Օրսոն Ուելս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Օրսոն Ուելս
անգլ.՝ George Orson Welles
Orson Welles 1937.jpg
Ծնվել է մայիսի 6, 1915({{padleft:1915|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:6|2|0}})[1][2]
Ծննդավայր Կենոշա[3]
Մահացել է հոկտեմբերի 10, 1985({{padleft:1985|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:10|2|0}})[1][2] (70 տարեկանում)
Մահվան վայր Լոս Անջելես, ԱՄՆ[4]
Կրթություն Todd Seminary for Boys և Արվեստի դպրոց Չիկագոյի ինստիտուտ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Կրոն քրիստոնեություն և աթեիզմ
Մասնագիտացում կինոդերասան, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր, մոնտաժող, սցենարիստ, գրող, լիբրետիստ, Բնավորության դերասան, դրամատուրգ, ռադիոհաղորդավար և ձեռնածու-աճպարար
Ամուսին Ռիտա Հեյուորթ, Paola Mori և Virginia Nicolson
Պարգևներ Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար և AFI կյանքի նվաճումներ մրցանակ
IMDb ID nm0000080
ԿինոՊոիսկ ID  22887
wellesnet.com

Ջորջ Օրսոն Ուելս (անգլ.՝ George Orson Welles, մայիսի 6, 1915[1][2], Կենոշա[3] - հոկտեմբերի 10, 1985[1][2], Լոս Անջելես[4]), ամերիկացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ռադիոհաղորդավար, օպերատոր, մոնտաժող։ Նրա ֆիլմերը աչքի են ընկնում ստեղծագործական և տեխնիկական հետաքրքիր լուծումներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրսոն Ուելսը ծնվել է ԱՄՆ-ում Վիսկոնսին նահանգի Քենոշա քաղաքում։ Հայրը՝ Ռիչարդ Ուելսը գործարանների ցանցի սեփականատեր էր, մայրը Բեատրիս Իվը դաշնակահարուհի էր և սուֆրաժիստուհի։ Մանուկ ժամանակից երեխայի մոտ նկատվում էր մտավոր զարգացած ընդունակություններ և ստեղծագործական ձիրք, նա նվագում էր դաշնամուր, զբաղվում նկարչությամբ և այլն։

Ընդամենը 3 տարեկան էր, երբ հայտնվեց Չիկագոյի Օպերայի բեմում Սամսոն և Դալիլա ներկայացման մեջ, որին հաջորդեց ևս մի երեխայի դեր Madame Butterfly ներկայացման մեջ։ Մայրը հանկարծամահ է լինում 1924 թ. 43 տարեկան հասակում, ինչը ծանր ազդեցություն է ունենում պատանի Օրսոն Ուելսի վրա։ Ուլեսների ընտանիքի հին բարեկամներից մեկը՝ դոկտոր Մաուրիս Բեռնստայնը, խթանում է երեխայի սերը թատրոնի հանդեպ, ով նրան նվիրում է լապտեր և մի տուփ ներկ, որոնցով Օրսոնը տիկնիկային թատրոնում ստեղծում է կերպարներ և ինքնուրույն կատարում է փոքրիկ բեմադրություներ։

Դպրոցն ավարտելուց հետո կրթություն է ստանում է Վիսկոնսինի Մեդիսոն քաղաքի համալսարաններում և խաղում է նաև համալսարանի սիրողական թատրոնի խմբի կազմում։ 1930 թ. մահանում է նաև հայրը և Օրսոնը մնում է դոկտոր Մաուրիս Բեռնստայնի խնամքի տակ։

1947 թ. լքում է Հոլիվուդը և հաստատվում Եվրոպայում, ինչպես ինքն է նշում «հանուն ազատության», սակայն հետագայում այնուամենայնիվ քանի անգամ այցելում է ԱՄն։ 1979 թ. Օրսոն Ուելսը փորձում է ստեղծել սեփական հեռուստաշոուն և նկարահանում է մի քանի հաղորդում «Օրսոն Ուելսի շոուն» անունով, սակայն այդ նախագիծը չի թողարկվում հեռուստատեսությամբ։ Նույն ժամանակ նա նաև նկարահանվում է գինու գովազդային հոլովակներում։

Ամուսնացել է երեք անգամ՝ Պաոլա Մորիի հետ (մեկ երեխա), թատրոնի դերասանուհի Վիրջինիա Նիկոլսոն (մեկ երեխա) և կինոդերասանուհի Ռիտա Հեյուորթ (մեկ երեխա)։ 1985 թ. հոկտեմբերի 10-ին Ուելսը տալիս է իր վերջին հարցազրույցը Մերվ Գրիֆֆինի շոուում և հարցազրույցի ավարտից երկու ժամ անց մահանում սրտի կաթվածից Հոլիվուդում գտնվող իր առանձնատանը։

կադր «Քաղաքացի Քեյնը» ֆիլմից

Կարիերան և մրցանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին դերը կատարել է 1934 թ. իր ռեժիսորությամբ և իր սցենարով նկարահանված «Սրտի ժամանակաշրջանը» ֆիլմում։ Իսկ Եվրոպայում առաջին դերը 1949 թ. նկարահանված ամերիկա-իտալական «Սև մոգություն» ֆիլմում էր։

Ընդհանուր թվով ստացել է մոտ 20 մրցանակ և ներկայացվել ևս 9 մրցանակի

  • 3 անգամ ներկայացվել է Օսկարի և և ստացել երկու Օսկար, լավագույն սցենար անվանակարգում 1942 թվականին Քաղաքացի Քեյնը ֆիլմի համար (նույն ֆիլմի համար ներկայացվել է Օսկարի Օսկար լավագույն ռեժիսորի համար անվանակարգում) և 1971 թվականին կինոյում ունեցած մեծ ներդրման համար
  • Բեռլինի, Կաննի, Վենետիկի և այլ կինոփառատոնների մրցանակակիր
  • Մեկ անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի և այլն

Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 16-րդ տեղում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է մոտ 110 ֆիլմում, 45 ֆիլմի ռեժիսոր է, 42 ֆիլմերի սցենարի հեղինակ։
Առավել նշանավոր ֆիլմերն են.

  • 1941 - Քաղաքացի Քեյնը / Citizen Kane
  • 1942 - Հիանալի Էմբերսոնները/ The Magnificent Ambersons
  • 1943 - Ջեյն Էյր / Эдвард Рочестер
  • 1946 - Օտարերկրացին / The Stranger
  • 1947 - Լեդին Շանհայից / The Lady from Shanghai
  • 1948 - Մակբեթ / Macbeth
  • 1949 - Երրորդ մարդը / The Third Man
  • 1952 - Օթելլո / The Tragedy of Othello։ The Moor of Venice
  • 1954 - Վերսալի գաղտնիքները / Si Versailles m'était conté
  • 1955 - Պարոն Արկադին / Mr. Arkadin
  • 1956 - Մոբի Դիկ / Moby Dick
  • 1958 - Չարի կնիք / Touch of Evil
  • 1963 - Դատավարություն / Le procès
  • 1965 - Կեսգիշերային զանգակներ (Ֆալստաֆ) / Campanadas a medianoche - Джон Фальстаф
  • 1967 - Ծովայինը Ջիբրալթարից / Le Marin de Gibraltar
  • 1968 - Անմահ պատմություն / The Immortal Story
  • 1970 - Նամակներ Կրեմլից / The Kremlin Letter - Брезнавич

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118630822 // Gemeinsame Normdatei Ստուգված է օգոստոսի 14-ին 2015:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 Уэллс Орсон, Уэллс Орсон // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  4. 4,0 4,1 4,2 Record #118630822 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 30-ին 2014:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական կայքը