Քաղաքացի Քեյնը
Քաղաքացի Քեյնը (անգլերեն Citizen Kane), 1941 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ-կենսագրություն, որն արդեն մի քանի տասնամյակ պրոֆեսիոնալ կինոգործիչների շրջանում անցկացված շատ հարցումների արդյունքում ճանաչվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմ։ Այն Օրսոն Ուելսի առաջին լիամետրաժ ֆիլմն է, որտեղ նա խաղացել է գլխավոր դերում։
Ֆիլմը պատմում է մեդիամագնատ Չառլզ Ֆոսթեր Քեյնի կյանքի պատմությունը, ում համար որպես նախատիպ ծառայել է ամերիկացի մեդիամագնատ, լրագրող Ուիլյամ Ռենդոլֆ Հերստը։ Ֆիլմն ամբողջապես կազմված է ֆլեշբեքերից, որտեղ գործողությունները ծավալվում են մի լրագրողի հետաքննության ֆոնին, ով առաջադրանք էր ստացել պարզել Քեյնի մահվանից առաջ նրա արտասանած վերջին «վարդի կոկոն» (անգլերեն «rosebud») բառերի պատմությունը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդիամագնատ Չառլզ Ֆոսթեր Քեյնը վախճանվում է սեփական տանը։ Մահվանից վայրկյաններ առաջ նրա ձեռքից ընկնում է ապակյա մի գունդ, և Քեյնը հազիվ լսելի ձայնով արտասանում է «rosebud»` վարդի կոկոն բառերը։ Թերթերը և կինոխրոնիկան, անմիջապես իմանալով այդ մասին, սկսում են հետազոտել նրա կյանքի մանրամասները` ընթացքում նրա մասին ստեղծելով նաև անիրական պատմություններ։
Լրագրող Թոմպսոնն առաջադրանք է ստանում պարզելու, թե ինչու է Քեյնն արտասանել այդ հանելուկային բառերը, այդպիսով սկսելով իր լրագրողական հետաքննությունը, որի ժամանակ հանդիպում է մարդկանց, ովքեր ծանոթ են եղել Քեյնին, և այցելում է այն վայրերը, որտեղ Քեյնը բնակվել կամ եղել է։ Ֆիլմը բաղկացած է առանձին, այսպես կոչված, ֆլեշբեքերից, որոնցից յուրաքանչյուրում Թոմպսոնը հարցազրույց է վարում տարբեր մարդկանց հետ, փորձելով պարզել, թե ինչ են նշանակում այդ բառերը, կամ ինչու է Քեյնն արտասանել դրանք մահվանից առաջ։ Չնայած բազմաթիվ հարցաքննություններին և այցելություններին՝ նա այդպես էլ չի կարողանում պարզել այդ բառերի հանելուկը։
Ֆիլմի վերջում տեսախցիկը ցույց է տալիս աշխատողների, ովքեր այրում են Քեյնի ոչ պետքական իրերը, որոնց թվում` նաև Քեյնի մանկական սահնակը, որի տակ գրված էր «rosebud»` վարդի կոկոն։ Սակայն Թոմպսոնի և մնացած հերոսների համար այն այդպես էլ մնում է անհայտ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օրսոն Ուելս - Չառլզ Ֆոսթեր Քեյն
- Ջոզեֆ Քոթթեն - Ջ. Է. Դ. Լիլանդ
- Դորոտի Կոմինգոր - Սյուզան Ալեքսանդր Քեյն
- Ջորջ Կուլուրիս - Ուոլտեր Պարկս Տետչեր
- Էվերետտ Սլոուն - միստեր Բերնստին
- Ռուտ Ուորրիկ - Էմիլի Մոնրո Նորտոն Քեյն
- Ուիլյամ Ալլանդ - Ջերրի Թոմպսոն
- Ռեյ Քոլինզ - Ջեյմս Գետտիս
- Ագնես Մուրհեդ - Մերի Քեյն
- Էրսկին Սենֆորդ - Հերբերտ Կարտեր
- Պոլ Ստյուարտ - Ռեյմոնդ
Փաստեր և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քաղաքացի Քեյնը» ֆիլմն ուսումնասիրվում է աշխարհի շատ կինոդպրոցներում, իսկ ֆիլմում Օրսոն Ուելսի կողմից կիրառված օպերատորական և այլ հնարքները նշանակալի ազդեցություն են ունեցել ոչ միայն կինեմատոգրաֆիայի, այլ նաև ընդհանրապես ժամանակակից արվեստի վրա։
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում ֆիլմն 1-ինն է։
- Բրիտանական Sight & Sound լրագրի կողմից ավելի քան 100 կինոգործիչների շրջանում անցկացվող հարցման արդյունքում 1952 թվականից յուրաքանչյուր տասնամյակը մեկ հրապարակվող 10 նշանակալի ֆիլմերի ցանկում ֆիլմը 5 անգամ 1-նն է եղել։
- Ֆիլմի երկրպագուների շարքում են բազմաթիվ կինոգործիչներ, որոնց թվում՝ Մարտին Սկորսեզե, Օլիվեր Սթոուն, Ջոն Շլեյզինգեր, Քրիստոֆեր Նոլան, Պոլ Շրեդեր, Քինգ Վիդոր, Ջոն Վու, Դեյվիդ Լինչ, Թերրի Գիլյամ, Նիլ Ջորդան, Թեոդորոս Անգելոպուլոս և այլք։
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքերի ցանկում գլխավոր հերոսի արտասանած «վարդի կոկոն» խոսքը 17-րդն է։
Ստացել է ընդհանուր առմամբ 6 կինոմրցանակ, ներկայացվել ևս 9-ի, այդ թվում` Օսկարի «Լավագույն սցենար» անվանակարգում։
2011 թվականին Օրսոն Ուելսի ստացած այդ Օսկար մրցանակը վաճառվել է աճուրդում 861,000 դոլլարով[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 https://www.imdb.com/title/tt0033467/releaseinfo
- 1 2 https://letterboxd.com/film/citizen-kane/details/
- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 FilmAffinity — 2002.
- ↑ https://letterboxd.com/film/citizen-kane/genres/
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 http://www.cinematografo.it/cinedatabase/film/quarto-potere/2579/
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 http://www.imdb.com/title/tt0033467/fullcredits
- 1 2 3 4 http://bbfc.co.uk/releases/citizen-kane-film
- ↑ https://citizenkanebook.com/the-story-remembered/
- 1 2 https://www.latlong.net/location/citizen-kane-locations-905
- ↑ http://mardik.am/am/news/2011/12/21/oscar-2112(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքացի Քեյնը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Քաղաքացի Քեյնը»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Քաղաքացի Քեյնը»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքացի Քեյնը» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1940-ականների անգլերեն ֆիլմեր
- 1941 ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Սև-սպիտակ ֆիլմեր
- Օսկարակիր ֆիլմեր
- Օրսոն Ուելսի ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1920-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1930-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- 1940-ականների ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆլորիդայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1871 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1941 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1898 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1910-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1900-ականներին