Ջանեթ Գեյնոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջանեթ Գեյնոր
Janet Gaynor-publicity.JPG
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 6, 1906(1906-10-06)[1][2][3][…]
Ծննդավայր՝Ֆիլադելֆիա, ԱՄՆ
Վախճանի թիվ՝սեպտեմբերի 14, 1984(1984-09-14)[1][1][3][…] (77 տարեկան)
Վախճանի վայր՝Փալմ Սպրինգս, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Պարգևներ՝Օսկար լավագույն դերասանուհու համար և Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ
IMDb։ID 0310980

Ջանեթ Գեյնոր (անգլ.՝ Janet Gaynor, հոկտեմբերի 6, 1906(1906-10-06)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, ԱՄՆ - սեպտեմբերի 14, 1984(1984-09-14)[1][1][3][…], Փալմ Սպրինգս, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի առաջին դափնեկիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուրա Օգաստա Գեյնորը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում՝ նկարիչ և սիրողական երգիչ Ֆրենկ Գեյնորի և նրա կնոջ՝ Լաուրայի ընտանիքում։ Մանկությունն անցել է Փենսիլվանիայում, Չիկագոյում և Սան Ֆրանցիսկոյում[5] ։ 1914 թվականին ծնողներն ամուսնալուծվել են, վեց տարի անց մայրը կրկին ամուսնացել է[6]։ Դեռ դպրոցում Գեյնորը մասնակցել է թատերական բեմադրությունների[7]։ 1923 թվականին ավարտելով դպրոցը՝ Գեյնորը որոշել էր դերասանուհի դառնալ։ Տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ աշխատել է կոշիկի խանութում՝ ստանալով շաբաթական 18 դոլար։ Շուտով Գեյնորին ավագ քրոջ՝ Հելենի միջոցով, որը պրոդյուսեր Հել Ռոչի քարտուղարն էր, հաջողվել է փոքր դերեր ստանալ մի քանի խաղային ֆիլմերում, որոնց դերային ցանկում նրան նույնիսկ չեն նշել։ Այսպես շարունակվել է երկու տարի և միայն 1926 թվականին ստանձնելով Ջանեթ Գեյնոր կեղծանունը՝ երկրորդ պլանի դերով հանդես է եկել «Ջոնսթաունի ջրհեղեղը» ֆիլմում։ Այդտեղից էլ սկսվել է նրա երկար համագործակցությունը «Fox» կինոստուդիայի հետ[6]։ Նույն տարում Գեյնորը ընտրվել է «WAMPAS Baby Stars» ընկերության անդամ[8]։ Դա օգնել է նրան գրավել ռեժիսորների ուշադրությունը, որոնք սկսել են նրան հրավիրել ավելի լուրջ դերերի։

Մեկ տարվա ընթացքում Գեյնորը դարձել Է Հոլիվուդի առաջատար աստղերից մեկը։ 1929 թվականին նա «Յոթերորդ երկինք» (տասներկու ֆիլմերից առաջինը, որում նա նկարահանվել է դերասան Չարլզ Ֆարելի հետ), «Արևածագ» և «Փողոցային հրեշտակ» ֆիլմերում կատարած դերերի համար արժանացել է «Օսկար» մրցականի։ Սա միակ էր «Օսկար» կինոմրցանակաբաշխության պատմության մեջ, երբ մրցանակը մեկ տարվա ընթացքում հանձնվել է դերասանի բոլոր աշխատանքների, այլ ոչ միայն կոնկրետ ֆիլմի համար։

Գեյնորը մեկն էր այն քչերից, որոնք հաջող անցում են կատարել համր ֆիլմից ձայնային ֆիլմին։ Տարիներ շարունակ նա «Fox»-ի առաջատար դերասանուհին էր՝ ստանալով գլխավոր դերերն ու հսկայական հոնորարները։ Մինչև 1935 թվականը նա մշտապես եղել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող 10 աստղերի շարքում[6]։ Սակայն երբ Դերրիլ Զանուկը «20th Century» ստուդիան միացրել է «Fox»-ին, նրա առաջատար դերասանուհու կարգավիճակը սկսել է աստիճանաբար նվազել այնպիսի աստղերի ազդեցության տակ, ինչպիսիք են Լորետա Յանգը և Շիռլի Թեմպլը։ Գեյնորը շարունակել է աշխատել «20th Century Fox» ստուդիայում՝ 1930-ական թվականների կեսերին հասնելով առավելագույն հաջողությունների։

1938 թվականին նա կրկին առաջադրվել է «Օսկար»-ի՝ «Աստղ է ծնվել» ֆիլմում իր դերի համար։ «Երիտասարդությունը սրտում» ֆիլմում նկարահանվելուց հետո նա հեռացել է կինոյից, սակայն ամբողջությամբ չի թողել դերասանական արվեստը։ Մինչև 1981 թվականը նա երբեմն թատերական բեմեր է դուրս եկել, փոքր դերեր խաղացել հեռուստատեսային սերիալներում, իսկ 1957 թվականին վերջին անգամ հայտնվել է մեծ էկրանին՝ խաղալով «Բերնարդին» ֆիլմում։ Գեյնորը նաև զբաղվել է գեղանկարչությամբ[7]։

Ջանեթ Գեյնորը մահացել է 1984 թվականին՝ 77 տարեկանում, Փալմ Սփրինգսում՝ երկու տարի առաջ Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած ավտովթարից հետո առաջացած բարդությունների հետևանքով։ Ավտովթարը տեղի է ունեցել մի անխոհեմ վարորդի պատճառով, երբ կարմիր լույսի տակով անցել է և բախվել տաքսուն, որում եղել է դերասանուհին։ Ուղևորներից մեկը զոհվել է, շատերը վիրավորվել են, այդ թվում՝ նաև Գեյնորի ամուսինը՝ Փոլ Գրեգորին, և ընկերուհին՝ Մերի Մարթինը։ Գեյնորը այդպես էլ չի կարողացել լիովին ապաքինվել այդ դժբախտ պատահարից[6]։ Հուղարկավորվել է Հոլիվուդում՝ «Hollywood Forever» գերեզմանատանը[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանեթ Գեյնորը ամուսնացել է երեք անգամ։ 1929 թվականի սեպտեմբերի 11-ին ամուսնացել է սցենարիստ Ջեսսի Փեքի հետ։ Ամուսնությունը երկար չի տևել, իսկ արդեն 1933 թվականին ամուսինները բաժանվել են։ 1939 թվականին դերասանուհին ամուսնացել է երկրորդ անգամ՝ «MGM» կոստյումների դիզայներ Էդրիանի հետ, իսկ արդեն 1940 թվականին նրանք ունեցել են որդի՝ Ռոբին Գեյնոր Էդրիանին։ 1964 թվականին՝ Էդրիանի մահից հինգ տարի անց, Գեյնորն ամուսնացել է երրորդ անգամ։ Նրա ընտրյալը պրոդյուսեր Փոլ Գրեգորին էր, որի հետ ապրել է մինչև իր մահը[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հաերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1926 «Կապույտ արծիվ» The Blue Eagle Ռոզա Քելի
1926 «Ջոնսթաունի ջրհեղեղը» The Johnstown Flood Աննա Բուրգեր
1926 «Կեսգիշերային համբույր» The Midnight Kiss Միլդրեդ Հաստինգս
1926 «Պիտեր Գրիմի վերադարձը» The Return of Peter Grimm Քեթրին
1927 «Յոթերորդ երկինք» 7th Heaven Դայանա
1927 «Արևածագ» Sunrise կին
1928 «Չորս սատանա» 4 Devils Մարիոն
1928 «Փողոցային հրեշտակ» Street Angel Անժելա
1929 «Քրիստինա» Christina Քրիստինա
1929 «Երջանիկ օրեր» Happy Days Ջանեթ Գեյնոր
1929 «Երջանիկ աստղ» Lucky Star Մերի Թաքեր
1929 «Արևոտ կողմ» Sunny Side Up Մերի Քար
1930 «Բլյուզ՝ բարձրագույն հասարակության համար» High Society Blues Աստվածային Էլեոնորա
1931 «Երկարոտն հայրիկը» Daddy Long Legs Ջուդի Էբոթ
1931 «Սքանչելի» Delicious Հեզեր Գորդոն
1931 «Վերադարձ» The Man Who Came Back Էնջի Ռենդոլֆ
1931 «Պարզապես Մերի-Էնն» Merely Mary Ann Մերի-Էնն
1932 «Առաջին տարին» The First Year Գրեյս Լիվինգսթոն
1933 «Հմայիչ» Adorable Արքայադուստր Մարի Քրիստին, (Միտցի)
1933 Tess of the Storm Country Թես Հոուլենդ
1933 Paddy the Next Best Thing Փեդի Ադեր
1933 «Գործունյա տոնավաճառ» State Fair Զվարճալի Մարգի
1934 «Կարոլինա» Carolina Ջոաննա Թեյտ
1934 «Առաջին սերը» Change of Heart Քեթրին Ֆերնես
1934 «Ստվարաթղթե քաղաք» The Cardboard City Ջանեթ Գեյնոր
1935 «Ֆերմերի ամուսնությունը» The Farmer Takes a Wife Մոլի Լարկինս
1935 «Մեկ այլ գարուն» One More Spring Էլիզաբեթ Չեյնին
1936 «Սիրող տիկին» Ladies in Love Մարթա Կեռնի
1936 «Փոքրիկ քաղաքային աղջիկ» Small Town Girl Քեթրին «Քեյ» Բրենան
1937 «Աստղ է ծնվել» A Star Is Born Էսթեր Վիկտորիա Բլոջեթ
1938 «Նենսիի երեք սերերը» Three Loves Has Nancy Նենսի Բրիգս
1938 «Երիտասարդությունը սրտում» The Young in Heart Անն Կարլտոն
1957 «Բեռնարդին» Bernardine Տիկին Ռութ Վիլսոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119075482 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Ellenberger Allan R. (2001)։ Celebrities in Los Angeles Cemeteries: A Directory։ McFarland & Company Incorporated Pub։ էջ 128։ ISBN 0-786-40983-5 
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Overview for Janet Gaynor» (անգլերեն)։ Turner Classic Movies։ Վերցված է 2015-03-10 
  7. 7,0 7,1 7,2 Commire, Anne; Klezmer, Deborah. Gaynor, Janet (1906–1984) // Dictionary of Women Worldwide: 25,000 Women Through the Ages. — Detroit, Mich.: Gale, 2007. — ISBN 9780787693947
  8. Liebman Roy (2000)։ The Wampas Baby Stars: A Biographical Dictionary, 1922-1934։ McFarland։ էջեր 8, 90։ ISBN 0-786-40756-5 
  9. «Janet Gaynor - Hollywood Star Walk»։ latimes.com։ Վերցված է March 30, 2015