Սան Սեբաստիանի կինոփառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սան Սեբաստիանի կինոփառատոն
Տեսակկինոփառատոն
ՎայրՍան Սեբաստիան
Հեռախոս34 943 48 12 12
ԱնցկացնողFESTIVAL INTERNACIONAL DE CINE DE DONOSTIA-SAN SEBASTIÁN
Կայքsansebastianfestival.com
 San Sebastian International Film Festival Վիքիպահեստում


Սան Սեբաստիանի կինոփառատոնը ֆիլմերի միջազգային ամենամյա փառատոն է, որն անց է կացվում Իսպանիայում` Սան Սեբաստիանում։ Առաջին անգամ անցկացվել է 1953 թ.` սեպտեմբերի 21-27-ը[1]։ Կինոփառատոնն ունի մրցանակաբաշխության բաժիններ։ Պաշտոնական ընտրության մրցանակներն են «Ոսկե խեցին», «Արծաթե խեցին» և ժյուրիի մրցանակները։ 1986 թ. հիմնվել է Դոնոստիա մրցանակը՝ կինոմատոգրաֆիայում ավանդի համար[2]։ Կինոփառատոնի բաժիններից են «Horizontes Latinos»-ը (Լատինաամերիկացիների հորիզոններ), «Zabaltegi»-ն, «Պատրաստված է Իսպանիայում», «Velodrome» բաժինները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սան Սեբաստիանի կինոփառատոն, 1953
  2. «Դոնոստիա մրցանակաբաշխություն». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]