Շարլիզ Թերոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Շարլիզ Թերոն
Շարլիզ Թերոն
CharlizeTheronFeb08.jpg
Հասակը 177 սմ
Ծնվել է օգոստոսի 7, 1975 (41 տարեկան)
Ծննդավայր Բենոնի, Գոտենգ Հարավային Աֆրիկա
Քաղաքացիություն Flag of South Africa.svg ՀԱՀ
Flag of the United States.svg ԱՄՆ
Հպատակություն Հարավային Աֆրիկացի
Ազգություն Հարավային Աֆրիկացի
Մասնագիտություն Դերասանուհի,Պրոդյուսեր
Ակտիվ շրջան 1996–այժմ
Ժանրեր Թրիլեր,
Դրամա,
Մարտական
Ընտրանի «Սատանայի փաստաբանը»,
«Հզոր Ջո Յանգը»,
«Հենկոկ»
Համատեղ ապրող(ներ) Ստյուարտ Թաունսենդ և Շոն Փեն
Պարգևներ և մրցանակներ Օսկար լավագույն դերասանուհու համար
IMDb ID 0000234
ԿինոՊոիսկ ID 730
charlizeafricaoutreach.org

Շարլիզ Թերոն (անգլ.՝ Charlize Theron), (օգոստոսի 7, 1975[1], Բենոնի), ծնունդով Հարավային Աֆրիկացի, հոլիվուդի դերասանուհի։ 2003 թվականին դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր «Օսկար լավագույն դերասանուհու համար» անվանակարգում «Հրեշ» ֆիլմում դերի համար։ Հանդիսատեսին հայտնի է «Սատանայի փաստաբանը», «Հզոր Ջո Յանգը», «Քաղցր նոյեմբեր», «Հենկոկ» և «Սպիտակաձյունիկը և որսորդը» ֆիլմերից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարլիզ Թերոնը ծնվել է Բենոնիում (Տրանսվաալ նահանգ, ՀԱՀ)։ Նա Չարլզ Ջեյկոբ Թերոնի (1947—1991)[2] ու Գերդա Ջեյկոբ Ալետիի (օրիորդական ազգանունը՝ Մարից, ծնվել է 1953 թվականի հունվարի 27-ին) միակ զավակն է[3]։ Մայրական կողմից դերասանուհին ունի գերմանական, հայրական կողմից՝ ֆրանսիական ու հոլանդական արմատներ։ Շարլիզի նախնիներից է բուրկյան սպա Դան Թերոնը։ Շարլիզի ծնողներն ունեին ֆերմա ու ճանապարհաշինական ընկերություն, որ ղեկավարում էր Գերդա Թերոնը[2]։

Շարլիզ Թերոնի մանկությունն անցել է ծնողների՝ Բենոնիում գտնվող ֆերմայում՝ Յոհանեսբուրգից ոչ հեռու, որտեղ նա սովորել է Պուտֆոնտենյան տարրական դպրոցում[4][5]։ Նա շփվում էր ֆերմայի աշխատողների հետ, որ ներգաղթյալներ էին Աֆրիկայի տարբեր երկրներից. նա տիրապետում էր տեղական 26 խոսվածքների ու բարբառների[6], իսկ հետագայում մայրենի աֆրիկաանսին հավասար սովորեց անգլերեն[7][8][9]։ Ֆերման գտնվում էր վայրի բնության գրկում, ինչը նպաստեց նրան, որ հետագայում դերասանուհին որոշում ընդունեց դառնալ կենդանիների պաշտպանության շարժման ակտիվիստ։ 6 տարեկանում Շարլիզն սկսում է հաճախել բալետի դասերի, իսկ 13 տարեկանում ուղարկվում է դպրոց-ինտերնատ և սկսում է սովորել Յոհանեսբուրգի Արվեստների ազգային դպրոցում։

15 տարեկան հասակում Շարլիզը ականատես է լինում հոր մահվան, ով քրոնիկ ալկոհոլամոլ էր. աղջկա մայրը ինքնապաշտպանության նպատակով ստիպված էր ատրճանակից կրակել ամուսնու վրա։ Ոստիկանությունունը Գերդա Թերոնի նկատմամբ ոչ մի մեղադրանք չներկայացրեց։ Որոշ ժամանակ անց տված հարցազրույցի ընթացքում Շարլիզը պնդել է, թե հայրը մահացել է ավտովթարի հետևանքով[6]։

Կարիերայի սկիզբ և տեղափոխվելը ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

16 տարեկանում մոր խորհրդով ու պնդմամբ Շարլիզը մասնակցեց մոդելների մրցույթին և հաղթեց։ Ավելի ուշ նա Իտալիայի Պոզիտանո քաղաքում մասնակցեց մոդելների միջազգային մրցույթի, և հաղթելուց հետո Միլանում պայմանագիր կնքեց մոդելային գործակալության հետ։ Այդ տարվա ընթացքում Շարլիզը շրջեց ողջ Եվրոպայում, ինչից հետո մեկնեց Նյու Յորքին, որտեղ էլ վերջնական հաստատվեց։ Երազելով բալետի պարուհու կարիերայի մասին՝ պայմանագրի ժամանակի ավարտից հետո նա ընդունվեց Ջոֆրիի պարի դպրոց, իսկ ազատ ժամանակ աշխատում էր որպես մոդել։ Սակայն ծնկի վնասվածքի պատճառով 19 տարեկանում ստիպված է լինում հրաժարվել պարուհու կարիերայից[10][11]։

Aquote1.png «Ես կարծում էի, թե դա աշխարհի վերջն է, պարերն իմ կիրքն էին։ Ես մտածում էի, որ ստիպված կլինեմ վերադառնալ Հարավային Աֆրիկա և մինչ կյանքիս վերջն աշխատել սոուպերմարկետում»: Aquote2.png

Հետագայում այսպես է արտահայտվել դերասանուհին Elle ամսագրին տված հարցազրույցում։ Սակայն տուն վերադառնալու փոխարեն նա մեկնում է Մայամի, որտեղ մի քանի ամիս աշխատում է որպես մոդել։ Մայրը՝ Գերդան, ով կարծում էր, որ Հարավային Աֆրիկայի սահմաններից դուրս աղջիկն ավելի մեծ հնարավորություններ կունենա զարգացնելու իր ընդունակությունները, պնդեց, որ Շարլիզն իր ուժերը փորձի Հոլիվուդում[12]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1996 Երկու օր հովիտում 2 Days in the Valley Հելգա Սվելգեն Թրիլեր,
Քրեական
Ջոն Հերցֆելդ Դեննի Այելո,
Ջեյմս Սպեյդեր,
Էրիկ Ստոլց,
Ջեֆ Դենիելս,
Գլեն Հեդլի
1996 Այն` ինչ դու անում ես That Thing You Do! Թինա Դրամա,
Կատակերգություն,
Երաժշտական
Թոմ Հենքս Թոմ Էվերեթ Սքոթ,
Լիվ Տայլեր,
Ջոնատոն Շեկ,
Սթիվ Զան,
Իտեն Էմբրի
1997 Հոլիվուդի գաղտնիքները Hollywood Confidential Սալլի Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ռեյնալդո Վիլյալոբոս Էդվարդ Ջեյմս Օլմոս,
Ռիկ Այելո,
Անջելա Ալվարադո,
Քրիստին Հարնոս,
A. Day Henden
1997 Պրոցես և սխալ Trial and Error Billie Tyler Մելոդրամա,
Կատակերգություն
Ջոնաթան Լին Մայքլ Ռիչարդս,
Ջեֆ Դենիելս,
Ջեսիկա Ստին,
Օստին Պենդլտոն
1997 Սատանայի դատապաշտպանը The Devil's Advocate Մերի Էն Լոմաքս Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Թեյլոր Հեկֆորդ Կիանու Ռիվզ,
Ալ Պաչինո,
Ջեֆրի Ջոնս,
Ջուդիտ Այվի
1998 Հռչակավորը Celebrity սուպերմոդել Դրամա,
Կատակերգություն
Վուդի Ալեն Քեննետ Բրենա,
Ջուդի Դևիս,
Ջո Մանտենյա,
Մելանի Գրիֆիտ,
Վայնոնա Ռայդեր
1998 Հզոր Ջո Յանգը Mighty Joe Young Ջիլ Յանգ Ֆենտեզի,
Մարտական,
Թրիլեր,
Արկածային,
Ընտանեկան
Ռոն Անդերվուդ Բիլ Պեկսթոն,
Ռադե Շերբեջիա,
Փիթեր Ֆյորտ,
Դևիդ Պեյմեր
1999 Տիեզերագնացի կինը The Astronaut's Wife Ջիլիան Արմակոստ Ֆանտաստիկ,
Թրիլեր,
Դրամա
Ռենդ Ռևիչ Ջոնի Դեփ,
Ջո Մորտոն,
Կլեա Դյուվալ,
Դոնա Մերֆի
1999 Գինեգործների օրենքը The Cider House Rules Candy Kendall Դրամա,
Մելոդրամա
Լասե Հալսթրյոմ Տոբի Մագուայր,
Դելրոյ Լինդո,
Պոլ Ռադ,
Մայքլ Քեյն
1999 Յարդեր The Yards Էրիկա Սոլց Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Քրեական
Ջեյմս Գրեյ Մարկ Ուոլբերգ,
Հոակին Ֆենիքս,
Ջեյմս Կաան,
Էլեն Բյորսթին
2000 Մոլեխաղեր Reindeer Games Էշլի Մերկեր Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ջոն Ֆրանկենխայմեր Բեն Աֆլեկ,
Գերի Սինիզ,
Դեննիս Ֆարինա,
Ջեյմս Ֆրեյն
2000 Ռազմական սուզորդը Men of Honor Գվեն Սանդի Դրամա,
Կենսագրական
Ջորջ Տիլման կրտ. Ռոբերտ Դե Նիրո,
Քյուբա Գուդինգ կրտսեր,
Օնժանյու Էլիս,
Խել Հոլբրուկ
2000 Բագերա Վենսի լեգենդը The Legend of Bagger Vance Adele Invergordon Ֆենտեզի,
Դրամա,
Մելոդրամա,
Սպորտային
Ռոբերտ Ռեդֆորդ Ուիլ Սմիթ,
Մեթ Դեյմոն,
Բրյուս ՄակԳիլ,
Ջոել Գրետշ
2001 Քաղցր նոյեմբեր Sweet November Սառա Դիվեր Դրամա,
Մելոդրամա
Պետ Օ’Կոնոր Կիանու Ռիվզ,
Ջեյսոն Այզեքս,
Գրեգ Ջերման,
Լիամ Էյկեն
2001 15 րոպեներ 15 Minutes Ռոզ Հիրն Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ջոն Հերցֆելդ Ռոբերտ Դե Նիրո,
Էդվարդ Բյորնս,
Կելսի Գրեմեր,
Էյվերի Բրուքս,
Մելինա Կանակարեդես

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
2003 Հրեշ Monster
2006 Հավանայից արևելք East of Havana
2008 Լուսնոտություն Sleepwalking
2008 Վառվռող հարթավայրը The Burning Plain
2011 Խեղճ հարուստ աղջիկը Young Adult
2013 Հանելուկային սպանություն Murder Mystery
Երկու սևեռուն հայացք Two Eyes Staring
Ջինքս Jinx

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #128532718 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 Karsten, Chris (2009). Charlize: Life's One Helluva Ride. Human & Rousseau. էջեր 14–19. http://www.scribd.com/doc/21251449/Charlize-Life-s-One-Helluva-Ride. 
  3. «Charlize Theron's 'Monster' Role»։ CBS News։ հունվարի 9, 2004։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-19-ին։ Վերցված է սեպտեմբերի 20, 2008 
  4. «Charlize Theron Biography»։ Hello Magazine։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-16-ին։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9 
  5. «Benoni, East Rand»։ www.sa-venues.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-16-ին։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9 
  6. 6,0 6,1 «Charlize Theron - Biography» (English)։ talktalk.co.uk։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-19-ին։ Վերցված է 2010-09-20 
  7. «Charlize Theron»։ Access Hollywood։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-19-ին։ Վերցված է հոկտեմբերի 24, 2009 
  8. «Charlize Theron»։ People։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-19-ին։ Վերցված է հոկտեմբերի 24, 2009 
  9. «Charlize Theron»։ Biography Channel։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-19-ին։ Վերցված է հոկտեմբերի 24, 2009 
  10. Lynn Hirschberg (Spring 2008)։ «Charlize Angel» (Flash)։ New York Times։ Վերցված է փետրվարի 23, 2008 
  11. Charlotte Higgins (օգոստոսի 24, 2006)։ «Play It Tough»։ The Guardian։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-19-ին։ Վերցված է փետրվարի 23, 2008 
  12. Ginger Strjcek (օգոստոսի 24, 2004)։ «Charlize Theron profile at Season magasine»։ Season magasin online։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-19-ին։ Վերցված է օգոստոսի 21, 2010