Սիսի Սփեյսեք
![]() անգլ.՝ Sissy Spacek | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1949[1][2][3][…] (73 տարեկան) |
Ծննդավայր | Quitman, Տեխաս, ԱՄՆ[4] |
Կրթություն | Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Quitman High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, բնավորության դերասան, երգերի հեղինակ, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և երգչուհի |
Ժանրեր | Քանթրի |
Ծնողներ | հայր՝ Edwin Arnold Spacek?[5], մայր՝ Virginia Spilman?[5] |
Ամուսին(ներ) | Jack Fisk? |
Երեխա(ներ) | Սքայլեր Ֆիսք |
Պարգևներ և մրցանակներ | ![]() Ոսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրում կանացի լավագույն դերակատարման համար Ոսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրում կանացի լավագույն դերակատարման համար ![]() Critics’ Choice Movie Awards՝ լավագույն դերասանական կազմի համար ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ «խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ» անվանակարգում և |
Մերի Էլիզաբեթ «Սիսի» Սփեյսեք (անգլ.՝ Mary Elizabeth "Sissy" Spacek, դեկտեմբերի 25, 1949[1][2][3][…], Quitman, Տեխաս, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, որը «Հանքափորի աղջիկը» ֆիլմում լավագույն կանացի դերի համար արժանացել է «Օսկար» մրցանակի, որի համար ընդհանուր առմամբ առաջադրվել է վեց անգամ (1977, 1981, 1983, 1985, 1987, 2002):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիսի Սփեյսեքը ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 25-ին Տեխաս նահանգում՝ չեխական ծագում ունեցող ընտանիքում։ Quitman High School դպրոցն ավարտելուց հետո պեպենոտ աղջիկը փորձել է հասնել հաջողության որպես երգչուհի։ Նա ելույթ է ունեցել Նյու Յորքի սրճարանում, հնչյունավորել է գովազդային տեսահոլովակներ և նույնիսկ Rainbo կեղծանվամբ թողարկել է Ջոն Լենոնի մասին սինգլ[6]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լի Ստրասբերգի դերասանական դպրոց ընդունվելուց քիչ առաջ նա առաջնաելույթ է ունեցել Էնդի Ուորհոլի «Мусор» ֆիլմում։ Ավելի նշանակալից է եղել «Առաջնակարգ ապրանք» (1972 թվական) ֆիլմում կատարած ստրկուհու դերով։
Հաջողությունը եկել է Սիսի Սփեյսեքի մոտ 1976 թվականին, երբ խաղացել է «Քերրի» ֆիլմի գլխավոր դերում (ռեժիսոր՝ Բրայան դե Պալմա)։ Պաշտամունքային սարսափ ֆիլմը նկարահանվել է Սթիվեն Քինգի վեպի հիման վրա։ Այս դերի համար նա առաջին անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի, ինչպես նաև արժանացել է հատուկ հիշատակության Ավորիազի ֆանտաստիկ կինոյի 5-րդ միջազգային փառատոնում։
1970-1980-ական թվականների ընթացքում Սիսին շարունակել է ակտիվորեն նկարահանվել այնպիսի նշանավոր ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ռոբերտ Օլթմենը, Կոստա Գավրասը, Օլիվեր Սթոունը և Դեյվիդ Լինչը։ 1981 թվականին դերասանուհին «Հանքափորի աղջիկը» երաժշտական ֆիլմում կատարած քանթրի երգչուհի Լորետա Lինի դերի համար արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ Բացի այդ, նկարահանվել է «Անհետ կորածը», «Գետը» և «Սրտի հանցագործություններ» ֆիլմերում։ Բոլոր երեք ֆիլմերի համար նա առաջադրվել է «Օսկար»-ի։
1990-ական թվականներին նրա մասնակցությամբ ֆիլմերը շատ ավելի քիչ էին, քանի որ դերասանուհին իրեն նվիրել էր դստեր դաստիարակությանը, որը գնացել է մոր հետքերով և դարձել դերասանուհի։ 2002 թվականին «Ննջասենյակում» հոգեբանական դրամայում ունեցած դերի համար Սփեյսեքը շահել է «Ոսկե գլոբուս» մրցանակը և վեցերորդ անգամ առաջադրվել «Օսկար»-ի։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1974 թվականին Սփեյսեքը ամուսնացել է նկարիչ-բեմադրող Ջեք Ֆիսկի հետ, որի հետ ծանոթացել է «Վատ հողեր» ֆիլմի նկարահանման հարթակում։ Նրանք ունեն երկու դուստր՝ Սքայլեր Ֆիսկը (ծնվ. 1982 թվականի հուլիսի 8-ին) և Մեդիսոն Ֆիսկը (ծնվ. 1988 թվականի սեպտեմբերի 21-ին)[7]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1970 | ֆ | Աղբ | Trash | Աղջիկ ճաշարանում |
1972 | ֆ | Առաջնակարգ ապրանք | Prime Cut | Պապի |
1973 | ֆ | Վատ հողեր | Badlands | Հոլի Սարջիս |
1976 | ֆ | Քերրի | Carrie | Քերի Ուայտ |
1977 | ֆ | Բարի գալուստ Լոս Անջելես | Welcome to L.A. | Լինդա Մյուրեյ |
1977 | ֆ | Երեք կանայք | 3 Women | Պինքի Ռոուզ |
1980 | ֆ | Հանքափորի աղջիկը | Coal Miner's Daughter | Լորետա Լին |
1980 | ֆ | Սրտխփոց | Heart Beat | Քերովին Քեսիդի |
1981 | ֆ | Թափառաշրջիկ | Raggedy Man | Նայտա Լոնգլի |
1982 | ֆ | Անհետ կորածը | Missing | Բեթ Հորման |
1983 | ֆ | Ծալապակաս | The Man with Two Brains | Էնն Ուումելմահայե |
1984 | ֆ | Գետը | The River | Մեյ Գարվի |
1986 | ֆ | Սրտի հանցագործություններ | Crimes of the Heart | Բեյբ Մագրաթ Բոթրել |
1990 | ֆ | Երկար զբոսանք դեպի տուն | The Long Walk Home | Մարիամ Թոմփսոն |
1991 | ֆ | Չպահված խոստումներ | Hard Promises | Քրսթին Էնն Քոուլթեր |
1991 | ֆ | Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալասում | JFK | Լիզ Գարիսոն |
1992 | ֆ | Մասնավոր գործ | A Private Matter | Շերի Ֆինքբին |
1994 | ֆ | Փնտրում եմ մայրիկիս | Trading Mom | տարբեր դերեր |
1995 | ֆ | Լավ, հին տղաները | The Good Old Boys | Սպրինգ Ռենֆրո |
1995 | ֆ | Լարեդոյի փողոցները | Streets Of Laredo | Լորենա Պարքեր |
1995 | ֆ | Մարգագետնային տավիղ | The Grass Harp | Վերենա Թելբո |
1996 | ֆ | Եթե պատերը կարողանային խոսել | If These Walls Could Talk | Բարբարա Բարոուզ |
1998 | ֆ | Դժբախտություն | Affliction | Մարջի Ֆոգ |
1999 | ֆ | Հասարակ պատմություն | The Straight Story | Ռոզի Սթրեյթ |
1999 | ֆ | Պայթյուն անցյալից | Blast from the Past | Հելեն Ուեբեր |
2001 | ֆ | Ննջասենյակում | In the Bedroom | Ռութ Ֆաուլեր |
2002 | ֆ | Անմահները | Tuck Everlasting | Մեյ Թաք |
2004 | ֆ | Տունը աշխարհի ծայրին | A Home at the End of the World | Էլիս Գլովեր |
2005 | ֆ | Զանգ 2 (ֆիլմ) | The Ring Two | Էվելին |
2005 | ֆ | Ինը կյանքեր | Nine Lives | Ռութ |
2005 | ֆ | Հյուսիսային երկիր | North Country | Էլիս Ամի |
2005 | ֆ | Կարմիր գետի ուրվականը | An American Haunting | Լյուսի Բել |
2006 | ֆ | Գրեյի խնդիրները | Gray Matters | Սինդի |
2008 | ֆ | Չորս Սուրբ Ծնունդ | Four Christmases | Պաուլա |
2009 | ֆ | Թաղիր ինձ կենդանի | Get Low | Մեթի Դարոու |
2010 | ֆ | Մեծ սեր | Big Love | Մերիլին Դենշամ |
2011 | ֆ | Սպասուհի | The Help | Միսիս Ուոլթերս |
2012 | ֆ | Սև կեռնեխ | Deadfall | Ջուն Միլս |
2015 | ֆ | Տոհմածառը | Bloodline | Սալի Ռեյբերն |
2018 | ֆ | Ծերունին և զենքը | The Old Man & the Gun | Ջուել |
2018 | ֆ | Վերադարձ տուն | Homecoming | Էլեն Բերգման |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ | Տարի | Կատեգորիա | Ֆիլմ/Հեռուստասերիալ | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 1977 | Լավագույն կանացի դեր | Քերրի | Առաջադրված |
1981 | Լավագույն կանացի դեր | Հանքափորի աղջիկը | Հաղթանակ | |
1983 | Լավագույն կանացի դեր | Անհետ կորածը | Առաջադրված | |
1985 | Լավագույն կանացի դեր | Գետը | Առաջադրված | |
1987 | Լավագույն կանացի դեր | Սրտի հանցագործություններ | Առաջադրված | |
2002 | Լավագույն կանացի դեր | Ննջասենյակում | Առաջադրված | |
BAFTA | 1975 | Լավագույն նորեկ | Վատ հողեր | Առաջադրված |
1982 | Լավագույն կանացի դեր | Հանքափորի աղջիկը | Առաջադրված | |
1983 | Լավագույն կանացի դեր | Անհետ կորածը | Առաջադրված | |
2002 | Լավագույն կանացի դեր | Ննջասենյակում | Առաջադրված | |
Ոսկե գլոբուս | 1981 | Կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն կանացի դեր | Հանքափորի աղջիկը | Հաղթանակ |
1982 | Դրամայում լավագույն կանացի դեր | Թափառաշրջիկ | Առաջադրված | |
1983 | Դրամայում լավագույն կանացի դեր | Անհետ կորածը | Առաջադրված | |
1985 | Դրամայում լավագույն կանացի դեր | Գետը | Առաջադրված | |
1987 | Կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն կանացի դեր | Սրտի հանցագործություններ | Հաղթանակ | |
2002 | Դրամայում լավագույն կանացի դեր | Ննջասենյակում | Հաղթանակ | |
2008 | Մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում լավագույն կանացի դեր | Հոլիս Վուդսի նկարները | Առաջադրված | |
Էմմի | 1995 | Մինի սերիալում կամ ֆիլմում երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Լավ, հին տղաները | Առաջադրված |
2002 | Մինի սերիալում կամ ֆիլմում երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Վերջին հնարավորություն | Առաջադրված | |
2010 | Դրամատիկական հեռուստասերիալում հրավիրված լավագույն դերասանուհի | Մեծ սեր | Առաջադրված | |
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիա | 1995 | Հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում լավագույն կանացի դեր | Ապաստան Էննիի համար | Առաջադրված |
2002 | Հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում լավագույն կանացի դեր | Մանկաբարձուհիներ | Առաջադրված | |
Լավագույն կանացի դեր | Ննջասենյակում | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Biography of Sissy Spacek Archived 2009-01-08 at the Wayback Machine.. Biography.com
- ↑ Finlayson Ariana։ «Sissy Spacek's Daughter, Schuyler Fisk, Is Married!»։ US Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-17-ին։ Վերցված է 2013-03-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сисси Спейсек (անգլ.) Internet Movie Database կայքում
|
- Դեկտեմբերի 25 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Օսկարակիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ