Ջեյմս Գրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Գրեյ
անգլ.՝ James Gray
Ծնվել էապրիլի 14, 1969(1969-04-14) (55 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինեմատոգրաֆ և ռեժիսոր
IMDbID ID 0336695

Ջեյմս Գրեյ (անգլ.՝ James Gray, ապրիլի 14, 1969(1969-04-14), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1][2]), ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ, Վենետիկի կինոփառատոնի «Արծաթե առյուծ» պարգևի դափնեկիր։ Գրեյի կինոնկարները 4 անգամ ներառվել են Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում։

Առավել հայտնի է որպես աղմուկ հանած «Յարդեր» քրեական թրիլլերի, «Սիրահարները» դրամայի և «Լքված քաղաք Z» արկածային ֆանտաստիկայի բեմադրող անձ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1969 թվականի ապրիլի 14-ին Նյու Յորք նահանգի համանուն քաղաքում` համալսարանի պրոֆեսորի և նրա կնոջ հրեական ընտանիքում։ Գրեյի տատն ու պապն ուկրաինական Ստարի Օստրոպոլ ավանից ներգաղթել են Միացյալ Նահանգներ, տատի ծնողներն սպանվել են Սպիտակ գվարդիայի ջարդերի ժամանակ[3][4]։ Մեծացել է Քուինսում, մշտապես բաց է թողել դասերը` այցելելով կինոթատրոններ[5]։

Հաճախել է դպրոց, որը գտնվում էր Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի մոտակայքում, որտեղ էլ ավելի ուշ ստացել է բարձրագույն կրթություն[5]։ Համալսարանում կրթվել է երկակի մասնագիտացմամբ. ուսումնասիրել է կինոարտադրություն և կինոքննադատություն[5]։ Այնտեղ Գրեյը առաջին անգամ տեսել է այն կինոնկարները, որոնք հուզել են նրան՝ Նագիսա Օսիմայի «Տղային» ֆիլմը և ճապոնական կինեմատոգրաֆիայի վարպետ Քենձի Միդզոգուտիի մի քանի գործեր[5]։ Գրեյի տաղանդը բացահայտել է բրիտանացի պրոդյուսեր Փոլ Ուեբսթերը, որը դիտել է դերասանի պատրաստած կուրսային աշխատանքը` կարճամետրաժ «Կովբոյներ և հրեշտակներ» ֆիլմը։

1994 թվականին ներկայացրել է իր առաջին լիամետրաժ աշխատանքը` «Փոքր Օդեսա» տխուր քրեական դրաման, որն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի «Արծաթե առյուծ» մրցանակին։ Նման հաջող առաջնելույթի և այդ կինոնկարի սցենարի համար Գրեյն առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակի։ 4 տարի անց նկարահանել է իր ամենից հանրահռչակ (և, ինչպես ընդգծում է Գրեյը, ամենասիրելի[6]) թրիլլեր ֆիլմը` «Յարդեր», որտեղ գլխավոր դերակատարներն են Մարկ Ուոլբերգը և Հոակին Ֆենիքսը։ Կինոնկարը թողարկվել է 2000 թվականին միայն այն պատճառով, քանի որ «Miramax Films» ստուդիայի ղեկավարությունը (մասնավորապես, Հարվի Վայնշտեյնը) այն համարել է չափազանց մռայլ և ձանձրալի։ Վայնշտեյնին պետք էր, որ այն հասնի մինչև «Օսկար», բայց նա դրանում վստահ չէր[5][6]։

Գրեյի հաջորդ երկու նախագիծը` «Գիշերվա տերերը» և «Սիրահարները», թողարկվել են համապատասխանաբար 2007 և 2008 թվականներին։ Առաջինը Կաննի կինոփառատոնում ստացել է էապես տարբերվող կարծիքներ, լրագրողներն այն անվանել են «ոստիկանական»[5]։ Գրեյն անձամբ կարծում է, որ այն իր գործունեության ամենից թանկ ֆիլմն է[5]։

2013 թվականին Գրեյի արդեն 4-րդ աշխատանքը` «Ներգաղթյալը», ընտրվել է Կաննի ստուգատեսի հիմնական մրցույթում։ Մամուլը ֆիլմի մասին ավելի ջերմ է արտահայտվել, քան ռեժիսոր Ջորդան Հոֆմանն էր արտահայտվել նախկին ֆիլմերի մասին, օրինակ` գրել է, որ սա Էլիա Կազանի «Ամերիկա, Ամերիկա»-ի ժամանակներից ի վեր այս տիպի լավագույն ֆիլմն է»[7]։

2017 թվականին Գրեյը ներկայացրել է «Լքված քաղաք Z» արկածային կինոնկարը, որի գլխավոր դերակատարներն են Չարլի Հանեմը և Ռոբերտ Փեթինսոնը[8]։ Ֆիլմը պատմում է աշխարհագրական համայնքի անդամ մայոր Փերսի Ֆոսետայի պատմությունը, որը մեկնում է Էլդորադո` որոնումների։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վավերագրական ռեժիսոր Ալեքսանդրա Դիքսոնի և երեք երեխայի հետ բնակվում է Լոս Անջելեսում[9]։ Իր սերնդի բեմադրիչներ Դևիդ Ֆինչերի և Փոլ Թոմաս Անդերսոնի հետ սերտ բարեկամական հարաբերություններ է պահպանում[5]։

Բրիտանական «The Clash» ռոք խմբի երկրպագու է[5]։ Սիրելի ռեժիսորն է Ֆեդերիկո Ֆելինին[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994` «Փոքր Օդեսա» (ռեժիսոր, սցենարիստ)
  • 2000` «Յարդեր» (ռեժիսոր, սցենարիստ)
  • 2007` «Գիշերվա տերերը» (ռեժիսոր, սցենարիստ)
  • 2008` «Սիրահարները» (ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր)
  • 2013` «Արյան կապեր» (սցենարիստ, գործադիր պրոդյուսեր)
  • 2013` «Ճակատագրական կիրք» (ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր)
  • 2016` «Լքված քաղաք Z» (ռեժիսոր, սցենարիստ)
  • 2019` «Դեպի աստղեր» (ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր)

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեյի սիրած ֆիլմերը

  • «Կոնֆորմիստ»
  • «Ապոկալիպսիսը հիմա» («միայն այս և «Կատաղած ցուլ» ֆիլմերի շնորհիվ ես հասկացա, որ պետք է դառնամ ռեժիսոր»)
  • «Կատաղած ցուլ»
  • «Գլխապտույտ»
  • «Ռոկկոն և նրա եղբայրները»

Հարցազրույց Էմանուել Բյուրդոյին (2008)[5]
  • 1994` «Արծաթե առյուծ» (Վենետիկի կինոփառատոն) («Փոքր Օդեսա»). հիմնական մրցութային ծրագրին մասնակցություն։
  • 1994` կինոքննադատների մրցանակ Դովիլի կինոփառատոնում («Փոքր Օդեսա»)։
  • 1996` «Անկախ ոգի» մրցանակի երկու առաջադրում` «Լավագույն սցենար» և «Լավագույն առաջնելույթ» («Փոքր Օդեսա»)։
  • 2000` Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին մասնակցություն («Յարդեր»)։
  • 2007` Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին մասնակցություն («Գիշերվա տերերը»)։
  • 2008` Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին մասնակցություն («Սիրահարները»)։
  • 2008` Չիկագոյի միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին մասնակցություն («Սիրահարները»)։
  • 2008` «Սեզար» մրցանակի առաջադրում` «Արտասահմանյան լավագույն ֆիլմի» համար («Գիշերվա տերերը»)։
  • 2009` «Սեզար» մրցանակի առաջադրում` «Արտասահմանյան լավագույն ֆիլմի» համար («Սիրահարները»)։
  • 2010` «Անկախ ոգի» մրցանակի առաջադրում` «Լավագույն ռեժիսորական աշխատանքի» համար («Սիրահարները»)։
  • 2013` Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին մասնակցություն («Ներգաղթյալը»)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #129579866 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «James Gray» (անգլերեն). BFI. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  3. «Джеймс Грэй представил в Канне фильм об иммигрантах» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 24 мая 2013. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  4. «James Gray Interview For 'The Immigrant'» (անգլերեն). Flicks and Bits. 23 мая 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 Эмманюэль Бюрдо. (8 августа 2009). «Джеймс Грей: "Я не люблю смотреть свои фильмы"» (ռուսերեն). Синематека. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  6. 6,0 6,1 Джорджан Минтцер. «Джеймс Грэй: Нью-Йорк, которого больше нет» (ռուսերեն). Cineticle. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  7. Джордан Хоффман. (29 мая 2013). «Cannes Review: 'The Immigrant'» (անգլերեն). Film.com. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  8. «Джеймс Грэй задумал сайфай-триллер» (ռուսերեն). Look at Me. 17 мая 2013. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  9. Грегг Килдэй (21 мая 2013). «Cannes: James Gray on 'The Immigrant,' Marion Cotillard and Returning to the Fest (Q&A)» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Գրեյ» հոդվածին։