Ջուլի Էնդրյուս
Ջուլի Էնդրյուս (անգլ.՝ Julie Elizabeth Andrews, հոկտեմբերի 1, 1935[1][1][2][…] կամ 1934[3], Walton-on-Thames, Սյուրեյ)՝ բրիտանացի դերասանուհի: «Էմմի», «Գրեմմի», «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակների մրցանակակիր:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուլի Էնդրյուսը ծնվել է Անգլիայի Ուոլտոն քաղաքում 1935 թվականին: Առաջին անգամ բեմ է բարձրացել 1942 թվականին, երբ յոթ տարեկան էր, իսկ տասներկու տարեկանում խաղացել է «Աստղ և լույս» ամենամյա ներկայացման մեջ և զբաղեցրել առաջին տեղը[4]: Տասնվեց տարեկանում խաղացել է «Մոխրոտը» պիեսում: Արդեն պատերազմի ժամանակ Էնդրյուսը միշտ ելույթ էր ունենում Լոնդոնի երաժշտական սրահներում, իսկ չափահաս դառնալուց հետո տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ նախ խաղում է «Ընտրյալը» ներկայացման մեջ, մուտք է գործում Բրոդվեյ, որտեղ «Իմ չքնաղ լեդին» ներկայացումը լայն ճանաչում է բերում Էնդրյուսiն: Այնուհետև դերասանուհին հրավիրվում է Հոլիվուդ: Խորհրդային էկրաններում ցուցադրվել է ռեժիսոր Ռոբերտ Ուայզի «Երաժշտության հնչյունները» կինոնկարը (1965, այս ֆիլմով Ուայզն առաջ է անցնում մյուզիքլի բոլոր ռեկորդներից և «Քսան դար-Ֆոքս» կինոընկերությանը հարյուր միլիոն դոլարի շահույթ է բերում), որտեղ Էնդրյուսը կարողացել է ապրել իր մարմնավորած կերպարի՝ Մարիայի կյանքով, ճակատագրով, հոգեբանությամբ: Բրոդվեյում Էնդրյուսին տալիս են «Մյուզիքլի թագուհի» անունը: Նրա առաջին ֆիլմը «Մերի Փոպինսն» էր, որը նկարահանվել է 1964 թվականին: Ռեժիսոր Ռոբերտ Սթիվենսոնի այս կինոնկարով Էնդրյուսը հանդիսատեսի առջև բացեց կատարողական արվեստի նոր հորիզոններ, լիովին ապացուցելով, որ ունի դերասանական մեծ կուլտուրա, հմուտ ու ճկուն տեխնիկա, մթնոլորտ ստեղծելու անվիճելի կարողություն: Այս ֆիլմը մեծ ճանաչում է բերում Էնդրյուսին: Կանացի լավագույն դերակատարման համար Էնդրյուսն արժանանում է «Օսկար» մրցանակի: Այնուհետև 1964 թվականին նկարահանվում է «Էմիլիի ամերիկացումը» կինոնկարը, 1966-1967 թվականներին նկարահանվում են Ալֆրեդ Հիչքոքի «Արցունքոտ վարագույր» և Ջորջ Ռոյ Հիլլի «Միլլի» կինոնկարները: Կինոժապավեններում նկարահանվելուց հետո Էնդրյուսը խաղացել է «Աստղ» ֆիլմում, որոշ ժամանակ անց նա նկարահանվում է «Սիրելի Լիլի», «Նա», «Պստիկ օրիորդ Մարկերը» կինոնկարներում: 1997 թվականին վիրահատության արդյունքում կորցրել է ձայնը, բայց շարունակել է դերասանուհու կարիերան: 1999 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհին նրան շնորհել է Տիկնոջ տիտղոս[5]: Խաղալով բարեհոգի դայակի դեր՝ Էնդրյուսը հայտնվում է որոշակի կերպարի սահմաներում, որի դեմ նա ստիպված պայքարել է իր ողջ կյանքի ընթացքում: Երաժշտական թատրոնում խաղալ նա այլևս չէր կարող, իսկ կինոարտադրությունում նրան համարում էին 60-ականների սկզբում մնացած դերասանուհի: Այունամենայնիվ, սկսած «Էմիլիի ամերիկանացումը» ֆիլմից, նրա դերերի ընդգրկումն անընդհատ ընդլայնվել է: Էնդրյուսը փորձել է իրեն թատրոնի ռեժիսորի դերում, խաղացել է մանկական «Արքայադուստրերի օրագրերը» մանկական կատակերգությունում և հնչյունավորել է թագուհի Լիլիանի դերը «Շրեկ 2» մուլտֆիլմում: Ջուլի Էնդրյուսը հայտնի ռեժիսոր Բլեյք Էդվարդսի այրին է, ում հետ ամուսնացած է եղել 1969-2010 թվականներին և ում ֆիլմերում նկարահանվել է:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասանուհին ամուսնացել է երկու անգամ: Նրա առաջին ամուսինը թատրոնի դիզայներ Թոնի Ուոլթոնն էր: Նրանք ամուսնացել են 1959 թվականին, և 1962 թվականին ծնվել է նրանց դուստրը: 1960-ական թվականներին նրանք ամուսնալուծվել են, սակայն մինչև այժմ պահպանում են հիանալի հարաբերություններ: 1969 թվականին Էնդրյուսն ամուսնացել է ռեժիսոր և սցենարիստ Բլեյք Էդվարդսի հետ, այս ամուսնությունից ծնվել է երկու երեխա: Նրանք 40 տարի ապրել են միասին, մինչև 2010 թվականը` Էդվարդսի մահը:
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մոխրոտիկը-Մոխրոտիկ
- Մերի Փոփինս-Մերի Փոփինս
- Էմիլիի ամերիկանացումը-Էմիլի Բերհեմ
- Երաժշտության ձայները-Մարիա
- Արցունքոտ վարագույրը-Բժիշկ Սառա Լուիզա Շեռման
- Հավայի-Ջեռուշա Բրոմլի Հեյլ
- Միանգամայն նորաձև Միլլին-Միլլի Դիլմոնտ
- Աստղ-Հերտրուդա Լոուրենս
- Սիրելի Լիլի-Լիլի Սմիթ
- Տասնյակ-Սամանթա Թեյլոր
- Պստիկ օրիորդ Մարկերը-Ամանդա
- Շան որդի-Սալլի Մայլզ
- Վիկտոր/Վիկտորիա-Վիկտորիա Գրանտ/Կոմս Վիկտոր Գրազինսկի
- Վարդագույն Պանտերայի հետքը-կամեո
- Տղամարդը, որ սիրում էր կանանց-հոգեվերլուծաբան Մարիաննա
- Այս է կյանքը-Ջիլիան Ֆեիրչայլդ
- Զուգերգ մեներգչուհու համար-Ստեֆանի Անդերսոն
- Գեղեցիկ սեր-Պամելա Պիկե
- Մեր որդիները-Օդրի Գրանտ
- Հարաբերական արժեքներ- Ֆելիսիտի Մարշվութ
- Արքայադստեր օրագրերը-Թագուհի Կլարիսա
- Շրեկ 2-Թագուհի Լիլիան
- Արքայադստեր օրագրերը 2. ինչպե՞ս դառնալ թագուհի-թագուհի Կլարիսա
- Շրեկ 3-Թագուգի Լիլիան
- Հմայվածը-պատմող
- Ատամի փերի-Փերի կնքամայր
- Հավերժ Շրեկ-Թագուհի Լիլիան
- Անճոռնի ես-Մայրիկ Գրյու
- Անճոռնի ես 3-Մայրիկ Գրյու և Դրյու
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օսկար 1965 թ.- Կանացի լավագույն դեր («Մերի Փոփինս»)
- BAFTA 1965 թ.- Ամենախոստումնալից նորեկ անձ («Մերի Փոփինս»)
- Ոսկե Գլոբուս
- 1965 թ.- Կանացի լավագույն դեր (Կատագերգություն կամ մյուզիքլ) («Մերի Փոփինս»)
- 1966 թ.- Կանացի լավագույն դեր (Կատագերգություն կամ մյուզիքլ) («երաժշտության ձայները»)
- 1983 թ.- Կանացի լավագույն դեր (Կատագերգություն կամ մյուզիքլ) («Վիկտոր/Վիկտորիա»)
- Սան Սեբաստիանի կինոփառատոն 2001-Donostia մրցանակ անձնական մեծ հաջողությունների համար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 Lundy D. R. The Peerage
- ↑ Հ. Թահմիզյան, Կինոռեժիսորներ, դերասաններ, Երևան, 1984, էջ 24
- ↑ Julie Andrews. Reel Classics.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջուլի Էնդրյուս կատեգորիայում։ |
- Հոկտեմբերի 1 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Ապրող անձինք
- 1934 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի բրիտանացի կին գրողներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի երգչուհիներ
- Անգլիացի սցենարիստներ
- Անգլիացի մանկագիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» կինոմրցանակ
- Օսկարակիրներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի կին վիպասաններ
- 21-րդ դարի անգլիացի դերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ