիժ է տեղի ունեցել Հանրապետականների գոտում և 150.000 մահապատիժ՝ ազգայնական Իսպանիայում[72]։

Չնայած պատերազմի պաշտոնական ավարտին՝ պարտիզանները (հայտնի են որպես իսպանական մակիներ) շարունակեցին Ֆրանկոյականների հետ հակամարտությունը երկրի լեռնային հատվածներում մինչև 1950-ական թվականները։ 1944 թվականին Հանրապետական վետերանների մի խումբ ներխուժեց Կատալոնիայի հյուսիս-արևմուտք, բայց արագ պարտություն կրեց։

Պատերազմի ավարտը բերեց հարյուր հազարավոր մարդկանց արտագաղթի, մեծ մասը արտագաղթեցին Ֆրանսիա (նաև Մեքսիկա, Չիլի, Կուբա, ԱՄՆ և այլն)[73]։ Ֆրանիսայում փախստականների համար ստեղծվեցին ճամբարներ, որտեղ պայմանները չափազանց վատն էին[74]։ Գուրսի ճամբարում տեղավորեցին 17.000 փախստականի, որոնց բաժանեցին չորս դասի (բրիգադիստներ, օդաչուներ, բասկ զինվորներ և 'Սպանիարդներ')։ Բասկ զինվորները (Գուդարիսներ) և օդաչուները հեշտությամբ աշխատանք գտան, և նրանց թույլատրվեց արագ լքել ճամբարները, բայց ֆերմերները և հասարակ մարդիկ, ում աշխատանքային փորձը պահանջված չէր Ֆրանսիայում, չէին կարող լքել ճամբարը, ավելին Ֆրանկոյի կառավարության և Ֆրանսիայի միջև կնքված պայմանագրի համաձայն, նրանք պետք է վերադարձվեն Իսպանիա։

Երբ Մարշալ Ֆիլիպ Պետեյնը դարձավ Վիշի Ֆրանսիայի ղեկավար, փախստականները դարձան քաղբանտարկյալներ և Ֆրանսիայի ոստիկանությունը սկսեց հետապնդել այն փախստականներին, որոնք դուրս էին եկել ճամբարներից։ Մյուս անցանկալի մարդկանց հետ նրանք ուղարկվեցին Նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներ[75]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին շարքը ձախից աջ. Կառլ Վոլֆ, Հեյնրիխ Հիմլեր, Ֆրանկո և Իսպանիայի արտգործնախարար Ռամոն Սերանո Սուները Մարդիդում, 1940 թվականի հոկտեմբեր

1939 թվականի սեպտեմբերին Եվրոպայում բռնկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը և 1940 թվականի հոկտեմբերի 23-ին Ֆրանկոն և Հիտլերը հանդիպեցին Ֆրանսիայի Անդեյ քաղաքում, որպեսզի քննարկեին Իսպանիայի հավանական միացումը նացիստներին։ Սակայն Ֆրանկոյի պահանջները, որոնք ներառում էին, սննդամթերք, ռազմական տեխնիկա և Իսպանիայի վերահսկողություն Ջիբրալթարում և Ֆրանսիական Հյուսիսային Աֆրիկայում, ինչը Հիտլերի համար չափազանց շատ էր և պայմանագիր այդպես էլ չկնքվեց[76][77]։ Չնայած Ֆրանկոյին քաղաքացիական պատերազմի ժամանակ մեծ աջակցություն էին ցույց տվել Ադոլֆ Հիտլերը և Բենիտո Մուսոլինին, Ֆրանկոն սկզբունքայնորեն չեզոք մնաց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն նա որոշակի օգնություն ուղարկեց Գերմանիային և Իտալիային։ Նա թույլատրեց իսպանացիներին կազմել կամավորական ջոկատներ և կռվել գերամանական բանակի կազմում ԽՍՀՄ-ի դեմ (Կապույտ դիվիզիոն), սակայն արգելեց իսպանացիներին կռվել արևմտյան ժողովրդական տերությունների դեմ։ Ֆրանկոյի և Հիտլերի կապը թուլացավ, երբ հիտլերը սկսեց քարոզել Նացիստական միստիկա և սկսեց շահարկել քրիստոնեությունը, ինչը սկզբունքայինորեն դեմ էր Ֆրանկոյի քրիստոնյա և կաթոլիկ հայացքներին[78]։ Պայամանագրի չկնքմանը նաև նպաստեց Իսպանիայում հանքերի նկատմամբ գերմանացիների իրավունքների վիճարկումը[79]։ Որոշ պատմաբաններ կարծում են, որ Իսպանիան մինչ այդ երեք տարի հյուծվել էր քաղաքացիական պատերազմում և ոչինչ չուներ առաջարկելու Հիտլերին։

Ֆրանսիայի անկումից հետո Իսպանիան ավելի շատ սատարում էր ֆաշիստներին (օրինակ նա առաջարկեց Իսպանիայի ռազմածովային հանգույցները գերմանական նավերի և սուզանավերի համար) մինչև 1943 թվականը, երբ արդեն պատերազմի ընթացքը փոխվեց, Իսպանիան դարձավ պաշտոնապես չեզոք։ 1940 թվականին Ֆրանկոն պլանավորեց արգելափակել դաշնակիցների մուտքը Միջերկրական ծով՝ ներխուժելով բրիտանական Ջիբրալթար[76], սակայն հետագայում նա հրաժարվեց այդ մտքից, քանի որ դա պատճառ կլիներ, որպեսզի Բրիտանիան պատերազմ հայտարարեր Իսպանիային[76][80]։ Որոշ իսպանացի կամավորականներ Կապույտ դիվիզիայից չկատարեցին Ֆրանկոյի պահանջը և գնացին մարտնչելու Արևմտյան ճակատում դաշնակիցների դեմ 1941-ից 1943 թվականներին։ Որոշ պատմաբաններ կարծում են, որ Կապույտ դիվիզիոնը միայն կամավորներից չէր կազմված և Ֆրանկոն հատուկ զորաջոկատներ էր ուղարկում Խորհրդային միության դեմ։

Ֆրանկոն սկզբնական շրջանում չէր համակրում Կուբայի նախագահ Ֆուլգենցիո Բատիստային, ով Երկրորդ աշխարհամարտի տարիներին առաջարկում էր ԱՄՆ-ին և լատինաամերիկյան երկրներին միացյալ ուժերով ներխուժել Իսպանիա, որպեսզի տապալեն անեն Ֆրանկոյի ռեժիմը[81]։

Համաձայն վերջերս բացահայտված փաստաթղթերի, Ֆրանկոն հրամայել էր իր ծառայողներին երկրի հրեաների ցուցակ կազմել, մինչ նա բանակցում էր ֆաշիստական ուժերի հետ[82]։ Ֆրանկոն Հեյնրիխ Հիմլերին է ներկայացրել Իսպանիայում ապրող 6.000 հրեաների ցանկ[82]։ Չնայած այս ցուցակի, չկա որևէ ապացույց, որ Գերմանիայից փախած հրեաներին վերադարձրել են Գերմանիա։ Հնարավոր է այս հրեաների ցուցակը ոչ մի կապ չունի Ֆրանկոյի հրեաների նկատմամբ համուզմունքների հետ։ Չնայած Ֆրանկոն չէր համակրում հրեաներին, նա ուներ հրեա ընկերներ Մարոկկոյում և անգամ հրապարակավ դատապարտեց հրեաների հետապնդումը Մարոկկոյում։ Երբ Ֆրանկոն դարձավ դիկտատոր, ոչ մի համակենտրոնացման ճամբար հրեաների համար չկառուցվեց, ավելին ոչ մի հրեա չհանձնվեց նացիաստական Գերմանիային[83]։ Իսպանացի հրեաները բանակում նույն իրավունքները ունեին ինչ իսպանացիները։

1940 թվականի հունիսի 14-ին իսպանական զորքրեը գրավեցին Մարոկկոյի Տանժեր քաղաքը և չլքեցին այն մինչև պատերազմի ավարտը։

Իսպանիան Ֆրանկոյի օրոք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանկոն ելույթ է ունենում Էյբարում 1949 թվականին:

Ֆրանկոն ճանաչվեց Իսպանիայի ղեկավար Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից 1939 թվականի փետրվարին։ Մինչ այդ նա ճանաչվել էր Գեներալիսիմուս ազգայնականների կողմից և 1936 թվականին ստացել էր Jefe del Estado (Երկրի ղեկավար) տիտղեսը[60], այնուհետև նա պաշտոնապես իրեն տվել է «Su Excelencia el Jefe de Estado» («Ձերդ գերազանցություն երկրի ղեկավար») կոչումը։ Այնուամենայնիվ նրան շատ պաշտոնական փաստաթղթերում կոչել են «Կաուդիլո դե Էսպանա» (Իսպանիայի առաջնորդ) և որոշ դեպքերում նաև «el Caudillo de la Última Cruzada y de la Hispanidad» («Վերջին խաչակրաց արշավանքի և իսպանական ժառանգության առաջնորդ»)։

1947 թվականին Ֆրանկոն վերականգնեց Իսպանիայի միապետությունը, բայց միապետ չնշանակեց։ Այս ժեստի նպատակն էր հանգստացնել միապետականներին։ Չնայած Ֆրանկոն ինքը միապետական էր, սակայն համարում էր, որ քանի ինքն է կառավարում երկիրը միապետ նշանակելը անիմաստ էր։ Քանի որ այս պաշտոնը թափուր էր, նա դե ֆակտո դարձավ միապետի պաշտոնակատար։ Միևնույն ժամանակ Ֆրանկոն օգտվում էր միապետի շատ արտոնություններից։ Նա կրում էր Կապիտան գեներալի հագուստ (այս կոչպումը ավանդաբար պատկանում էր միապետին) և նրա նստավայրն էր Էլ Պրադոն։ Նրա նկարը սկսեց հայտնվել մետաղադրամներին և փոստային նիշերի վրա։ Նա նաև խոսքի մեջ ավելացնում էր «աստծո գթածությամբ» բառակապակցությունը, ինչը համարվում էր միապետի ոճ։

Ֆրանկոյին սկզբնական շրջանում սատարում էին տարբեր խմբեր։ Նրա աշխատակազմում բացի ֆաշիստներից մեծ տեղ էր տրվում տեխնոկրատներին, որոնցից շատերը կապված էին Օպուս Դեյի հետ, և որոնք իրականացրեցին տնտեսության մոդերնիզացիա[84]։

Չնայած Ֆրանկոն և Իսպանիան նրա կառավարման ներքո ունեին ֆաշիստական որոշ առանձնահատկություններ, սակայն նա և Իսպանիան իր կառավարման օրոք չեն դասվում ֆաշիստականների թվում, քանի որ ֆաշիստական հիմնական հեղափախական և սոցիալական վերափոխման գաղափարախոսությունները չէին տարածվել էսպանիայում, ընդհակառակը Իսպանիան Ֆրանկոյի օրոք չնայած ավտորիտար, սակայն պահպանողական և ավանդապաշտ երկիր էր[85][86][87][88][89]։ Սթենլի Փեյնը նշել է, որ դժվար թե լուրջ պատմաբանը և վերլուծողը Ֆրանկոյին համարի վառ ֆաշիստ[85][88]։ Ֆրանկոյի ժամանակվա հիմնական ուղղություններն էին՝ Ավտորիտարիզմ, Նացիոնալիզմ, Կաթոլիկիզմ, Հակամասոնականություն և Հակակոմունիզմ։

Ֆրանկոն և ԱՄՆ նախագահ Էյզենհաուերը Մադրիդում 1959 թվականին:

Քաղաքացիական պատերազմից և դրան հետևած բռնություններից հետո Իսպանիան կորցրեց հազարավոր բժիշկներ, բուժքույրեր, ուսուցիչներ, իրավաբաններ, դատավորներ, գիտնականներ, դերասաններ, բիզնեսմեններ և այլն։ Շատերը, ովքեր մնացին երկրում կորցրեցին իրենց աշխատանքը կամ պաշտոնը։ Շատ ժամանակ աշխատանքը տրվում էր անփորձ, անգրագետ անձնակազմին։ Սա զրկեց երկրին ամենապայծառ ուղեղներին և արդյունավետ աշխատուժից։ Այնուամենայնիվ այս ամենը արվել էր, որպեսզի Իսպանիայի հասարակությունը հավատարիմ մնա ազգայնականների գաղափարախոսությանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իսպանիան տուժեց տնտեսական մեկուսացումից։ Այս իրավիճակը ավարտվեց, երբ Իսպանիան Սառը պատերազմի ժամանակ բաեցեիբաց սկսեց սատարել ԱՄՆ-ին, փոխարենը Միացյալ Նահանգները սկսեց առևտրային և ռազմական համագործակցությունը Իսպանիայի հետ։ Այս պատմական դաշնությունը կնքվեց ԱՄՆ նախագահ Էյզենհաուերը ժամանեց Մադրիդ 1953 թվականին և կնքվեց Մադրիդի պակտը։ Իսպանիան դարձավ ՄԱԿ-ի անդամ 1955 թվականին։

Քաղաքական ճնշումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
* Ֆրանկոյի անձնական խորհրդանշան, որպես երկրի ղեկավար։
* Ֆրանկոյի զինանշան որպես երկրի ղեկավար։
* Վիկտոր, Ֆրակոյի կողմից օգտագործվող այլ խորհրդանշան։

Ֆրանկոյի կառավարման առաջին տասնամյակը քաղաքացիական պատերազմից հետո ուղղորդվեց զանգվածային արտաքսումներով, մահապատիժներով և ձերբակալություններով։ Ստույգ սպանվածների քանակը հայտնի չէ, սակայն թիվը տատանվում է 15.000-ից 50.000-ի սահմաններում։

1950-ականների սկզբից Ֆրանկոյի կառավարման ընթացքում բռնությունները թուլացան, սակայն ոչ պետական առևտրային բոլոր կազմակերպությունները և քաղաքական հակառակորդները ներառյալ կոմունիստները, անարխիստները, լիբերալ դեմոկրատները, կատալոնյան ազգայնականները և բասկ ազգայնականները շարունակական հալածանքների և բռնությունների թիրախ էին դարձել ոստիկանության կողմից։ Շատ կուսակցություններ փակվեցին, Իսպանիայի կոմունիստական կուսակցությունը ընդհատակ անցավ։ Բասկյան ազգայնական կուսակցությունը արտաքսվեց և 1959 թվականին հիմնադրվեց ԷՏԱ զինված խմբավորումը, որը կոչված էր պայքարելու Ֆրանկոյի իշխանության դեմ։

Ֆրանկոյի իսպանական ազգայնությունը ճնշեց իսպանացիների ինքնությունը՝ արգելելով մի շարք մշակութային միջոցառումներ։ Ցլամարտը և ֆլամենկոն[90] խրախուսվեցին որպես իսպանական ավանդույթներ, իսկ այն արժեքները որոնք չհամարվեցին իսպանական արգելվեցին։ Բոլոր մշակութային ակտիվները պետք է արժանանային կառավարության հավանությանը և շատերը ինչպիսիք են կատալոնական պար Սարդանան, խստիվ արգելվեցին։ Այս մշակութային քաղաքականությունը թուլացավ 1960-ականների վերջին և 1970-ականների սկզբներին։

Ֆրանկոն նաև օգտագործեց լեզվի քաղաքականությունը, որպեսզի հաստատի ազգային միատարրություն։ Նա խրախոսուց կաստիլյան իսպաներենը և արգելեց մյուս լեզուները, ինչպիսիք են կատալոներենը, գալիցերենը և բասկերենը։ Կաստիլերենից բացի այլ լեզուները արգելվեցին։ Բոլոր կառավարական, նոտարական, տեղական և առևտրային փաստաթղթերը միայն կաստիլերենով էր և ուրիշ լեզվով գրված փաստաթղթերը որևէ իրավաբանական ուժ չունեն։ Այլ լեզուների կիրառումը դպրոցներում, ուսումնական հաստատություններում, գովազդում, ճանապարհներին, խանութների պաստառներին խստիվ արգելված էր։ Ոչ պաշտոնական օգտագործման համար քաղաքացիները կարող էին խոսել այլ լեզվով։

Կաթոլիկությունը համարվեց Իսպանիայի գլխավոր կրոնը և Կաթոլիկ եկեղեցուն վերադարձվեցին բոլոր այն արտոնությունները, որոնք կորցրել էր Հանրապետության տարիներին։ Քաղաքացիական ծառայողները պետք է լինեին կաթոլիկ։ Աշխատանքի ընդունելուց առաջնությունը տրվում կաթոլիկ լինելու հանգամանքին։ Հանրապետության տարիներին բոլոր ամուսնությունները չեղյալ համարվեցին և դրանք պետք վերահաստատվեին Կաթոլիկ եկեղեցում։ Ամուսնալուծությունը և աբորտները արգելված էին։

Երկրի բնակավայրերի մեծ մասում հերթապահություն էր իրականացնում Քաղաքացիական գվարդիան, որը ռազմական ոստիկանությունն էր և վերահսկում էր Ֆրանկոյի հրամանները։ Մեծ քաղաքներում և մայրաքաղաքում վերահսկողությունն իրականացնում էր Արմադա ոստիկանությունը կամ հաճախ նրանց անվանում էին «grises» ("մոխրագույներ", նրանց համազգեստի գույնով)։

1960-ականների վերջի և 1970-ականների սկզբների ուսանողական խռովությունները դաժանորեն ճնշվեցին լավ զինված Policía Armada-ի (Զինված ոստիկանություն) կողմից։ Գաղտնի ոստիկանությունը նաև պարեկում էր համալսարանների ներսում։ 1972 թվականի մայիսին ամերիկացի մեկ ուսանող ձերբակալվեց այս գաղտնի ոստիկանության կողմից՝ մեղադրվելով հին ռազմական համազգեստի կրման մեջ։

Կանայք Իսպանիայում Ֆրանկոյի կառավարման ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանկոն և նրա կին Կարմեն Պոլոն 1968 թվականին:

Ֆրանկոյի ժամանակ կինը պետք է լիներ բարության և հոգածության էտալոն, կինը պետք է սիրեր իր երեխաներին, ծնողներին, եղբայրներին, հավատարիմ լիներ իր ամուսնուն, լիներ միշտ իր ընտանիքի կողքին։ Պաշտոնական գաղափարախոսության համաձայն կինը պետք է հոգ տաներ իր ընտանիքի և երեխաների նկատմամբ։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո չեղյալ համարվեցին սեռական հավասարության մասին օրենքները։ Կինը չէր կարող լինել դատավոր կամ վկայություն տար դատարանում։ Կանայք նաև չէին կարող դառնալ համալսարանների պրոֆեսորներ։ Նրանց բոլոր գործերը պետք է կառավարվեին ամուսինների կամ հայրերի կողմից։ Անգամ 1970-ական թվականներին կանայք կարող էին ձերբակալվել և բանտ նստել դաժան ամուսնուց փախուստի համար։ Մինչև 1970-ական թվականները կանայք չէին կարող ունենալ բանկային հաշիվ առանց ամուսնու կամ հոր համաձայնության[91]։ 1960-ական և 1970-ական թվականներին շատ սահմանափակումներ վերացվեցին, սակայն շատերը մնացին դեռևս Ֆրանկոյի մահից հետո, մինչև սեռային հավասարության մասին օրենքներ ընդունվեցին

Իսպանիայի ապագաղութականացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիան փորձեց պահպանել իր գաղութները Ֆրանկոյի կառավարման ժամանակ։ Ալժիրյան պատերազմի (1954–62) ընթացքում, Մադրիդը դարձավ գաղտնի ռազմական կազմակերպության կենտրոն (OAS), որը Ֆրանսիական բանակի խումբ էր և նպատակ ուներ պահպանել Ֆրանսիայի տիրապետությունը Ալժիրի նկատմամբ։ Չնայած սրան Ֆրանկոն ստիպված էր որոշ փոխզիջումների գնալ։ Երբ Ֆրանսիական Մարոկկոն դարձավ անկախ 1956 թվականին, այն դարձավ անկախ 1956 թվականին, և Ֆրանկոն հանձնեց Իսպանական Մարոկկոն Մոհամեդ V-ին՝ թողնելով մի քանի անկլավներ։ Մեկ տարի անց Մոհամեդ V-ը ներխուժեց Իսպանական Սահարա Ինֆի պատերազմի ընթացքում (Իսպանիայում հայտնի է «Մոռացված պատերազմ»)։ Միայն 1975 թվականին Մարոկկոն կարողացավ վերահսկել բոլոր նախկին իսպանական տարածքները Սահարայում։

1968 թվականին Միացյալ Ազգերի ճնշման ներքո Ֆրանկոն ճանաչեց իսպանական գաղութ Հասարակածային Գվինեայի անկախությունը և Մարոկկոյին հանձնեց Ինֆի էքսկլավը։ Ֆրանկոյի ժամանակ Իսպանիան նաև բարձրացրեց Բրիտանիայի ենթակայության տակ գտնվող Ջիբրալթարի վիճելի լինելու հարցը և ամբողջությամբ փակեց սահմանը այս տարածքի հետ, և այն բացվեց միայն 1985 թվականին։

Տնտեսական քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պատերազմը ցնցեց Իսպանիայի տնտեսությունը։ Ինֆոհամակարգը կործանվեց, աշխատավորները սպանվեցին և ամենօրյա բիզնեսը չափազանց նվազեց։ Ֆրանկոյի հաղթանակից մեկ տասնամյակ հետ տնտեսությունը սկսեց դանդաղ աճել։ Սկզբում Ֆրանկոն վարում էր մեկուսացված տնտեսական քաղաքականություն՝ խզելով առևտրային բոլոր կապերը, ինչը վատ ազդեցություն ունեցավ տնտեսության վրա։ Միայն սև շուկան էր բարգավաճում։

Միայն Միացյալ նահանգների, Միջազգային արժույթային հիմնադրամի և տեխնոկրատների ճնշման ներքո Իսպանիան վերադարձավ ազատ շուկայական համակարգին։ Շատ տնտեսական համակարգի հին գվարդիայի պաշտոնյաներ փոխարինվեցին տեխնոկրատներով, չնայած սկզբում Ֆրանկոն դեմ էր այդ փոխարինմանը։ 1950-ական թվականների կեսերից արդեն զգացվեց որոշակի տնտեսական ակտիվություն, փոքր բարեփոխումների և վերահսկողության նվազման շնորհիվ։ Սակայն այս աճը շատ էր տնտեսության համար և հաջորդեցին գնաճեր 1950-ական թվականների վերջին։

Երբ Ֆրանկոն ստիպված եղավ նշանակել տեխնոկրատներին տնտեսական հիմնական ճյուղերում, կատարվեցին խորը տնտեսական բարեփոխումներ։ Ճգնաժամից հետո տնտեսության աճը սկսվեց 1959 թվականին հանգեցնելով տնտեսական բումի, որը տևեց մինչև 1974 թվականը։

Նույն ժամանակ սոցիալական բարեփոխումների բացակայության պայմաններում սկսվեց զանգվածային արտագաղթ դեմի եյլ եվրոպական երկրներ և Հարավային Ամերիկա։ Արտագաղթը օգնեց երկրին երկու ճանապարհով։ Նախ երկիրը ազատվեց այն աշխատուժից, որը երկրում աշխատանք չէր կարողանում գտնել և սկսվեցին երկիր հոսել արտաքին տրանսֆերտները։

1960-ականներին հարուստները ավելացրեցին իրենց հարստությունը շնորհիվ այն բանի, որ հավատարիմ էին մնացել Ֆրանկոյին, իսկ միջին խավը ահռելի տեմպերով սկսեց աճել։ Միջազգային կազմակերպությունները սկսեցին Իսպանիայում գործարաններ հիմնել, քանի որ այստեղ աշխատուժը էժան էր, հարկերը ցածր։ Պետական կազմակերպությունների, ինչպիսիք են ավտոարտադրող SEAT-ի, բեռնատար արտադրող Pegaso-ի և նավթավերամշակող INH-ի, արտադրանքը ունեին մեծ պահանջարկ։ Այսպիսով Իսպանիան դարձավ նոր զանգվածային շուկա։ Իսպանիայի տնտեսությունը 1959-ից 1973 թվականները դարձավ երկրորդ ամենազարգացող տնտեսությունը աշխարհում՝ հետ մնալով միայն Ճապոնիայից։ 1975 թվականին Ֆրանկոյի մահվան դրությամբ Իսպանիայի ՀՆԱ-ն դեռևս զիջում էր արևմտյան Եվրոպայի զարգացած երկրներին, սակայն տարբերությունն այլևս այդքան ակնհայտ չէր ինչպես նախկինում էր, և երկիրը ուներ զարգացած, լայն արդյունաբերական տնտեսություն։

Տարածաշրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկոն դեմ էր վարչական և իրավական ցանկացած ապակենտրոնացվածության, և նա հաստատեց ամբողջությամբ կենտրոնացված կառավարման համակարգը, որը ներմուծվել էր Բուրբոնների կողմից։ Այսպիսի համակարգ կիրառվել էր նախկինում Ֆրանսիայում։ Այս համակարգի հիմնական թերությունը այն էր, որ տարածաշրջանների վրա ուշադրությունը անհավասարաչափ էր, շատ ժամանակ կախված էր տարածաշրջանի ղեկավարի կողմից պահանջների ներկայացնելուց և անտեսվում էր տարածաշրջանի իրական պահանջները։ Այսպիսով տարածաշրջանների միջև անհավասարությունը դպրոցներում, առողջապահությունում կամ տրանսպորտում գնալով խորացավ. դասական հարուստ տարածաշրաններ, ինչպիսիք էին Մադրիդը, Կատալոնիան կամ Բասկերի երկիրը շատ ավելի զարգացած էին քան օրինակ Էքստեմադուրան, Գալիսիան կամ Անդալուսիան։ Որոշ տարածաշրջաններ ինչպիսիք էին Էքտրեմադուրան կամ Լա Մանչան համալսարան չունեին։:

Բասկերի երկիրը և Կատալոնիան ամենաուժեղ դիմադրությունն էին ցուց տվել Ֆրանկոյին քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Ֆրանկոն չեղյալ համարեց այս երկու տարածքների և Գալիսիայի ինքնավարությունը, որը տրվել էր Իսպանիայի երկրորդ հանրապետության ժամանակ։ Ֆրանկոն չեղյալ համարեց որոշ արտոնություններ Բասկերի երկրի երեք շրջաններից երկուսում՝ Գիպուսկոայում և Բիսկայում, սակայն թողեց Ալավայում, որը ազգայնականների կողմնակիցն էր քաղաքացիական պատերազմի ժամանակ։

Ֆրանկոյին նաև քաղաքացիական պատերազմի ժամանակ պաշտպանել էր նաև Նավառան, որի հյուսիսային մասը բասկախոս էր։ Ֆրանկոն որոշեց նաև Նավառային հատկացնել արտոնություններ։

Ֆրանկոն և Միացյալ Նահանգները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իսպանիան մեկուսացվեց Միացյալ ազգերից և ՆԱՏՕ-ից, քանի որ ուներ ֆաշիստական գաղափարախոսություն։ Այնուամենայնիվ 1950-ական թվականներին Իսպանիայի ատելությունը Խորհրդային Միության նկատմամբ ստիպեց ԱՄՆ-ին մտքափոխվել և Իսպանիային մուտքագրել առևտրային և ռազմական դաշինքներ։

Այս պատմական դաշնությունը սկսվեց 1953 թվականին Մադրիդի Պակտով, որը երաշխավորում էր ԱՄՆ-ի աջակցությունը Ֆրանկոյի ռեժիմին։ Իսպանիան դարձավ ՄԱԿ-ի անդամ 1955 թվականին և Էյզենհաուերը ժամանեց Իսպանիա[92]։

Նախագահ Ռիչարդ Նիքսոնը Ֆրանկոյի մահվանից հետո իր ճառում ասաց,-«Գեներալ Ֆրանկոն Միացյալ Նահանգների հավատարիմ ընկերն էր և դաշնակիցը»։

Մահ և հուղարկավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառլոս Արիաս Նավառոն և Ֆրանկոն 1975 թվականին

1969 թվականին Ֆրանկոն թագաժառանգ արքայազն նշանակեց Խուան Կառլոս I-ին, ով կրթություն էր ստացել Իսպանիայում, և ով պետք է փոխարիներ Ֆրանկոյին։ Այս նշանակումը անակնկալ էր Կառլիստների համար, ովքեր նույնպես հավակնում էին գահին, ինչպես նաև Խուան Կառլոսի հայր՝ Դոն Խուանը, սակայն նա Ֆրանկոյի կողմից դիտվում էր չափազանց լիբերալ։ 1973 թվականին Ֆրանկոն հրաժարվեց վարչապետի (Presidente del Gobierno) ֆունկցիաներից՝ մնալով միայն որպես երկրի ղեկավար և գլխավոր զորահրամանատար։

Ֆրանկոյի կյանքի վերջին տարիներին քաղաքական դաշտում ակտիվացան որոշ քաղաքական խմբեր, որոնք նպատակ ունեին իշխանության հասնել Ֆրանկոյի մահից հետո։ 1973 թվականի դեկտեմբերի 20-ին վարչապետ Լուիս Կարերո Բլանկոն սպանվեց բասկյան ԷՏԱ խմբի կողմից։ 1974 թվականի հուլիսի 19-ին Ֆրանկոն հիվանդացավ տարբեր առողջական խնդիրների պատճառով և Խուան Կառլոսը ստանձնեց երկրի ղեկավարման պաշտոնավարումը։ Ֆրանկոն արագ ապաքինվեց և սեպտեմբերի 2-ին նորից անցավ իր պարտականություններին։ Մեկ տարի անց նա նորից հիվանդացավ, այս անգամ ավելի լուրջ խնդիրների պատճառով, այդ թվում երկար պայքարեց Պարկինսոնյան հիվանդության դեմ։ 1975 թվականի հոկտեմբերի 30-ին Ֆրանկոն ընկավ կոմայի մեջ։ Ֆրանկոյի ընտանիքը համաձայնվեց անջատել Ֆրանկոյին սնուցող բոլոր արհեստական սարքերը և նա մահացավ 1975 թվականի նոյեմբերի 20-ի կեսգիշերից փոքր ուշ 82 տարեկան հասակում, ուղիղ երկու շաբաթ էր մնացել նրա 83-րդ տարելիցին։ Ֆրանկոյի մահից հետո Ֆրանկոյի ցանկությամբ նա թաղվեց Վալե դե լո Կաիդոսում, մի վիթխարի հուշահամալիր կառուցված քաղաքական բանտարկյալների կողմից, ովքեր ձերբակալվել էին քաղաքացիական պատերազմից հետո։ Ֆրանկոյի հուղարկավորությանը ներկա էին Մոնակոյի արքայազն Ռեյներ III-ը, չիլիացի դիկտատոր Գեներալ Ավգուստո Պինոչետը, ով օգտագործել էր Ֆրանկոյի ղեկավարման ոճը Չիլիում, Բոլիվիայի դիկտատոր Հյուգո Բանզերը, Հորդանանի թագավոր Հուսեյնը և ԱՄՆ փոխնախագահ Նելսոն Ռոկֆելերը[93]։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալե դե լոս Կաիդոս հուշահամալիրը, որտեղ թաղված է Ֆրանկոն

Ֆրանկոյի ժառանգությունը Իսպանիայում և Իսպանիայի սահմանների դուրս մնում է հակասական։ Օքսֆորդի ղեկավարությունը օգտագործում է Ֆրանկոյի ռեժիմը որպես ֆաշիզմի օրինակ[94]։

Նրա կառավարման ուղին, ընդդիմության արգելումը, արդյունավետ քարոզչությունը, կայուն տնտեսական աճը գնահատել պարզապես անհնար է։ Ֆրանկոն շահել էր շատերի սրտերը, որի օգնությամբ կարողացավ հաղթել քաղաքացիական պատերազմում։ Չերչիլը ասել է, եթե ինքը լիներ Իսպանացի և ապրեր Իսպանիայում, նա կսատարեր Ֆրանկոյին[95]։ 40 տարի իսպանացիներին, մասնավորապես երեխաներին դպրոցներում սովորեցնում էին, որ Ֆրանկոյին ուղարկել է Աստված Իսպանիան քաոսից և աղքատությունից փրկելու համար։

Շատ Իսպանացիներ, մասնավորապես նրանք, ովքեր տուժել էին Ֆրանկոյի ռեժիմից ցանկանում էին հեռացնել Ֆրանկոյի ռեժիմի վերաբերյալ բոլոր հիշողությունները։ Շատ կառավարական շենքեր և փողոցներ, որոնք անվանվել էին Ֆրանկոյի կողմից, վերադարձվեցին իրենց հին անվանումներին։ 2007 թվականին Իսպանիայի կառավարությունը արգելեց բոլոր պաշտոնական հրապարակումները Ֆրանկոյի վերաբերյալ և հեռացրեց բոլոր արձանները, փողոցների անվանումները և բոլոր հիշատակումները Ֆրանկոյի մասին։ Վերջին արձանը հեռավցեց Սանտանդերից 2008 թվականին[96]։ Եկեղեցիները, որոնք դեռ թողել էին Ֆրանկոյի անվամբ ցուցատախտակները և մասնակից էին Կարմիր տեռորին, զրկվեցին պետական օգնությունից[97]։ 1978 թվականից Իսպանիայի օրհներգը, որի բառերը նախկինում գրվել էին Ֆրանկոյի հրամանով, չունի այլևս բառեր։ Վերջին փորձերը ազգային օրհներգում մտցնել բառեր ձախողվեց համաձայության չգալու պատճառով։

Ֆրանկոյի արձանը Սանտանդերում, որը հեռացվեց 2008 թվականին:

2006 թվականի մարտին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովը ընդունեց բանաձև, որով խստիվ դատապարտեց 1939-ից 1975 թվականներին Ֆրանկոյի օրոք մարդու իրավունքների ոտնահարումը[98][99]։ Բանաձևի հեղինակներն էին Լեո Բրինկատը և պատմաբան Լուիս Մարիա դե Պուիգը և առաջին պաշտոնական փաստաթուղն էր, որը դատապարտեց Ֆրանկոյի ռաժմը[98]։ Բանաձևով նաև համաձայնություն տրվեց առանց խտրականության պատմաբաններին ուսումնասիրել Ֆրանկոյի ռեժիմի վերաբերյալ տարբեր արխիվներ, ներառյալ այն արխիվները, որոնք մինչև 2006 թվականը համարվում էին գաղտնի և պատկանում էին Ֆրանցիսկո Ֆրանկո հիմնադրամին[98]։ Ֆրանցիսկո Ֆրանկո հիմնադրամը ստացել էր տարբեր արխիվներ Էլ Պրադո պալատից և ստիպված էր վաճառել դրանց մեծ մասը սեփական կարիքները բավարարլու համար[100]։ Բացի այդ բոլորի արջև բացվեցին Վալե դե լոս Կաիդոս հուշահամալիրի դռները, որպեսզի ամեն ցանկացող կարողանա ծանոթանա այն արհավիրքներին, որոնք տեսել են քաղաքական բանտարկյալները հուշահամալիրի կառուցման ժամանակ[98]։ Վերջապես այս բանաձևով թույլատրվեց Ֆրանկոյի ռեժիմից տուժածների հիշատակի համալիրներ կառուցել Մադրիդում և բոլոր հիմնական քաղաքներում[98]։

Իսպանիայում 2004 թվականի ամռանը ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է վերականգներ կամ կառուցեր հիշատակի համալրիրներ Ֆրանկոիզմից տուժածների պատվին[98]։

Հանձնաժողով սկսեց պարբերաբար որոնել զանգվածային գերեզմաններ, որոնք կառուցվել էին Ֆրանկոյի օրոք, ինչին աջակցում էր 2004 թվականին հաղթանակ տարած Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության (PSOE) ղեկավար Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի կառավարությունը։ 2006 թվականի հուլիսի 28-ին ընդունվեց Իսպանիայի պատմական հիշողության մասին օրենքը[101], որը գործեց միայն 2007 թվականի հոկտեմբերի 31-ից Կոնգրեսի կողմից հաստատելուց հետո և կոչված էր վերականգնել այն մարդկանց իրավունքները և արժանապատվությունը, ովքեր այն կորցրել էին Ֆրանկոյի ժամանակաշրջանում, իրենց քաղաքական հայացքների պատճառով[102]։ Օրենքով նաև Ֆրանկոյի ռեժիմի ընթացքում կատարված հետապնդումները և պատիժները պաշտոնապես ճանաչվեցին հանցագործություն և պետության վերահսկողության ներքո պետք է իրականացվեին զանգվածային գերեզմանների որոնումներ։

Ֆրակնոյի ընտանիքի կողմից կուտակված հարստությունը և նրանց ծագման աղբյուրները նույնպես դարձան հասարակական քննարկման առարկա։ Նրա ընտանիքին պատկանող անշարժ գույքի ընդհանուր արժեքը տատանվում է 350 միլիոնից 600 միլիոն Եվրո[100], ինչը շատ ավելին է քան նա կարող էր աշխատել պաշտոնական եկամուտներից։ Երբ Ֆրանկոն հիվանդ էր, Ֆրանկոյիստ Կորտեսում որոշվեց նրա կնոջը հատկացնել մեծ կենսաթոշակ, որը հետագայում ժողովրդական կառավարությունը շարունակեց վճարել։ 1988 թվականին, երբ Կարմեն Պոլոն մահացավ, նա պետական բյուջեից ստանում էր 12,5 միլիոն պեսետ (չորս միլիոնով ավելին, քան կառավարության ղեկավար Ֆելիպե Գոնսալեսը)[100]։

Ժողովրդական մեդիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո և հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Raza (Հոգու մրցավազք) (1941), Ֆրանկոյի սցենարի հիման վրա կիսա ինքնակենսագրական ֆիլմ ռազմական սպայի մասին։
  • Այդ մարդը, Ֆրանկոն (1964) Ֆրանկոյի մասին վավերագրական ֆիլմ։
  • Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում (1975–1977) շոուի ընթացքում անընդհատ կրկնվում էր, որ Գեներալիսիմուս Ֆրանկոն դեռևս մահացած է։
  • Ռապիդ Վիշապ (1986) ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, Ֆրանկոյի դերը կատարել է Խուան Դիեգոն։
  • Արգենտինացի դերասան Խոսե Պեպե Սորիանոն խաղացել է Ֆրանկոյի և նրա նմանակի դերը Սպասիր ինձ Հավանայում ֆիլմում (1988):.
  • Ֆրանկոյի մասնին խոսվում է 1998 թվականի ռոմանտիկ կատակերգական Դուք նամակ ունեք ֆիլմում, դերերում Թոմ Հենքս և Մեգ Ռայան։
  • Կոմիկ դերասան Խավիեր Դելտելը խաղացել է Ֆրանկոյի դերը Գոնադ գործողություն ֆիլմում։
  • Շվեդական Միասին ֆիլմում տեսարան կա, թե ինչպես է ուրախանում ամբոխը ռադիոյով Ֆրանկոյի մահվան լուրը իմանալով։
  • Մանուել Ալեքսանդրեն խաղացել է Ֆրանկոյի դերը 20-N. Ֆրանկոյի վերջին օրերը հեռուստասերիալում (2008)։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆրանսիացի հեղինակ կատարող և անարխիստ Լեո Ֆերրե գրել է «Franco la muerte» երգը 1964 թվականի Ferré 64 ալբոմի համար։ Այն շատ գաղտնի երգ էր և ուղղակի գոռում է դիկտատորի վրա և սփռում ատելություն։ Ֆերրեն հրաժարվում էր այն կատարել Իսպանիայում մինչև Ֆրանկոյի մահը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆրանկոն Ձմեռը Մադրիդում գրքի գործող անձերից է։
  • ...Եվ երրորդ տարում նա աճեց նորից) (1980) պատմում է, թե ինչ կլիներ, եթե Ֆրանկոն հարություն առներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Payne S. G. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11853470X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Франко Франсиско // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. https://elpais.com/politica/2019/10/24/actualidad/1571914801_488476.html
  7. Lundy D. R. The Peerage
  8. https://boe.es/datos/pdfs/BOE//1940/101/A02447-02448.pdf
  9. https://www.boe.es/datos/pdfs/BOE//1939/140/A02733-02733.pdfl
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 https://fnff.es/historia/812051671/francisco-franco-biografia-cronologica.html
  11. https://postimg.cc/Fd7S7QWn
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 https://www.boe.es/datos/pdfs/BOE//1934/088/A02386-02387.pdf
  13. https://www.boe.es/datos/pdfs/BOE//1934/345/A02052-02052.pdf
  14. https://media.gettyimages.com/photos/rendezvous-with-general-franco-and-his-wife-dona-carmen-madrid-palais-picture-id160656178?s=2048x2048
  15. https://www.boe.es/datos/pdfs/BOE//1941/085/A02002-02002.pdf
  16. https://www.boe.es/boe/dias/1971/02/20/pdfs/A02852-02852.pdf
  17. (not translated to mul), (not translated to mul), (not translated to mul) ՅուԹյուբ(բազմ․) — 2005.
  18. 18,0 18,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  19. http://www.lavanguardia.com/local/tarragona/20160603/402261984434/diputacion-tarragona-revocara-honores-regimen-franco.html
  20. https://www.boe.es/datos/pdfs/BOE//1927/326/A01066-01068.pdfhttps://www.boe.es/datos/pdfs/BOE//1927/326/A01066-01068.pdf
  21. https://www.gettyimages.es/detail/fotograf%C3%ADa-de-noticias/generalissimo-francisco-franco-in-this-10-9-75-fotograf%C3%ADa-de-noticias/515403204
  22. https://www.boe.es/biblioteca_juridica/abrir_pdf.php?id=PUB-DH-2015-33
  23. https://www.eldiario.es/economia/yolanda-diaz-retira-medalla-merito-trabajo-franco-represores-dictadura_1_9659693.html
  24. https://www.lamoncloa.gob.es/serviciosdeprensa/notasprensa/trabajo14/Paginas/2022/271022-retirada-medalla-merito-trabajo-franco.aspx
  25. Payne (2000), p. 67
  26. El “ideal supremo” totalitario de Franco que bendicen con dinero público los académicos de la Historia. Elplural.com. 26 May 2012. (in Spanish)
  27. Sinova, J. (2006) La censura de prensa durante el franquismo [The Media Censorship During Franco Regime]. Random House Mondadori. ISBN 84-8346-134-X.
  28. Lázaro, A. (2001). «James Joyce's Encounters with Spanish Censorship, 1939–1966». Joyce Studies Annual. 12: 38. doi:10.1353/joy.2001.0008.
  29. Rodrigo, J. (2005) Cautivos: Campos de concentración en la España franquista, 1936–1947, Editorial Crítica. ISBN 8484326322
  30. Gastón Aguas, J. M. & Mendiola Gonzalo, F. (eds.) Los trabajos forzados en la dictadura franquista: Bortxazko lanak diktadura frankistan. ISBN 978-84-611-8354-8
  31. Duva, J. (9 November 1998) "Octavio Alberola, jefe de los libertarios ajusticiados en 1963, regresa a España para defender su inocencia" Արխիվացված 2001-12-26 Wayback Machine. Diario El País
  32. Richards, Michael (1998) A Time of Silence: Civil War and the Culture of Repression in Franco's Spain, 1936–1945, Cambridge University Press. ISBN 0521594014. p. 11.
  33. Jackson, Gabriel (2005) La república española y la guerra civil RBA, Barcelona. ISBN 8474230063. p. 466.
  34. Stanley G. Payne, The Franco Regime, 1936–1975, pp.625-628
  35. "Francisco Franco Biography"
  36. «Genealogía de la familia Franco, s. XVII - XX». www.xenealoxiasdoortegal.net. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  37. Image of the family Franco Bahamonde coat of arms with a helmet and the common shape of Spanish Heraldry. Some mistakes in some quarters cover of Luis Suárez (2009). Franco. Ed. Ariel. ISBN 978-8434467811. Retrieved 13 August 2012.
  38. «Spain's Franco 'had one testicle'». BBC News. 2009 թ․ մայիսի 18. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
  39. Carmen Franco y Polo, 1st Duquesa de Franco. thePeerage.com. Retrieved 8 August 2006.
  40. Preston, pp. 42, 62
  41. «Discurso de Franco a los cadetes de la academia militar de Zaragoza» (Spanish). 1931 թ․ հունիսի 14. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  42. Preston, Paul (2010) "The Theorists of Extermination", essay in Unearthing Franco's Legacy, pp. 42, 45. University of Notre Dame Press, ISBN 0-268-03268-8
  43. Preston, p. 103
  44. Preston, Paul (2010) "The Theorists of Extermination", essay in Unearthing Franco's Legacy, p. 61. University of Notre Dame Press, ISBN 0-268-03268-8
  45. "Riots Sweep Spain on Left's Victory; Jails Are Stormed", The New York Times, 18 February 1936.
  46. Muggeridge, Malcolm, editor, Ciano's Diplomatic Papers, Odhams, London, 1948: 17–18
  47. Preston, p. 120
  48. «Las raíces insulares de Franco (The island roots of Franco)» (իսպաներեն). www.elpais.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  49. Cortada, James W. (2011). Modern Warfare in Spain. Potomac Books, Inc. էջ 43. ISBN 1612341012.
  50. «Manifesto de las palmas» (Spanish). 1936 թ․ հուլիսի 18. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  51. Santos, Juliá (1999). Víctimas de la guerra civil, Madrid, ISBN 84-8460-333-4
  52. 52,0 52,1 «Spanish Civil War». Enyclopædia Britannica. Concise.britannica.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
  53. «La Memoria de los Nuestros» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  54. Thomas, p. 258
  55. Thomas, p. 282: "to pacify, rather than to dignify, him."
  56. Thomas, p. 282
  57. Thomas, p. 421
  58. Thomas, pp. 423–424
  59. Thomas, p. 356
  60. 60,0 60,1 Thomas, p. 424.
  61. Thomas, pp. 689–690.
  62. Jackson, Gabriel (1967) The Spanish Republic and the civil war 1931–39,
  63. Payne (1987), pp. 627, 628
  64. Payne (1987), p. 57
  65. Payne (1987), p. 172
  66. Payne (1987), p. 234
  67. Payne, Stanley (2012). The Spanish Civil War. New York: Cambridge University Press. էջ 110. ISBN 0521174708.
  68. Tremlett, Giles (2003 թ․ դեկտեմբերի 1). «Spain torn on tribute to victims of Franco». The Guardian. UK. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
  69. Recent searches conducted with parallel excavations of mass graves in Spain (in particular by the Association for the Recovery of Historical Memory, ARMH) estimate that the total of people executed after the war may arrive at a number between 15,000 to 35,000. See for example Fosas Comunes – Los desaparecidos de Franco. La Guerra Civil no ha terminado, El Mundo, 7 July 2002 (Իսպաներեն)
  70. Jackson, Gabriel. The Spanish Republic and the Civil War, 1931–1939. Princenton University Press. 1967. Princenton. p.539
  71. "Men of La Mancha". Rev. of Antony Beevor, The Battle for Spain. The Economist (22 June 2006).
  72. Ruiz, J. (2007). «Defending the Republic: The Garcia Atadell Brigade in Madrid, 1936». Journal of Contemporary History. 42: 97. doi:10.1177/0022009407071625.
  73. Caistor, Nick (2003 թ․ փետրվարի 28). «Spanish Civil War fighters look back». BBC News. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
  74. «'Camp Vernet' Website» (French). Cheminsdememoire.gouv.fr. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  75. Film documentary on the website of the Cité nationale de l'histoire de l'immigration (Ֆրանսերեն)
  76. 76,0 76,1 76,2 The Goebbels Diaries, ed. Louis P. Lochner (London: Hamish Hamilton, 1948), 25 October 1940, 153.
  77. Reagan, Geoffrey (1992) Military Anecdotes. Guinness Publishing. ISBN 0-85112-519-0. p. 51
  78. Meyers, William P. «Pius XI and the Rise of General Franco». III Publishing.
  79. Bassett, Richard (2005). Hitler's Spy Chief: The Wilhelm Canaris Mystery. Cassell. էջ 200. ISBN 978-0-304-36718-4. «Franco's position at Hendaye was totally influenced by Canaris»
  80. Sager, Murray (2009 թ․ հուլիս). «Franco, Hitler & the play for Gibraltar: how the Spanish held firm on the Rock». Esprit de Corps.
  81. «Batista's Boost». Time. 1943 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
  82. 82,0 82,1 «WWII document reveals: General Franco handed Nazis list of Spanish Jews». Haaretz.com. 2010 թ․ հունիսի 22.
  83. Aderet, Ofer. "World War II document reveals: General Franco handed Nazis list of Spanish Jews." Haaretz News Agency. 22 June 2010
  84. «The Franco Years: Policies, Programs, and Growing Popular Unrest». A Country Study: Spain. Library of Congress Country Studies.
  85. 85,0 85,1 Laqueur, Walter (1996) Fascism: Past, Present, Future. Oxford University Press. ISBN 0195092457. p. 13
  86. De Meneses, Filipe Ribeiro (2001) Franco and the Spanish Civil War. Routledge. ISBN 0415239257. p. 87
  87. Gilmour, David (1985) The Transformation of Spain: From Franco to the Constitutional Monarchy. Quartet Books. p. 7
  88. 88,0 88,1 Payne, Stanley (1999) Fascism in Spain, 1923–1977. University of Wisconsin Press. ISBN 0299165647. p. 476
  89. Payne, Stanley (1999) Fascism in Spain, 1923–1977. Univ. of Wisconsin Press. ISBN 0299165647. pp. 347, 476
  90. Roman, 27 Mar (27 October 2007). "Spain frets over future of flamenco." Associated Press.
  91. Tremlett, Giles (2006). Ghosts of Spain. Faber and Faber Ltd. London. ISBN 0802716741. p. 211.
  92. Calvo-Gonzalez, O. (2006). «Neither a Carrot nor a Stick: American Foreign Aid and Economic Policymaking in Spain during the 1950s». Diplomatic History. 30 (3): 409. doi:10.1111/j.1467-7709.2006.00561.x.
  93. Official journal of the European Communities. Vol. 19. Office for Official Publications of the European Communities. 1976. էջ 18.
  94. «Ֆրանկոն Իսպանիայում նույնպես ֆաշիստ էր». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  95. Churchill, Winston. "The gathering storm", Houghton Mifflin, 1948, p. 221
  96. Santander retira la estatua de Franco, El País, 18 December 2008
  97. Hamilos, Paul (2007 թ․ հոկտեմբերի 19). «Rallies banned at Franco's mausoleum». The Guardian. UK. Վերցված է 2010 թ․ հունվարի 3-ին.
  98. 98,0 98,1 98,2 98,3 98,4 98,5 Primera condena al régimen de Franco en un recinto internacional, EFE, El Mundo, 17 March 2006 (Իսպաներեն)
  99. Von Martyna Czarnowska, Almunia, Joaquin: EU-Kommission (4): Ein halbes Jahr Vorsprung Արխիվացված 2006-02-13 Wayback Machine, Weiner Zeitung, 17 February 2005 (article in German language). Retrieved 26 August 2006.
  100. 100,0 100,1 100,2 Luis Gomez and Mabel Galaz, La cosecha del dictador, El País, 9 September 2007 (Իսպաներեն)
  101. Spain OKs Reparations to Civil War Victims, Associated Press, 28 July 2006
  102. Politics As Usual? The Trials and Tribulations of The Law of Historical Memory in Spain Արխիվացված 2009-02-05 Wayback Machine, Georgina Blakeley (The Open University), 7 September 2008

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանցիսկո Ֆրանկո» հոդվածին։