Էմմա Թոմփսոն
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
![]() անգլ.՝ Emma Thompson | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 15, 1959[1][2][3][…] (64 տարեկան) |
Ծննդավայր | Պատինգթոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն |
Կրթություն | Նյունհեմի քոլեջ, Քեմբրիջի համալսարան և The Camden School for Girls? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | unbelief? |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կատակերգու, կինոռեժիսոր, սցենարիստ, թատրոնի դերասանուհի, ձայնային դերասանուհի և գրող |
Ընտրանի | Sense and Sensibility?, Գեղեցկուհին և Հրեշը, Փրկել միստր Բենքսին և Խիզախը |
Ծնողներ | հայր՝ Էրիկ Թոմփսոն[1], մայր՝ Ֆիլլիդա Լոու[1] |
Ամուսին(ներ) | Գրեգ Ուայզ[1] |
Պարգևներ և մրցանակներ | «Օսկար» (1993),(1996) «Ոսկե Գլոբուս» (1996, 2009,) BAFTA ( 1993, 1994, 1996, 2004,) «Էմմի» (1998)(2001) |
Էմմա Թոմփսոն (անգլ.՝ Dame Emma Thompson, ապրիլի 15, 1959[1][2][3][…], Պատինգթոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն), բրիտանացի դերասանուհի, կատակերգու և սցենարիստ է։ Ճանաչում ստացել է «Պատերազմի ճակատագիրը» հեռուստասերիալի շնորհիվ։ Արժանացել է երկուական «Օսկարի»-ի, «Ոսկե գլոբուս»-ի, BAFTA-ի մրցանակների «Բանականություն և զգայնություն», «Հովարդս Էնդ» ֆիլմերում կատարած դերերի համար։ Բացի դրանից, դերասանուհին համարվում է BAFTA TV-ի մրցանակաբաշխության դափնեկիր «Պատերազմի ճակատագիրը» հեռուստասերիալի համար, իսկ «Էմմի» մրցանակաբաշխությունում ստացել է լավագույն դերասանուհու անվանակոչում՝ «Էլեն» ֆիլմում կատարած դերի համար։
2018 թվականի հունիսի 9-ին շնորհվել է Բրիտանական կայսրության շքանշան (DBE) և դարձել Բրիտանական կայսրության Դամա-Կոմանդոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմփսոնը ծնվել է 1959 թ. ապրիլի 15-ին Լոնդոնում՝ հայտնի դերասաններ Էրիկա Թոմփսոնի և Ֆիլիդա Լոի ընտանիքում։ Էմմայի քույրը՝ Սոֆի Թոմփսոնը, նույնպես դերասանուհի է։ Իր կյանքի մեծ մասը Թոմփսոնը անցկացրել է Շոտլանդիայում։ Թոմսոնը կրթությունը սկսել է աղջիկներ համար նախատեսված դպրոցում, իսկ հետո սովորել է Քեմբրիջի համալսարանում։ Այնտեղ նա մասնակցել է բեմադրությունների՝ հումորային թեմաներով։ 1980-ական թվականներին համարվել է լոնդոնյան ամենախոստումնալից դերասաններից՝ երիտասարդ դերասանների շարքում։ BBC-ի շարքի համար նկարահանվել է պատմական բնույթ կրող ֆիլմերում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոլիվուդում նկարահանվել է հետևյալ պատմական ֆիլմերում՝ «Հովարդս Էնդ» (1992), «Օրվա մնացորդը» (1993) և «Հանուն հոր անվան» (1993) քաղաքական թրիլլերում։ Երեք դերերն էլ եղել են հաջողված և արժանացել են «Օսկարի»-ի, «Ոսկե գլոբուս»-ի, BAFTA-ի մրցանակների։ 1995 թ. խաղացել է «Բանականություն և զգայնություն» ֆիլմում, որի սցենարը գրել է հենց ինքը։ Այս ֆիլմի համար նույնպես արժանացել է «Օսկարի»-ի և «Ոսկե գլոբուս»-ի մրցանակների, այս անգամ՝ «Լավագույն սցենարիստ» անվանակոչմանը։ 1998 թ. «Հիմնական գույն» ֆիլմում խաղացել է առաջին տիկնոջ դերը։ 2005 թվականին էկրան է դուրս եկել «Իմ սարսափելի դայակը» կատակերգությունը, որում Էմմա Թոմփսոնը խաղում էր գլխավոր դերը, բացի դրանից նա նաև սցենարիստն էր։ Սցենարը գրելու համար Էմման տրամադրել է ինը տարի։ 2010 թ. եթեր է հեռարձակվել ֆիլմի շարունակությունը՝ «Իմ սարսափելի դայակը 2»։ 2013 թվականին Էմման աշխատել է Թոմ Հենսկի հետ միասին «Փրկեք պարոն Բենսկին » կենսագրական տրագիկոմեդիայում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմման ունեցել է ռոմանտիկ հարաբերություններ Հյու Լորիի հետ։ 1989 թվականի օգոստոսի 20-ին ամուսնացել է դերասան և ռեժիսոր Քենետ Բրանի հետ, ում հետ նա նկարահանվել է 6 ֆիլմերում։ 1995 թվականի հոկտեմբերին նրանք բաժանվել են։ «Բանականություն և զգայնություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ Էմման ծանոթացել է դերասան Գրեգ Ուայզի հետ։ 2003 թվականին նրանք ամուսնացել են Շոտլանդիայում, որտեղ դերասանուհին տուն ուներ։ Էմման մեծ է ամուսնուց 7 տարի։ Ունեն մեկ աղջիկ՝ Գայան։ 2003 թվականին նրանք որդեգրել են մի աղջկա, ում ընտանիքի անդամները սպանվել էին ցեղասպանության ժամանակ։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- (1989) Հենրիխ V – Եկատերինա Բալուա
- (1991) Մահանալ նորից – Գրեյս/Մարգարետ Շտրաուս
- (1991) Էքսպրոմտ – Դքսուհի դ'Անտան
- (1992) Հովարդս Էնդ – Մարգարետ Շլեգել
- (1992) Փիթերի ընկերները – Մեգգի Չեստեր
- (1993) Օրվա մնացորդը – Տիկին Կենտոն
- (1995) Բանականություն և զգայնություն – Էլինոր Դեշվուդ
- (1997) Ձմեռային հյուրը – Ֆրենսիս
- (1998) Հուդայի համբույրը – Սեդի Հոկինս
- (2003) Իրական սեր – Կարեն
- (2005) Իմ սարսափելի դայակը – Դայակ Մատիլդա Մաֆի
- (2007) Ես լեգենդ եմ – Բժիշկ Էլիզ Կրիպին
- (2008) Հարվիի վերջին շանսը – Քեյտ Ուոկեր
- (2010) Իմ սարսափելի դայակը 2 – Դայակ Մատիլդա Մաֆի
- (2012) Սրտով քաջ – Էլինոր
- (2013) Փրկեք պարոն Բենկսին – Պամել Լինդոն Թրևերս
- (2014) Տղամարդիկ, կանայք և երեխաներ – հնչյունավորում։
- (2014) Էֆֆի - Էլիսաբեթ Իստլեյք։
- (2015) Զբոսանք անտառներով - Քեթրին Բրայսոն։
- (2015) Շեֆ Ադամ Ջոնս - բժիշկ Ռոսշիլդե
- (2015) Բարնեյ Թոմսոնի մասին լեգենդը - Միսիս Թոմսոն
- (2016) Բրիջիտ Ջոնս 3 - Գինեկոլոգ - Բժիշկ Ռուլինգս
- (2017) Գեղեցկուհին և Հրեշը - Միսիս Փոթս
- (2017) Մաիրովիցների ընտանիքի պատմությունները - Մորին
- (2017) Երեխաների մասին օրենք - Ֆիոնա Մեյ
- (2018) Արքա Լիր - Գոներիլյա
- (2019) Տարիներ - Վիվիեն Ռուկ
- (2019) Սևազգեստ մարդիկ - Գործակալ Օ
- (2019) Գործակալ Ջոնի Ինգլիշ 3.0 - Մեծ Բրիտանիայի վարչապետ
- (2019) Ուղիղ Եթեր - Քեթրին Նյուբերիի
- (2019) Անցյալ Սուրբ Ծնունդ - Ադելիա
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսկար[խմբագրել | խմբագրել կոդը]
1993 թ., լավագույն դերասանուհի «Հովարդս Էնդ» ֆիլմում
1996 թ., «Օսկար», լավագույն դերասանուհի «Բանականություն և զգայնություն» ֆիլմի Համար
BAFTA[խմբագրել | խմբագրել կոդը]
1993 թ Լավագույն դերասանուհի «Հովարդս Էնդ» ֆիլմում
1994 թլավագույն դերասանուհի «Օրվա մնացորդը» ֆիլմում
1996 թ, լավագույն դերասանուհի և սցենարիստ «Բանականություն և զգայնություն» ֆիլմում
2004 թ., լավագույն դերասանուհի «Իրական սեր» ֆիլմի երկրորդական դերում
Ոսկե գլոբուս[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թ., «Ոսկե գլոբուս», լավագույն դերասանուհի և սցենարիստ «Բանականություն և զգայնություն» ֆիլմում
2009 թ. լավագույն դերասանուհի «Հարվիի վերջին շանսը» ֆիլմում
Էմմի[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թ., «Էմմի», լավագույն դերասանուհի «Էլեն» կատակերգությունում
2001 թ., լավագույն դերասանուհի «Վերջաբան» ֆիլմում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ապրիլի 15 ծնունդներ
- 1959 ծնունդներ
- Ապրող անձինք
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Բրիտանացի դերասանուհիներ
- Անգլիացի դերասանուհիներ
- Օսկարակիրներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Անգլիացի սցենարիստներ
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Բրիտանացի ֆեմինիստ գրողներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ լավագույն սցենարի համար
- Բրիտանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ