Լայզա Մինելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լայզա Մինելլի
անգլ.՝ Liza Minnelli
Liza Minnelli 1973 Special crop.jpg
Ծնվել էմարտի 12, 1946(1946-03-12)[1][2][3][3][4][5][6][7][8] (73 տարեկան)
ԾննդավայրՀոլիվուդ, ԱՄՆ
ԿրթությունChadwick School?, High School of Performing Arts? և Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրոնԵպիսկոպոսյան եկեղեցի
Մասնագիտությունկինոդերասանուհի, երգչուհի, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի, պարուսույց, պարուհի և հեռուստահաղորդավարուհի
Ժանրերփոփ երաժշտություն, ավանդական փոփ երաժշտություն և ջազ
Ծնողներհայր՝ Վինսենթ Մինելլի, մայր՝ Ջուդի Գառլենդ
Ամուսին(ներ)Peter Allen?, Jack Haley, Jr.? և David Gest?
Պարգևներ և մրցանակներՊատվավոր լեգիոնի շքանշանի սպա, Փրայմթայմ Էմմի մրցանակ, Գրեմմի Լեգենդի մրցանակ, Օսկար լավագույն դերասանուհու համար, Թատերական համաշխարհային մրցանակ, Տոնի մրցանակ մյուզիքլում կանացի լավագույն դերակատարման համար, Տոնի մրցանակ մյուզիքլում կանացի լավագույն դերակատարման համար և «Ոսկե ազնվամորի» մրցանակ՝ վատագույն դերասանուհու անվանակարգում
officiallizaminnelli.com

Լայզա Մինելլի (անգլ.՝ Liza Minnelli, (մարտի 12, 1946(1946-03-12)[1][2][3][3][4][5][6][7][8], Հոլիվուդ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուդի Գառլենդի և նրա երկրորդ ամուսնու՝ ռեժիսոր Վինսենթ Մինելլիի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայզան ծնվել է 1946 թվականին Բեվերլի Հիլսում (ԱՄՆ): Մայրը՝ վաղամեռիկ դերասանուհի և երգչուհի Ջուդի Գառլենդն էր, հայրը՝ ռեժիսոր Վինսենթ Մինելլին, որի շնորհիվ էլ ձևավորվում է դստեր կատարողական դեմքը: Առաջին անգամ հանդես է եկել Ալբերտ Ֆինեյի «Չարլզ Բուբըլս» ֆիլմում (1969), ապա նկարահանվում է Օտտո Պրեմինջերի «Ասա, որ ինձ սիրում ես» (1969), Ալան Պակուլայի «Պուքի» (1970): 1972 թվականին դերասանուհին խաղաց Բոբ Ֆոսսի «Կաբարե» ֆիլմում, ճանաչվեց տարվա լավագույն դերասանուհին, պարգևատրվեց «Օսկար» մրցանակով: 1973 թվականին նա առաջին անգամ նկարահանվում է հոր՝ Վինսենթ Մինելլիի «Հիշողության ֆիլմ» կինոնկարում, որից հետո «Ժամանակի խնդիր» կինոնկարում» (1976): 1977 թվականին Մինելլին հանդես եկավ «Ֆրանսիական կանկան» ֆիլմում: Նկարահանվել է նաև Սթիվ Գորդոնի «Արթուր» (1980) և Թոնի Պալմերի «Մյուզիք-հոլլը» (1981) կինոնկարներում:

Խաղացել է 25-ից ավելի ֆիլմերում, մեծ ճանաչում է նրան բերել «Կաբարե» ֆիլմը, մյուս նշանավոր ֆիլմերից են՝

  • 1977 - «Նյու Յորք, Նյու Յորք»
  • 1981 - «Արթուր»
  • 1988 - «Ոստիկան վարձով»
  • 1988 - «Արթուր 2. Քարի վրա»
  • 1991 - «Բեմական նորամուտ»
  • 1994 - «Զուգահեռ կյանքեր»
  • 1995 - «Վեսթսայդյան վալս»

Օսկար մրցանակ է ստացել «Կաբարե» ֆիլմի համար Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում[9]։ Ստացել է նաև 2 Ոսկե Գլոբուս, 1 Էմմի, 2 Դավիդ դի Դոնատելլո, 1 BAFTA և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]