Պրատտի ինստիտուտ
Պրատտի ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | համալսարան և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն |
Հիմնադրված է | 1887 |
Հիմնադրիր | Չարլզ Պրատտ |
Անվանված է | Չարլզ Պրատտ |
Ընդհանուր անձնակազմ | 1637 մարդ (սեպտեմբեր 2020)[1] |
Անդամակցություն | National Digital Stewardship Alliance?[2] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բրուքլին |
Հասցե | 200 Willoughby Ave, Brooklyn, NY, 11205[1] |
Կայք | pratt.edu(անգլ.) |
![]() ![]() Պրատտի ինստիտուտ, ԱՄՆ | |
![]() |
Պրատտի ինստիտուտ (անգլ.՝ Pratt Institute), ուսումնական առաջատար հաստատություններից մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգներում արվեստի, դիզայնի և ճարտարապետության ոլորտներում։
Պրատտի ինստիտուտը մասնագիտացված մասնավոր քոլեջ է՝ Մանհեթենի, Բրուքլինի և Յուտիկայի բաժանմունքներով (Նյու Յորք նահանգում)։
Հիմնադրվել է 1887 թվականին գործարար և բարերար Չարլզ Պրատտի կողմից (1830-1891)։
Նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չարլզ Պրատտ (1830–1891), նախագահ 1887–1891 թվականներին
- Չարլզ Միլարդ Պրատտ (1855–1935), 1891–1893
- Ֆրեդերիկ Բ. Պրատտ (1865–1945), 1893–1937
- Չարլզ Պրատտ (1892–?), 1937–1953
- Ֆրենսիս Հ. Հորն, 1953–1957
- Ռոբերտ Ֆիշեր Օքսման (1915–1974), 1957–1960
- Ռիչարդ Հ. Հայնդել 1961-1967
- Ջեյմս Դոնովան (1916–1970), 1968–1970
- Հենրի Սալցման, 1970-1972
- Ռիչարդսոն Պրատտ կրտսեր (1923–2001) (Չարլզ Միլարդ Պրատտի թոռ և Չարլզ Պրատտի ծոռը), 1972–1990
- Ուորեն Ֆ. Իլչման (1933–), 1990–1993
- Թոմաս Ֆ. Շութթե (1936–), 1993–2017
- Ֆրենսիս Բրոնետ, 2018 – առ այսօր
Ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրատտի ինստիտուտը գեղարվեստական ուսումնական հաստատություն է, որը զբաղվում է ուսուցման հետևյալ ուղղություններով.
- Ճարտարապետություն,
- Գրաֆիկական դիզայն,
- Կերպարվեստ,
- Արվեստի և դիզայնի պատմություն,
- Արդյունաբերական դիզայն,
- Հագուստի դիզայն,
- Զարդերի դիզայն,
- Պատկերազարդման արվեստ,
- Ինտերիերի դիզայն,
- Համակարգչային դիզայն,
- Կրեատիվ վայելչագրություն,
- Գրադարանային և տեղեկատվական գիտություններ և այլն։
Պրատտի ինստիտուտը հանդիսանում է արվեստի և դիզայնի անկախ քոլեջների (the Association of Independent Colleges of Art and Design AICAD) միավորման անդամ, որը ներառում է արվեստի 36 առաջատար ուսումնական հաստատություն Միացյալ Նահանգներում։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բիլլի Ջոելի «Ամենաերկար ժամանակը» երգի երաժշտական տեսահոլովակն ամբողջությամբ նկարահանվել է Պրատտի ինստիտուտում 1984 թվականին։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 IPEDS — 1992.
- ↑ https://ndsa.org/membership/members/
- ↑ Global Research Identifier Database — 2015.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Pratt Institute—Documentary produced by Treasures of New York
|