Մարի Դրեսլեր
Մարի Դրեսլեր անգլ.՝ Marie Dressler | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 9, 1868[1][2][3] կամ նոյեմբերի 9, 1871[4] |
Ծննդավայր | Cobourg, Օնտարիո, Կանադա |
Մահացել է | հուլիսի 28, 1934[1][2][3][…] |
Մահվան վայր | Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասանուհի, սցենարիստ և կինոռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | Օսկար լավագույն դերասանուհու համար |
Մարի Դրեսլեր (անգլ.՝ Marie Dressler, իրական անունը Լեյլա Մարի Քյորբեր անգլ.՝ Leila Marie Kerber, նոյեմբերի 9, 1868[1][2][3] կամ նոյեմբերի 9, 1871[4], Cobourg, Օնտարիո, Կանադա - հուլիսի 28, 1934[1][2][3][…], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կանադացի-ամերիկացի օսկարակիր դերասանուհի:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեյլա Մարի Քյորբերը ծնվել է կանադական Կոբուրգ քաղաքում 1868 թվականի նոյեմբերի 9-ին ավստրիացի Ալեքսանդր Ռուդոլֆ Քյորբերի և նրա կնոջ՝ Աննա Հենդերսոնի ընտանիքում: Նրա դերասանական տաղանդը դրսևորվել է մանկության տարիներին, իսկ բեմական կարիերան սկսվել է տասնչորս տարեկան հասակում: 1892 թվականին իր առաջին դեբյուտով հանդես է եկել Բրոդվեյում: Մարին ի սկզբանե ցանկացել է դառնալ օպերային երգչուհի, բայց ուղղվել է վոդևիլների (կարճ կոմիքսային խաղ, որն ուղեկցվում է երգով) կողմը: 1900-ականների սկզբին արդեն վոդևիլի ամենավառ աստղերից մեկն էր: Իր թատերական կարիերայից բացի, Մարին 1909 և 1910 թվականներին «Edison Records»-ի համար գրանցել է երկու ձայնասկավառակ:
1902 թվականին նա հանդիպել է կանադացի երիտասարդ դերասան Մակ Սանեթին և օգնել նրան աշխատանքի անցնել թատրոնում: Այն բանից հետո, երբ Սանեթը հիմնեց սեփական կինոստուդիան, նա հրավիրեց Մարիին խաղալ իր «Թիլլիի ընդհատված վեպը» (1914) ֆիլմում Թիլլի Բենքսի դերը: Հաջորդ չորս տարիների ընթացքում նա նկարահանվեց ևս մի քանի կինոնկարներում, նախքան կրկին վոդևիլներին վերադառնալը:
1919 թվականին, Նյու Յորքում գործադուլից հետո, Դերասանների ասոցիացիան Դրեսլերին նշանակել է իր առաջին նախագահ: 1927 թվականին Մարին հայտնվել է թատրոնների արտադրողների սև ցուցակում՝ դերասանական շատ ներկայացումներում իր կոպիտ դիրքորոշման պատճառով: Բայց Մարին նույնպես շատ երկրպագուներ է ունեցել, և նրանց մեջ էր «MGM»-ի կանադացի սեփականատեր Լուի Մայերը: Հենց նա է օգնել Դրեսլերին 1927 թվականին վերսկսելու կինոյում իր կարիերան: Մարին, որպես կինոդերասան, արագ հաջողության հասավ կատակերգություններում, չնայած այն հանգամանքին, որ նա արդեն 60 տարեկան էր:
Բացի կատակերգական դերերից, նա ունեցել է նաև լուրջ դերեր, ինչպիսին է Մի Դիվոտը «Մին և Բիլլ» ֆիլմում (1930): Այս դերը դարձել է նրա կարիերայի ամենահաջողվածներից մեկը և 1931 թվականին նրան բերեց Օսկարի մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի: Մեկ տարի անց նա կրկին դարձել է «Օսկարի» հավակնորդ` «Էմմա» ֆիլմում (1932) իր դերի համար: 1933 թվականի օգոստոսի 7-ին Մարին դարձել է առաջին կինը, ով նկարահանվեց «Time» ամսագրի շապիկին: Չնայած այս հաջողությանը 1933 թվականին, նրա կարիերան կտրուկ ավարտվել է քաղցկեղի ախտորոշումից հետո: Իր կյանքի ավարտին Մարին, ով իրեն բավականին անհրապույր էր համարում, գրել է ինքնակենսագրություն, որը կոչվում է «Տգեղ բադի ձագ»:
Կյանքի վերջին տարիները դերասանուհին անցկացրել է իր ընկերոջ՝ Քլեր Դյու Բրեյի հետ, որի հետ, բացի ընկերությունից, նա ունեցել է լեսբիական հարաբերություններ[5][6]: Մարի Դրեսլերը մահացել է 1934 թվականի հուլիսի 28-ին՝ 65 տարեկան հասակում, Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում և թաղվել է Գլենդելի Ֆորեսթ Լոուն գերեզմանատանը:
Կինոյում ունեցած ներդրման համար Մարին «Հոլիվուդյան փառքի ծառուղում» աստղ է ստացել: Ամեն տարի նրա հայրենի Կոբուրգ քաղաքում անցկացվել է նրան նվիրված կինոփառատոն:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1914 | ֆ | Թիլլիի տապալված սիրավեպը | Tillie’s Punctured Romance | Թիլլի Բենկս |
1915 | ֆ | — | Tillie’s Tomato Surprise | Թիլլի Թոդ |
1917 | ֆ | Թիլլին արթնացավ | Tillie Wakes Up | Թիլլի Թինկելպո |
1917 | ֆ | — | Fired | N/A |
1917 | ֆ | — | The Scrub Lady | Թիլլի |
1918 | ֆ | — | The Agonies of Agnes | Ագնես |
1918 | ֆ | — | The Red Cross Nurse | N/A |
1927 | ֆ | — | The Callahans and the Murphys | տիկին Կալլախան |
1927 | ֆ | — | The Joy Girl | տիկին Հիթ |
1927 | ֆ | Նախաճաշ արևածագին | Breakfast at Sunrise | թագուհի |
1928 | ֆ | Փաթսի (Ֆիլմ) | The Patsy | Մա Հարինգթոն |
1928 | ֆ | — | Bringing Up Father | Էննի Մուռ |
1928 | ֆ | Աստվածային լեդի | The Divine Lady | տիկին Հարթ |
1929 | ֆ | Հոլիվուդի ռեվյու 1929 թվականին | The Hollywood Revue of 1929 | ինքն իր դերում |
1929 | ֆ | — | Dangerous Females | Սառա Բասկոմ |
1929 | ֆ | — | The Vagabond Lover | Էտել Բերտա Ուայթհոլ |
1930 | ֆ | Ծիածանի հետապնդում | Chasing Rainbows | Բոննի |
1930 | ֆ | Աննա Քրիստի | Anna Christie | Մարթի Օուենս |
1930 | ֆ | — | The Girl Said No | Հեթթի Բրաուն |
1930 | ֆ | Մեկ ռոմանտիկ գիշեր | One Romantic Night | արքայադուստր Բեատրիս |
1930 | ֆ | — | Caught Short | Մարի Ջոնս |
1930 | ֆ | Եկեք ուրախ լինենք | Let Us Be Gay | տիկին Բյուսիկոլտ |
1930 | ֆ | Մին և Բիլլ | Min and Bill | Մին |
1931 | ֆ | — | Reducing | Մարի Թրաֆլ |
1931 | ֆ | — | Politics | Հեթթի Բերնս |
1931 | ֆ | Սուրբ Ծննդյան երեկույթ | The Christmas Party | ինքն իր դերում |
1932 | ֆ | Էմմա | Emma | Էմմա Թետչեր |
1932 | ֆ | — | Prosperity | Մեգգի Ուորեն |
1933 | ֆ | Էննի նավ | Tugboat Annie | Էննի Բրենան |
1933 | ֆ | Ընթրիքը ութին | Dinner at Eight | Կառլոտա Բենս |
1933 | ֆ | Քրիստոֆեր Բին | Christopher Bean | Էբբի |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 Find a Grave — 1995.
- ↑ Lee, Betty Marie Dressler: The Unlikeliest Star. — Lexington, 1997. — С. 186—187.
- ↑ Kennedy, Matthew Marie Dressler: A Biography; with a Listing of Major Stage Performances, a Filmography and a Discography. — Jefferson NC, 2006. — С. 143—144.
- Նոյեմբերի 9 ծնունդներ
- 1868 ծնունդներ
- 1871 ծնունդներ
- Կանադայում ծնվածներ
- Հուլիսի 28 մահեր
- 1934 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Քաղցկեղից մահացածներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Կանադացի կինոդերասանուհիներ