Ոսկե ազնվամորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Ոսկե Ազնվամորի» մրցանակը

«Ոսկե ազնվամորի» (անգլ.՝ Golden Raspberry), նաև «Ռազզի» (անգլ.՝ Razzie Award անվանումից), կինոյի այսպես ասած հակամրցանակ, որը տրվում է վատագույն ֆիլմ, վատագույն գլխավոր և երկրորդ պլանի դերասան/դերասանուհի, վատագույն ռեժիսոր, վատագույն սցենար և այլ անվանակարգերում։

Դիտարկվում է որպես Օսկար հեղինակավոր կինոմրցանակի յուրատեսակ լրացում։ Ավանդույթի համաձայն Օսկարի թեկնածուների հրապարակումից մեկ օր առաջ հրապարակվում է «Ոսկե ազնվամորու» թեկնածուները, իսկ հաղթողները նույնպես Օսկարի հրապարակումից մեկ օր առաջ։

Razzie անվանումը ծագել է անգլիական խոսակցական (to) blow raspberry (tongue) արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է լեզուն հանած մեկին կամ ինչ-որ բանի ծաղրել։

Շնորհվում է այսպես կոչված «Ոսկե ազնվամորի» (Golden Raspberry Award Foundation, GRAF) ֆոնդի մասնակիցների կողմից։ Ֆոնդն ունի ավելի քան 500 անդամ աշխարհի 12 երկրներից, իսկ քվեարկությունը ընթանում է փոստով։

Մրցանակը իրենից ներկայացնում է ոսկեջրած ազնվամորու ողկույզներ։ Մրցանակի արժեքը մոտ 5 դոլլար է։ [1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]