Լորետա Յանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լորետա Յանգ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 6, 1913(1913-01-06)[1][2][3][…]
ԾննդավայրՍոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ[4]
Մահացել էօգոստոսի 12, 2000(2000-08-12)[1][2][3][…] (87 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԳերեզմանՍուրբ խաչի գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունRamona Convent Secondary School?
Մասնագիտությունկինոդերասանուհի, սցենարիստ և հեռուստատեսային դերասանուհի
ԱմուսինGrant Withers?, Tom Lewis? և Jean Louis?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Օսկար լավագույն դերասանուհու համար Siena Medal? Քրիստալ մրցանակ «Ոսկե գլոբուս» կնոջ լավագույն դերակատարման համար - մինի սերիալ կամ հեռուստաֆիլմ Փրայմթայմ Էմի մրցանակ՝ դրամատիկ հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար Փրայմթայմ Էմի մրցանակ՝ դրամատիկ հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար Փրայմթայմ Էմի մրցանակ՝ դրամատիկ հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար և Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ
ԵրեխաներՋուդի Լյուիս, Christopher Lewis? և Peter Lewis?
Loretta Young Վիքիպահեստում

Լորետա Յանգ (անգլ.՝ Loretta Young, իրական անվանում՝ Գրեթխեն Յանգ (անգլ.՝ Gretchen Young),հունվարի 6, 1913(1913-01-06)[1][2][3][…], Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ[4] - օգոստոսի 12, 2000(2000-08-12)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, «Էմմի» մրցանակակիր՝ լավագույն կանացի դերի համար։ 1930 թվականից մինչև 1940 թվականը Լորետային համարում էին նրբագեղության մարմնավորում և կինոյի շքեղություն։ Քառորդ դարում նա նկարահանվել է մոտավորապես հարյուր կինոնկարներում, խաղացել է այնպիսի հանճար կինեմատոգրաֆների մոտ, ինչպիսիք են Ֆրենկ Կապրան, Սեսիլ Բլաունտ դե Միլլը, Ջոն Ֆորդը և Օրսոն Ուելսը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ եղել է մեկ տարեկան, խաղացել է իր առաջին դերը՝ բարուրում երեխայի դերը։ Երեք տարեկանից նկարահանվել է իր մեծ քույրերի՝ Պոլի Էնն Յանգի և Էլիզաբեթ Ջեյն Յանգի հետ։

Սովորել է կանանց դպրոցում, իսկ 14 տարեկանում վերադարձել է կինո։ Նրա առաջին լուրջ դերը եղել է «Քմահաճ է, բայց լավն է» ֆիլմում, որը 1927 թվականին թույլ է տվել First National ընկերության հետ կնքել համաձայնագիր։ Այդ ժամանակ նա իր անունը փոխել է Լորետա։

17 տարեկանում փախել է տնից և գաղտնի ամուսնացել դերասան Հրանտ Ուիթերսի հետ։ Մեկ տարի անց ամուսնությունը չեղարկվել է, սակայն Լորետան շարունակել է խաղալ Ուիթերսի հետ «Չափազանց փոքր է ամուսնության համար» ֆիլմում։

1935 թվականին ծնվել է նրա դուստրը՝ Ջուդին, ում հայրը եղել է Քլարկ Գեյբլը։ Այդ փաստը խստագույնս գաղտնի է պահվել, քանի որ այդ ժամանակ դերասանը ամուսնացած է եղել։ Ովքեր տեղյակ են եղել Գեյբլի հայր լինելու մասին, սովորական են համարել։ Սակայն 2015 թվականին Յանգի հարս Լինդա Լյուիսը տեղեկացրել է, որ Յանգը մահից առաջ նրան խոստովանել է, որ ինտրիգ չի եղել։ Երբ նրանք նկարահանվել են «Նախնիների կանչը» ֆիլմում, Գեյբլը նրան բռնաբարել է, բայց Յանգը տարբեր ինչ-որ չափով այդ ամենում իրեն է մեղավոր համարել, քանի որ ինքն է Գեյբլին հրահրել։ Յանգը ընդհանրապես չի ցանկացել վնաս պատճառել Գեյբլին, կամ իր գործունեությանը, սակայն նա վախեցել է, որ «Twentieth Century Pictures» ընկերության գլխավոր մարդիկ կարող են ստիպել ընդհատել հղիությունը, բայց լինելով կաթոլիկ՝ նա չէր կարող գնալ այդ քայլին։ Այս խնդրի վերաբերյալ Յանգը, մայրը և քույրերը մանրազնին մշակել են մտածված ծրագիր, որպեսզի խուսափեն հրապարակումից, բայց նաև թողնեն երեխային։ Սկզբում Յանգը հեռանում է ֆիլմից, իսկ որոշ ժամանակ անց, երբ արդեն նկատվում էր հղիությունը, մեկնում է Անգլիա՝ արձակուրդի և վերադառնում է ԱՄՆ ծննդաբերության նախօրյակին։ 1935 թվականի նոյեմբերի 6-ին ծնվել է նրա դուստրը։ Աղջկան անվանել են Թադեոս առաքյալի պատվին։ Երեք շաբաթ անց վերադարձել է Հոլիվուդ, իսկ մի քանի ամիս անց երեխային հանձնել է մանկատուն։ Երբ աղջիկը եղել է 19 ամսական, Յանգի մայրը հայտնաբերել է աղջկան, իսկ Յանգը այդ ժամանակ խաղացել է փոքրիկ ներկայացման մեջ։ Յանգը պաշտոնապես ընդունել է աղջկան, իսկ ժուռնալիստ Լուելլա Պարսոնսին պատմել է հորինված պատմություն, ըստ որի որդեգրել է երկու երեխա, որից մեկին ստիպած է եղել հանձնել կենսաբանական մորը։

Այնուամենայնիվ Հոլիվուդում ոչ բոլորն էին հավատացել այդ պատմությանը և գուշակել էին՝ ով է երեխայի հայրը։ Նրանք, ովքեր գիտեին, թե ով է երեխայի հայրը, նրանց միջև արտաքին նմանություններ էին գտնում, որը երեխայի մեծանալուն զուգընթաց ավելի նկատելի էր դառնում։ Երեխայի ծնողները երբեք չեն խոստովանել, որ նրանք են աղջկա կենսաբանական ծնողները։ Յանգը միայն 1999 թվականին է խոսել դրա մասին, երբ Ջոան Վեստեր Անդերսոնին պատմել է իր ողջ կենսագրությունը։ Յանգի խնդրանքով նյութը չի հրապարակել Անդերսոնը, իսկ նրա մահից հետո հրապարակվել է կենսագրությունը։

Մեծ հաջողությունների է հասել 1940-ական թվականներին՝ նկարահանվելով «Ֆերմերի աղջիկը» (1947) և «Եպիսկոպոսի կինը» (1947) կինոնկարներում։

Վերջին անգամ մեծ էկրանին հայտնվել է 1953 թվականին «Դա տեղի է ունենում ամեն հինգշաբթի» ֆիլմում և նույն թվականին սկսել է թողարկել սեփական «Լորետա Յանգի շոուն» դրամատիկական շոու֊սերիալը «NBC» հեռուստաալիքով։ Սերիալը ութ տարի շարունակվել է։ Սերիալը դերասանուհուն բերել է երեք «Էմմի» մրցանակ։ Շոու֊բիզնեսը թողել է 1963 թվականին՝ իրեն նվիրելով կաթոլիկական բարեգործություններին, սակայն 1980-ական թվականներին վերադարձել է էկրան։ Վերջին անգամ էկրանին հայտնվել է 1989 թվականին՝ «Թագուհին անկյունում» ֆիլմում։

Մահացել է քրոջ տանը՝ Սանտա֊Մոնիկայում, 2000 թվականի օգոստոսի 12-ին՝ ձվարանի քաղցկեղից։ Թաղվել է Կալիֆոռնիայի Քալվեր֊Սիթի քաղաքում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր
1917 ֆ en:The Primrose Ring Հրեշտակ
1917 ֆ Sirens of the Sea երեխա
1919 ֆ The Only Way երեխա
1921 ֆ White and Unmarried երեխա
1921 ֆ «Շեյխ» The Sheik երեխա
1927 ֆ «Քմահաճ է, բայց լավն է» Naughty But Nice երեխա
1927 ֆ Her Wild Oat երեխա
1928 ֆ The Whip Woman աղջիկ
1928 ֆ «Ծիծաղիր ծաղրածու, ծիծաղիր» Laugh, Clown, Laugh Սիմոնետա
1928 ֆ The Magnificent Flirt Դենիս Լավերն
1928 ֆ The Head Man Քերոլ Վաթս
1928 ֆ Scarlet Seas Մարգարետ Բարբո
1931 ֆ «Պլատինե շիկահեր» Platinum Blonde Գալահեր
1931 ֆ «Գողացված թանկարժեքներ» The Stolen Jools կամեո
1933 ֆ «Աշխատակիցների մուտքը» Employees' Entrance Մեդելայն Ուոլթերս Ուետ
1935 ֆ «Նախնիների կանչը» Call of the Wild Քլեր Բլեյք
1937 ֆ «Սրճարան մետրոպոլ» Café Metropole Լաուրա Ռիդջուեյ
1938 ֆ «Չորս օգնական և տղամարդ» Four Men and a Prayer Լինն Չերինգտոն
1947 ֆ «Ֆերմերի աղջիկը» The Farmer's Daughter
1949 ֆ «Մեղադրյալը» The Accused Վիլմա Թատլ
1951 ֆ «Տագնապի պատճառը» Cause for Alarm! Էլեն Ջոնս

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օսկար»
1948 — Լավագույն կանացի դեր՝ «Ֆերմերի աղջիկը» ֆիլմի համար
1950 — Լավագույն կանացի դեր՝ «Արի ախոռ» ֆիլմի համար (անվանակարգ)
  • «Ոսկե գլոբուս»։
1959 — Լավագույն հեռուստաշոու՝ «Գրիր Լորետա» շոուի համար
1987 — Ֆիլմի լավագույն դերասան՝ « Ծննդյան նախօրյակ»
1990 — Ֆիլմի լավագույն դերասան՝ « Թագուհին անկյունում» ֆիլմի համար (անվանակարգ)

Յանգը Հոլիվուդյան փառքի ծառուղում ունի երկու աստղ, առաջինը կինոնկարների համար, երկրորդը՝ Հեռուստատեսությունում աշխատանքի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]