Էլիզաբեթ Թեյլոր
անգլ.՝ Dame Elizabeth Rosemond Taylor DBE | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 27, 1932[1][2][3][…] |
| Ծննդավայր | Համփսթեդ Գարդեն արվարձան, Բարնեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
| Մահացել է | մարտի 23, 2011[5][1][2][…] (79 տարեկան) |
| Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6] |
| Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
| Կրթություն | Byron House School? |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | հուդայականություն[7] և քրիստոնեություն |
| Մասնագիտություն | բարեգործ, ինքնակենսագիր, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, գրող, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, արվեստի կոլեկցիոներ, ՁԻԱՀ ակտիվիստ և դերասանուհի |
| Ծնողներ | հայր՝ Ֆրենսիս Լեն Թեյլոր[8][9], մայր՝ Սառա Սոթերն[8][9] |
| Ամուսին(ներ) | Քոնրադ Հիլթոն կրտսեր, Մայքլ Ուայլդինգ, Մայք Թոդ, Էդի Ֆիշեր, Ռիչարդ Բերթոն, Ռիչարդ Բերթոն, Ջոն Ուորներ և Լարի Ֆորթենսքի |
| Երեխա(ներ) | Մայքլ Ուիլդինգ կրտսեր[8], Քրիստոֆեր Ուայլդինգ[8], Լիզա Թոդ[8] և Մարիա Բերթոն |
| Պարգևներ և մրցանակներ | |
| elizabethtaylor.com | |
Էլիզաբեթ Թեյլոր (անգլ.՝ Elizabeth Rosemond Taylor, փետրվարի 27, 1932[1][2][3][…], Համփսթեդ Գարդեն արվարձան, Բարնեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] - մարտի 23, 2011[5][1][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][18]), անգլո-ամերիկյան դերասանուհի։ Համարվում է Հոլիվուդի Ոսկե դարի մեծագույն դերասանուհիներից մեկը։ Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 7-րդ տեղում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ Թեյլորը ծնվել է 1932 թվականին Լոնդոնում։ Սովորել է պարարվեստի ուսումնարանում։ 1943 թվականին ռեժիսոր Ֆրեդ Ուիլկոքսը «հայտնագործում է » դերասանական արտակարգ ընդունակությունների տեր 11-ամյա Թեյլորին և ստեղծում «Լեսսին վերադառնում է տուն» կինոնկարը։ Այնուհետև նա մեկը մյուսի ետևից նկարահանվում է Ֆրեդ Ուիլկոքսի «Լեսիի արիությունը» (1946), Ջորջ Ստիվենսի «Մի տեղ արևի տակ» (1951) և «Հսկան» (1956), Ջոզեֆ Լ. Մանկիևիչի «Կլեոպատրա» (1961-1963), Ջոն Հյուստոնի «Իգուանայի գիշերը» (1964), Ջեկ Հալեի «Հոլիվուդի հիշարժան տարիները (1975), Գայ Համիլտոնի «Հայելին ճաքեց» (1980 թ., ըստ Ագաթա Քրիստիի համանուն պատմվածքի)։ Էլիզաբեթ Թեյլորը առավել հայտնի է 1963 թվականին նկարահանված «Կլեոպատրա» ֆիլմում խաղացած գլխավոր դերի շնորհիվ ( նույն ֆիլմում Մարկոս Անտոնիոսի դերը մարմնավորել է Ռիչարդ Բարթոնը՝ իր 7 ամուսիններից մեկը)։
Երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի՝ 1961 թվականին ռեժիսոր Դանիել Մաննի «Բաթերֆիլդ, 8» ֆիլմում կատարած դերի, երկրորդը՝ 1967 թվականին Մայք Նիկոլսի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ֆիլմերի համար։ 1975 թվականին Թեյլորը նկարահանվեց ռեժիսոր Ջորջ Կյուքորի խորհրդա-ամերիկյան «Կապույտ թռչունը» կինոնկարում, որտեղ կատարեց չորս դեր՝ Մոր, Լույսի, Բարի հրեշտակի և Մայրական սիրո։ Իր 50- ամյակի շեմին Էլիզաբեթ Թեյլորը հրաժեշտ տվեց կինոյին և ամբողջությամբ նվիրվեց թատրոնին։
«Օսկարներ» շնորհող Շարժանկարի արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան Էլիզաբեթ Թեյլորին 1992 թվականին հանձնել է «Ջին Հերհոլթի մարդասիրական մրցանակը»՝ կինոարվեստին ծառայելու և բարեգործական նախաձեռնություններին մասնակցելու համար։ Էլիզաբեթ Թեյլորը բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 United States Social Security Death Index," database, FamilySearch , Elizabeth Rosemond Taylor, 23 Mar 2011; citing U.S. Social Security Administration, Death Master File, database (Alexandria, Virginia: National Technical Information Service, ongoing). — FamilySearch.
- 1 2 "England and Wales Birth Registration Index, 1837-2008," database, FamilySearch (1 October 2014), Elizabeth R Taylor, 1932; from "England & Wales Births, 1837-2006," database, findmypast ; citing Birth Registration, Hendon, Middlesex, England, citing General Register Office, Southport, England. — FamilySearch.
- 1 2 "England and Wales Birth Registration Index, 1837-2008," database, FamilySearch (1 October 2014), Elizabeth R Taylor, 1932; from "England & Wales Births, 1837-2006," database, findmypast (http://www.findmypast.com : 2012); citing Birth Registration, Hendon, Middlesex, England, citing General Register Office, Southport, England. — FamilySearch.
- 1 2 http://www.bbc.co.uk/news/entertainment-arts-12833100
- 1 2 United States Social Security Death Index," database, FamilySearch (https://familysearch.org/ark:/61903/1:1:JTLS-BM4 : 20 May 2014), Elizabeth Rosemond Taylor, 23 Mar 2011; citing U.S. Social Security Administration, Death Master File, database (Alexandria, Virginia: National Technical Information Service, ongoing). — FamilySearch.
- ↑ http://www.jta.org/2011/03/23/arts-entertainment/actress-elizabeth-taylor-dies
- 1 2 3 4 5 Lundy D. R. The Peerage
- 1 2 American National Biography — 1999.
- ↑ The London Gazette 55710 (բրիտ․ անգլ.) — 1999. — Iss. 55710. — P. 34.
- ↑ Elizabeth Taylor Academy Awards Acceptance Speech
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1961
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1967
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ https://sagawards.org/about/4th-annual-screen-actors-guild-awards
- ↑ https://goldenglobes.com/person/elizabeth-taylor/
- 1 2 WIF Awards Retrospective — 2020.
- ↑ Actress Elizabeth Taylor dies at age 79
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Թեյլոր» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Թեյլոր» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Փետրվարի 27 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Մարտի 23 մահեր
- 2011 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի անգլիացի դերասանուհիներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Անգլիացի դերասանուհիներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Գինեսի գրքի ռեկորդակիրներ
- Բրիտանացի կինոդերասանուհիներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի հրեաներ
- Դերասանուհիներ Կալիֆոռնիայից