Jump to content

Դուք նամակ ունեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուք նամակ ունեք
անգլ.՝ You've Got Mail
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, սուրբծննդյան ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
Թեմահաշվարկում
ՀիմքParfumerie?
Թվականդեկտեմբերի 18, 1998[1] և փետրվարի 11, 1999[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՆորա Էֆրոն[3]
ՊրոդյուսերՆորա Էֆրոն և Լորեն Շուլեր Դոններ
Սցենարի հեղինակԴելիա Էֆրոն[3] և Նորա Էֆրոն[3]
ԴերակատարներԹոմ Հենքս[3], Մեգ Ռայան[3], Գրեգ Քիննիր[3], Փարքեր Փոուզի[3], Ջին Սթեփլտոն[3], Սթիվ Զան[3], Դեյվ Շափել[3], Քեթի Ֆիներան, Հիթեր Բերնս[3], Քրիստ Մեսինա[3], Կառա Սեյմուր[3], Դեբորա Ռաշ[3], Հոլլի Հերշ[3], Ջոն Ռենդոլֆ[3], Դեբնի Քոուլմեն[3], Սառա Ռամիրես[3], Ջեֆրի Սկապեռոտտա[3], Ռեյկո Էյլսվորթ[3], Մայքլ Բադալուկո[3], Ջեյն Ադամս[3] և Ալֆոնսո Գոմես-Ռեխոն[3]
ՕպերատորՋոն Լինդլի
ԵրաժշտությունՋորջ Ֆենթոն
ՄոնտաժՌիչարդ Մարքս
Պատմվածքի վայրՆյու Ջերսի և Նյու Յորք
Նկարահանման վայրՆյու Ջերսի
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն114 րոպե
Բյուջե65 000 000 $[4]
Շահույթ250 821 495 $[5] և 115 821 495 $[4]
Պաշտոնական կայքէջ

«Դուք նամակ ունեք» (անգլ.՝ You’ve Got Mail), 1998 թվականի ամերիկյան կինոնկար, ռեժիսոր Նորա Էֆրոնի «Փոքրիկ խանութ անկյունում» դասական, սիրողական կատակերգության վերաթողարկված տարբերակներից մեկը։

Ջո Ֆոքսը (Թոմ Հենքս) և Քեթլին Քելլին (Մեգ Ռայան) ապրում են մանհեթենյան Վեսթ Սայդում և անանուն նամակագրություն են վարում համացանցում։ Նրանք ազատ չեն լինում, բայց ինչ-որ բան նրանց գրավում է, «Նյու Յորք-152» («NY152»)-ը և «Վաճառողուհի» («Shopgirl») անընդհատ շփվում են համացանցում։

Սակայն իրական կյանքում նրանք պարբերաբար հանդիպում են միմյանց, և ոչինչ չգիտեն այն մասին, թե ինչքան սերտորեն կապված են համացանցում։ Միևնույն ժամանակ, Քեթլինը և Ջոն ուժեղ մրցակիցներ են. նրանք երկու հարևան գրախանութների սեփականատերեր են... Ջոն իր նորաբաց ցանցային սուպերմարկետների ցանցով փաստացի բիզնեսից դուրս է նետում Քեթլինին և նրա փոքրիկ հին խանութը։ «Վաճառողուհին» իր խնդիրները պատմում է համացանցային զրուցակցին, իսկ նա պատրաստակամորեն և գործնական մեծ գիտելիքներով սկսում է տալ իր գործարարական խորհուրդները, բայց հետո վերջապես պարզում է, թե ում հետ է շփվել այդ ամբողջ ընթացքում։ Նրանք հանդիպում են, սակայն Ֆոքսը ցույց է տալիս, իբր թե պատահաբար են հանդիպել, իսկ աղջիկը, որը սովորաբար փափուկ և նուրբ էր, հետևելով NY152-ի (այսինքն՝ Ջոյի) խորհուրդներին, իր կյանքում առաջին անգամ որոշում է պատմել իր համար տհաճ մարդուն (այսինքն՝ նույն Ջոյի) այն ամենը, ինչ մտածում է նրա և նրա բիզնես ռազմավարությունների մասին։

Քեթլինը նույնիսկ չէր կասկածում, որ իմաստուն և սրամիտ համացանցային զրուցակիցը՝ այն տղամարդը, որի համար նա իր խոստովանությամբ խենթանում էր, հենց այն Ջո Ֆոքսն է, որը «ցանկանում է ամեն ինչ գրավել»։ Եվ նրանով հիացած Ջոն, որը բիզնեսում խնայող գործարար և անգութ մրցակից էր, երկչոտությամբ և զգուշորեն մոտենում է մերձեցմանը, փորձում է դառնալ նրա ընկերը իրական կյանքում, և դա անում է մինչ ամեն ինչ պարզ կդառնա...

Դերասան Գործող անձինք
Թոմ Հենքս Ջո Ֆոքս
Մեգ Ռայան Քեթլին Քելլի
Փարկեր Պոուզի Պատրիցիա Իդեն
Գրեգ Քիներ Ֆրենկ Նավասկի
Հիզեր Բյոռնս Քրիստինա Պլուտցկեր
Հոլլի Հիրշ Աննաբելլ Ֆոքս
Ջին Ստեպլտոն Բյորդի Կոնրադ
Դեյվ Շափել Քևին Ջեքսոն
Սթիվ Զան Ջորջ Պապպաս

Ֆիլմի նախատիպ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դուք նամակ ունեք»-ը երրորդ հոլիվուդյան ֆիլմն է այս սյուժեի հիման վրա։ Առաջին ֆիլմը՝ «Փոքրիկ խանութ անկյունում», 1940 թվականին նկարահանել է Էրնստ Լյուբիչը։ Գլխավոր դերերը խաղացել են Ջեյմս Ստյուարտը և Մարգարեթ Սալավանը։ Գործողությունները տեղի են ունեցել Բուդապեշտում (սցենարը գրվել է Միկլոշ Լասլոյի «Օծանելիք» հունգարերեն պիեսի հիման վրա)։

1949 թվականին Ռոբերտ Զ. Լեոնարդը Վան Ջոնսոնի և Ջուդի Գառլենդի հետ պատմությունը վերածել է կինոմյուզիքլի։ Ֆիլմն ստացել է «Հին բարի ամռանը» անվանումը։ Սյուժեն ամերիկայնացվել է, գործողությունները տեղափոխվել են Չիկագո։ Գառլենդի երեք տարեկան դուստրը` Լայզա Մինելլին այս ֆիլմում կատարել է իր դեբյուտը։ «Փոքրիկ խանութ անկյունում»-ը նաև հիմք է հանդիսացել «Նա սիրում է ինձ» բրոդվեյյան երաժշտական մյուզիքլի և «Ձեզ սպասարկո՞ւմ են» անգլիական հանրաճանաչ սիթքոմի համար։

Առաջին երկու ֆիլմերում էլ կերպարները կանոնավոր փոխանակվել են «ցպահանջ» նամակներով։ Արդիականացված տարբերակում նրանք շփվում են համացանցում և ապրում Նյու Յորքում։

Չնայած պարզունակ սյուժեին՝ ֆիլմը հաջողություն է ունեցել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ մյուս երկրներում։ Շահույթը կազմել է մոտ 250 միլիոն դոլար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]