Ռոբերտ Ռեդֆորդ
| Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Ռոբերտ Ռեդֆորդ, լրիվ անուն ազգանունը՝ Չառլզ Ռոբերտ Ռեդֆորդ կրտսեր (անգլ.՝ Charles Robert Redford Jr., օգոստոսի 18, 1936[14][15][16][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[17] - սեպտեմբերի 16, 2025[1], Պրովո, Յուտա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր, Օսկարի կրկնակի դափնեկիր, Լավագույն ռեժիսոր անվանակարգում և 1 պատվավոր Օսկար 2002 թ. Սիդնի Պուատյեի հետ։
Խաղացել է մոտ 60 ֆիլմում, 30-ից ավելի ֆիլմերի ռեժիսոր է և պրոդյուսեր, առավել հայտնի է «Բուչ Քեսիդին և Սանդենս Քիդը», «Խաբեություն», «Քոնդորի երեք օրերը», «Ողջ նախագահական շքախումբը», «Սովորական մարդիկ» և «Աֆրիկայից» ֆիլմերում խաղացած դերերով։ Օսկարը ստացել է առաջին իսկ ռեժիսորական աշխատանքի համար, 1980 թվականին նկարահանված «Սովորական մարդիկ» դրամայի համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Ռեդֆորդը ծնվել է 1936 թվականին։ Մայրը՝ Մարթա Վ. Հարթ, ծնվել է Տեխասում, հայրը՝ Չառլզ Ռովերտ Ռեդֆորդ ավագը (1914–91)[18], եղել է կաթնավաճառ[19][20], այնուհետև աշխատել է «Standard Oil Company» նավթային ընկերությունում որպես հաշվապահ։ Ռեդֆորդը ունի անգլիական, հրեական և շոտլանդական արմատներ[21][22][23]։ Ավարտել է Բոուլդերի Կոլորադյան համալսարանը 1955 թվականին, եղել է համալսարանի բեյսբոլի թիմի անդամ, երկար տարիներ զբաղվել է սպորտով, մի քանի ֆիլմերում նկարահանվել է առանց փոխարինող կասկադյորի։
1958 թվականին ամուսնացել է մորմոն Լոլե Ջին Վան Վանեգենի (Lola Jean Van Wagenen) հետ, ով ծնունդով Յուտա նահանգից էր։ Նրանք ունեցել են 4 երեխա՝ Սքոթ Էնթոնի, Շոնա Ջին, Դեյվիդ Ջեյմս և Էմի Ռեդֆորդ։ Լոլան և Ռեդֆորդը ամուսնալուծվել են 1985 թվականին։
Ռոբերտ Ռեդֆորդը ունի 7 թոռ[24]։
2009 թ. հուլիսին ամուսնացել է իր խաղընկերուհի Սիբիլլա Շագարշի հետ[25]։
1981 թվականին Ռբորետ Ռեդֆորդը իր տան գտնվող տարածքում հիմնել է ամերիկյան անկախ կինոյի «Սանդենս» ինստիտուտը։ Նա ներկայումս Յուտա նահանգի ամենամեծ հողասեփականատերերից մեկն է, նրան է պատկանում մոտ 5500 ակր մակերեսով հողատարածք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Robert Redford, Screen Idol Turned Director and Activist, Dies at 89 — The New York Times, 2025.
- ↑ 2,0 2,1 2,2 Qué se sabe de la muerte de Robert Redford — La Nación, 2025.
- ↑ Notable Past Students — American Academy of Dramatic Arts.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Robert Redford
- ↑ Experience over nine decades of the Oscars from 1927 to 2025
- ↑ https://www.theatreworldawards.org/past-recipients
- ↑ Presidential Medal of Freedom — (untranslated).
- ↑ President Obama Names Recipients of the Presidential Medal of Freedom — 2016.
- ↑ 32nd | Screen Actors Guild Awards
- ↑ Previous Audubon Medal Awardees | Audubon
- ↑ Robert Redford and John Hume awarded Honorary Degrees at Trinity College Dublin — TCD, 2008.
- ↑ Robert Redford
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ 17,0 17,1 Deutsche Nationalbibliothek Record #118743708 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «RootsWeb: Database Index». ancestry.com.
- ↑ «Ancestry of Actor Robert Redford». Genforum.genealogy.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Ancestry.com (2013 թ․ հունվարի 18). «"Bobby" Redford: The Sundance Kid in 1940 | Ancestry.com». Blogs.ancestry.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Ned Beauman. «Robert Redford: The Biography». powells.com.
- ↑ RootsWeb
- ↑ Farber, Stephen. (1991-10-20) Sponsored Archives: A Robert Redford Retropsective. Nytimes.com. Retrieved on 2012-01-06.
- ↑ «Robert Redford praises younger wife Sibylle Szaggars, talks retirement». ABC7 Los Angeles. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Robert Redford marries long-term girlfriend». Telegraph.co.uk. 2009 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sundance Founder Robert Redford on His Life, His Activism and the Importance of Independent Films - Democracy Now, հունվար 2010
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Callan, Michael Feeney (2011). Robert Redford։ the biography. New York, New York։ Alfred A. Knopf. ISBN 978-0679450559.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ռեդֆորդ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Սեպտեմբերի 16 մահեր
- 2025 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Լավագույն ռեժիսոր Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Օգոստոսի 18 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի կինոարտադրողներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ