Ջուլի Քրիստի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջուլի Քրիստի
Julie Christie - 1966.jpg
Ծնվել է ապրիլի 14, 1940(1940-04-14) (79 տարեկան)
Ծննդավայր Chabua, Dibrugarh District, Upper Assam, Ասսամ, Հնդկաստան
Կրթություն Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[1] և Բաց համալսարան
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն կինոդերասանուհի, դերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ) Դունկան Քեմփբել
Պարգևներ և մրցանակներ Օսկար լավագույն դերասանուհու համար

Ջուլի Ֆրենսիս Քրիստի (անգլ.՝ Julie Frances Christie, ապրիլի 14, 1940(1940-04-14), Chabua, Dibrugarh District, Upper Assam, Ասսամ, Հնդկաստան), անգլիացի դերասանուհի: Հանդիսանալով 1960-ականների լոնդոնյան մշակութային կյանքի փոփ խորհրդանիշ, Քրիստին շահել է Ակադեմիական (անգլ.՝ Academy), Ոսկե Գլոբուս, և BAFTA՝ Հեռուստատեսության և ֆիլմերի բրիտանական ակադեմիական մրցանակներ, իսկ 1997 թվականին շահել է նաև BAFTA կրթաթոշակ: Քրիստիի բեկումնային դերակատարումը «Ստախոս Բիլլին» (1963 թ.) ֆիլմում էր, իսկ միջազգային ճանաչում նրան բերեց «Սիրելիս» (1965 թ.) ֆիլմում խաղացած դերը, որի համար նա լավագույն դերասանուհու ակադեմիական մրցանակ ստացավ (անգլ.՝ Academy Award for Best Actress), ինչպես նաև Լարա Անտիպովայի դերակատարումը Դևիդ Լինի «Դոկտոր Ժիվագո» ֆիլմում:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլի Քրիստին ծնվել է 1940 թվականի ապրիլի14-ին[2] բրիտանական Հնդկաստանի Ասսամ նահանգի Չաբուա քաղաքում, որտեղ նրա հայրը թեյի պլանտատոր էր: Ջուլին Ֆրենսիս (Ֆրենկ) Ջոն Քրիստիի և Ռոուզմերի Ռամսդենի, որը ուելսցի նկարչուհի էր, ընտանիքի ավագ զավակն էր: Նա ուներ կրտսեր եղբայր՝ Քլիվը, և խորթ քույր՝ Ջունը, որը ծնվել էր հոր և թեյի պլանտացիայում աշխատող հնդկուհու կապից[3]: Երբ Ջուլին դեռ փոքր երեխա էր, Ֆրենկ և Ռոուզմերի Քրիստիները բաժանվեցին: Ծնողների ամուսնալուծությունից հետո Ջուլին մոր հետ տեղափոխվում է գավառական Ուելս, որտեղ էլ մկրտվում է անգլիական եկեղեցում: Մինչև դեռահասության տարիքին հասնելը, Ջուլիին մի քանի անգամ հեռացնում են դպրոցից. արդյունքում նա տեղափոխվում է Վայքոմի գիշերօթիկ դպրոց: Այս դպրոցում էլ Ջուլին կատարում է իր առաջին բեմական փորձերը Բերնարդ Շոուի «Սենթ Ջոն» պիեսի բեմականացման մեջ: Ավելի ուշ նա ընդունվում է խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[4]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր բեմական առաջնախաղը Ջուլի Քրիստին կատարեց 1957 թվականին, նրա առաջին էկրանային դերերը բրիտանական հեռուստատեսությունում էին: Նրա առաջին հաջողությունը 1961 թվականին ԲիԲիՍի-ի նկարահանած «A for Andromeda» գիտաֆանտաստիկ սերիալում կատարած դերն էր: Առաջին «Ջեյմս Բոնդ» ֆիլմի մեջ Հանի Ռիդերի դերի համար առաջարկվում է նրա թեկնածությունը, սակայն պրոդյուսեր Ալբերտ Բրոկոլիի կարծիքով նրա կրծքերը չափազանց փոքր էին դերին հավակնելու համար[5]: 1962 թվականին Քրիստին նկարահանվում է մի շարք խաղարկային ֆիլմերում, կատարելով գլխավոր դերեր: Նրա բեկումնային դերը սակայն Լիզի դերն էր «Ստախոս Բիլլին» (1963թ.) ֆիլմում, որի համար նրան շնորհվեց BAFTA մրցանակ[6]: Լայֆ ամսագիրը 1965 թվականը հայտարարեց «Ջուլի Քրիստիի տարի», երբ երիտասարդ դերասանուհին միջազգային ճանաչում ձեռք բերեց «Սիրելիս» (1965 թ.) ֆիլմում խաղացած անբարոյական մոդելի դերի համար: Քրիստին, որը ձեռք էր բերել գլխավոր հերոսուհու դերը դերընտրության ժամանակ պայքարելով Շիրլի ՄաքԼեյնի հետ[7], իր դերակատարման համար արժանացավ բազմաթիվ գովասանքների և շահեց լավագույն դերասանուհու ակադեմիական մրցանակ: 1965 թվական Քրիստին գլխավոր դերեր է կատարում ևս երկու ֆիլմերում՝ նախ որպես Դեյզի Բաթլզ «Երիտասարդ Քասիդին» ֆիլմում, որը պատմում էր իռլանդացի դրամատուրգ Շոն Օ՛Քասիի կյանքի մասին: Ֆիլմի ռեժիսորներն էին Ջեկ Քարդիֆը և Ջոն Ֆորդը: Քրիստիի մյուս դերակատարումը Դևիդ Լինի «Դոկտոր Ժիվագո» ֆիլմում խաղացած Լարա Անտիպովայի դերն էր: Ֆիլմն ունեցավ ապշեցուցիչ հաջողություն, իսկ Քրիստիի դերը դարձավ իր ամենահայտնին[7]: 2016 թվականին «Դոկտոր Ժիվագոն» ընդգրկվեց «Բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ֆիլմերի» ցուցակում՝ գրավելով 8-րդ տեղը[8]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ականների սկզբին Քրիստին հանդիպում էր դերասան Թերենս Սթեմփի հետ[7]: 1965 թվականին, սակայն, նա նշանվում է արվեստի ուսուցիչ Դոն Բեսանի հետ[9]: Այժմ նա ամուսնացած է «The Guardian» ամսագրի լրագրող Դունկան Քեմփբելի հետ: Նրանք միասին են ապրում 1979 թվականից ի վեր[10], սակայն նրանց հարսանիքի կոնկրետ ամսաթիվը վիճելի է: 2008 թվականին լուրեր տարածվեցին, թե զույգն աննկատ ամուսնացել է մի քանի ամիս առաջ՝ 2007 թվականի նոյեմբերին, Հնդկաստանում[11], որը Քրիստին համարեց «անհեթեթություն» ավելացնելով. «արդեն մի քանի տարի է, ինչ ես ամուսնացած եմ, մի՛ հավատացեք այն ամենին, ինչ կարդում եք թերթերում»[12]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.cssd.ac.uk/content/high-profile-alumni
  2. «Julie Christie profile at Screenonline»։ Screenonline։ British Film Institute։ Վերցված է 17 July 2013 
  3. "Christie's Secret World", walesonline.co.uk, 17 February 2008.
  4. Sirota David (12 June 2001)։ «Salon.com»։ Archive.salon.com։ Վերցված է 30 May 2010 
  5. "Kiss Of Death", 12 November 1995, New York Daily News
  6. Barton Laura (1 September 2010)։ «Billy Liar – still in town»։ The Guardian (London) 
  7. 7,0 7,1 7,2 «Julie Christie Biography at Yahoo! Movies» 
  8. «Doctor Zhivago (1965)»։ Box Office Mojo։ 22 December 1965 
  9. Julie Christie, Anthony Hayward (Robert Hale, 2000)
  10. «Julie Christie Biography»։ TV Guide 
  11. «Julie Christie gets married»։ The Guardian (London)։ 30 January 2008։ Վերցված է 7 May 2010 
  12. Dimi Gaidatzi (11 February 2008)։ «Oscar Nominee Julie Christie: I've Been Married for Years»։ People.com