Անճոռնի ես 3
300x350px | |
Տեսակ | Համակարգչային անիմացիա |
Ժանր | Կատակերգություն, ընտանեկան |
Ռեժիսոր | Պյեր Կոֆին, Կայլ Բալդա |
Սցենարիստ | Սինկո Պաուլ |
Հնչյունավորում | Սեվ Կերելլ, Կրիստեն Ուիգ, Տրեյ Պարկեր, Պյեր Կոֆֆին |
Պրոդյուսեր | Քրիս Մելենդանդրի, Դժանետ Խիլի |
Գործադիր պրոդյուսեր | Քրիս Ռենո |
Երաժշտություն | Էյտոր Պերեյրա,Ֆարրելլ Ուիլյամս |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Illumination Entertainment |
Դիստրիբյուտոր | Universal Studios |
Տևողություն | 90 րոպե |
Պրիկվել | Մինիոններ, Անճոռնի ես, Անճոռնի ես 2 |
Թվական | հուլիսի 6, 2017[1], օգոստոսի 25, 2017 և հուլիսի 5, 2017 |
MPAA վարկանիշ | PG |
Բյուջե | 75 000 000 ԱՄՆ դոլար |
Շահույթ | $827 895 401 [2] |
despicable.me |
«Անճոռնի ես 3» (անգլ.՝ Despicable Me 3), Illumination Entertainment ստուդիայի լիամետրաժ համակարգչային մուլտֆիլմ, «Անճոռնի ես 2» նույնանուն ֆրանշիզայի երրորդ մասը և մուլտֆիլմի սիքվելը: Պրեմիերան կայացել է 2017 թվականի հունիսի 14-ին Անսիի փառատոնին: ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հունիսի 30-ին:
Բովանդակություն
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուպերգործակալներ՝ Գրյուի և Լյուսիի ընտանիքում մեծանում են երեք երեխա: Գրյուն հակաչարագործական լիգայի անդամ է, և նրա առաջադրանքն է խախտել Բալտազար Բրետտի պլանները, ով մանուկ հասակում հանդես էր գալիս, որպես բացասական կերպար հեռուստատեսային սերիալում, բայց սերիալը փակել են, երբ Բալտազարը մեծացավ: Տղան ոխ պահեց, կարծելով, որ նա չի ինքնաիրացվել, և որոշեց դառնալ իսկական չարագործ: Նա պատրաստվում է գողանալ հսկա ադամանդ: Գործողությունը խախտվեց, բայց Գրյուն և Լյուսին չկարողացան բռնել չարագործին:
Չիրականացված առաջադրանքի համար ամուսիններին հեռացնում են լիգայից, իսկ մինիոնների մեծ մասը լքում են տիրոջը: Հիմա Գրյուն և Լյուսին պետք է իրենց նվիրեն ընտանիքին: Հաջորդ առավոտ նրանց հաղորդագրություն է ուղարկում Գրյուի զույգ եղբայր՝ Դրյուն, ում գոյության մասին Գրյուն ոչինչ չգիտեր: Դրյուն առաջարկում է եղբորը միավորվել և հետ դառնալ հանցավոր անցյալ, ինչպես նաև վերականգնել կարգավիճակը լիգայում: Երկուսով նրանց կհաջողվի կանգնեցնել Բալտազարին: Մինչդեռ հանցավորին հաջողվում է գողանալ թանկարժեք քարը: Անդամանդի ուժը նա պլանավորում է օգտագործել մեծ ռոբոտի մեջ, ինչի շնորհիվ նա կոչնչացնի Հոլիվուդը:
Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մինիոնները» մուլտֆիլմի հաջողությունից հետո, Քրիս Մելեդանդրին՝ երկու մուլտֆիլմերի հեղինակը հայտնեց, որ մտադիր է ստեղծել երրորդ մասը, ստեղծելով լիարժեք տրիլոգիա[3][4][5]: Բայց պաշտոնապես նախագիծը հայտարարվեց 2015 թվականի նոյեմբերի 18-ին: Ֆիլմը սկսեցին նկարահանել 2016 թվականի փետրվարին: Ֆիլմը հայտնվեց էկրաններին 2017 թվականի հունիսի 29-ին:
Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի դեկտեմբերի 14-ին ներկայացվեց մուլտֆիլմի թրեյլերը[6]:
Դերերը թարգմանել են[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սթիվ Կարել - Գրյու/Դրյու,նրա զեւյգ եղբայրը
- Քրիստեն Ուիգ - Լյուսի,Գրյուի կինը
- Տրեյ Պարկեր - Բալտազար Բրետ
- Միրինդա Կոսգրոուվ - Մարգո,Գրյուի և Լյուսիի մեծ աղջիկը
- Դենա Գեյեր - Էդիտ,Գրյուի և Լյուսիի միջին աղջիկը
- Նեվ Շարրել - Ագնես,Գրյուի և Լյուսիի փոքր աղջիկը
- Դժուլի Էնդրյուս - Մարլենա,Գրյուի և Դրյուի մայրիկը
- Պյեր Կոֆֆին - մինիոններ, թանգարանի տնօրեն
- Էնդի Նայման - Կլայվ
- Մայկլ Բիտտի - սպիյով մարդ/ TMZ լրագրող
Ռուսական դուբլյաժ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սերգեյ Բուրունով - Գրյու/Դրյու,նրա զեւյգ եղբայրը
- Ստանիսլավ Տիկունով - Բալտազար Բրետ
- Իրինա Կիրեեվա - Լյուսի,Գրյուի կինը
- Էլիզա Մարտիրոսովա - Մարգո,Գրյուի և Լյուսիի մեծ աղջիկը
- Վասիլիսա Էլդարովա - Էդիտ,Գրյուի և Լյուսիի միջին աղջիկը
- Վասիլիսա Սավկինա - Ագնես,Գրյուի և Լյուսիի փոքր աղջիկը
- Ալեքսեյ Վոյտյուկ - թանգարանի տնօրեն
- Անդրեյ Կազանցեվ - Ֆրիտց
- Ալեքսեյ Կոլգան - Սայլաս Նայսպոպս
- Յոլա Սանկո - Մարլենա,Գրյուի և Դրյուի մայրիկը
- Ալյոնա Ֆալալեեվա - Վալերի Դա Վինչի
- Դանիիլ Էլդարով - սպիյով մարդ/ TMZ լրագրող
- Իվան Կալինին - Կլայվ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ box office data (Ստուգված է 3 Օգոստոսի 2017)
- ↑ ‘Despicable Me’ Screenwriter Discusses Local Honor, Theme Park Attraction
- ↑ Comcast’s CEO Presents at Bank of America Merrill Lynch 2013 Media, Communications & Entertainment Conference
- ↑ When Does 'Despicable Me 3' Come Out? The Franchise’s Next Installment Could Conquer The World
- ↑ Korrespondent.net։ «Появился трейлер мультфильма Гадкий я 3»։ Վերցված է 2016-12-20