Ռոբերտ Ուայզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Ուայզ
Robert wise 1990.jpg
Ի ծնե անուն՝Robert Wise
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 10, 1914(1914-09-10)[1][2][3][…]
Ծննդավայր՝ԱՄՆ
Վախճանի թիվ՝սեպտեմբերի 14, 2005(2005-09-14)[1][3][4][…] (91 տարեկան)
Վախճանի վայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝ռեժիսոր, կինոարտադրող
Կարիերա՝1942—2003
Պարգևներ՝
IMDb։ID 0936404

Ռոբերտ Էրլ Ուայզ (անգլ.՝ Robert Earl Wise, սեպտեմբերի 10, 1914(1914-09-10)[1][2][3][…], Winchester, Ինդիանա, ԱՄՆ - սեպտեմբերի 14, 2005(2005-09-14)[1][3][4][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր, «Օսկար» մրցանակի քառակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Ուայզը ծնվել է 1914 թվականին Ինդիանա նահանգում։ 1940 թվականին նա սկսել է աշխատել RKO Pictures կինոընկերությունում որպես մոնտաժող և 1942 թվականին առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Քաղաքացի Քեյնը» ֆիլմի համար՝ «Լավագույն մոնտաժ» անվանակարգում։ Ուայզի ռեժիսորական դեբյուտը 1944 թվականի սարսափ ֆիլմն էր՝ «Կատու մարդկանց անեծքը»։ 1959 թվականի «Ես ուզում եմ ապրել» ֆիլմի համար նա առաջադրվել է «Օսկար» մրցանակի «լավագույն ռեժիսոր» անվանակարգում։

Ուայզը մրցանակ ստացել է 1962 թվականին, երբ «Վեստսայդյան պատմություն» մյուզիքլը, որը նա նկարահանել է Ջերոմ Ռոբինսի հետ համատեղ, արժանացել է «Օսկարի»՝ որպես լավագույն ֆիլմ։ Ուայզն ու Ռոբինսը հաղթել են նաև «լավագույն ռեժիսոր» անվանակարգում։ Ուայզի խոշոր կոմերցիոն հաջողությունը 1965 թվականի «Երաժշտության հնչյունները» երաժշտական ֆիլմն է, որն արժանացել է հինգ «Օսկարի»։ Նրա 1966 թվականի «Հրետանավակ» դրաման առաջադրվել է Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի միանգամից 8 պարգևների, սակայն արդյունքում ոչ մի ոսկե արձանիկ չի ստացել։ Ռեժիսորի հետագա դերերն ավելի քիչ հաջող են եղել, և Ուայզի ամենաակնհայտ ուշ աշխատանքներից մեկը 1971 թվականի գիտաֆանտաստիկ ֆիլմն է՝ ««Անդրոմեդի» շտամմը»՝ Մայքլ Քրայթոնի վեպի հիման վրա, և պատմական աղետ ֆիլմը՝ «Հինդենբուրգը» (1975)։

1971 թվականից մինչև 1975 թվականն Ուայզը զբաղեցրել է Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի նախագահի պաշտոնը, իսկ 1985 թվականից մինչև 1988 թվականը եղել է ամերիկյան Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիայի նախագահը[5]։

Ռոբերտ Ուայզը մահացել է 2005 թվականի սեպտեմբերի 14-ին Լոս Անջելեսում, սրտի կաթվածից[6]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օսկար» մրցանակ

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր
  • 1944՝ Օրիորդ Ֆիֆի / Mademoiselle Fifi
  • 1944՝ Կատու մարդկանց անեծքը / The Curse of the Cat People
  • 1945՝ Մարմնի գող / The Body Snatcher
  • 1948՝ Արյուն լուսնի վրա / Blood on the Moon
  • 1948՝ Առեղծված Մեքսիկայում / Mystery in Mexico
  • 1950՝ Երեք գաղտնիք / Three Secrets
  • 1950՝ Արևմուտքի երկու դրոշներTwo Flags West
  • 1951՝ Այն օրը, երբ երկիրը կանգ առավ / The Day the Earth Stood Still
  • 1951՝ Տուն հեռագրական բլրի վրա / The House on Telegraph Hill
  • 1952՝ Ինչ–որ բան թռչունների համար / Something for the Birds
  • 1952՝ Քաղաքը գերության մեջ / The Captive City
  • 1953՝ Այնքան մեծ / So Big
  • 1953՝ Նպատակ–Գոբի / Destination Gobi
  • 1953՝ Անապատի առնետներ / The Desert Rats
  • 1954՝ Վարչական իշխանություն / Executive Suite
  • 1956՝ Այնտեղ ինչ-որ մեկը սիրում է ինձ / Somebody Up There Likes Me
  • 1956՝ Հարգանքի տուրք չարագործին / Tribute to a Bad Man
  • 1957՝ Մինչև դրանք չեն լողում / Until They Sail
  • 1957՝ Անձրևոտ գիշեր / This Could Be the Night
  • 1958՝ Գնա լոռ, գնա խորը / Run Silent, Run Deep
  • 1958՝ Ես ուզում եմ ապրել / I Want to Live!
  • 1959՝ Գործողություն վաղվա օրվա դեմ / Odds Against Tomorrow
  • 1961՝ Վեստսայդյան պատմություն / West Side Story
  • 1962՝ Երկուսը ճոճանակի վրա / Two for the Seesaw
  • 1963՝ Հետապնդողը / The Haunting
  • 1965՝ Երաժշտության հնչյուններ / The Sound of Music
  • 1966՝ Հրետանավակ / The Sand Pebbles
  • 1968՝ Աստղ / Star!
  • 1971՝ «Անդրոմեդի» շտարմը / The Andromeda Strain
  • 1973՝ Երկուսը / Two People
  • 1975՝ Հինդենբուրգ / The Hindenburg
  • 1977՝ Ուրիշի դուստրը / Audrey Rose
  • 1979՝ Աստղային ճանապարհ / Star Trek: The Motion Picture
  • 1986՝ Իմաստություն / Wisdom
  • 2000՝ Ամառային փոթորիկ / A Storm in Summer

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 filmportal.de — 2005.
  5. «Robert Wise»։ Classic Movie Guide։ Արխիվացված օրիգինալից 2012-04-17-ին։ Վերցված է 2020-10-29 
  6. «Ушёл из жизни Роберт Уайз, создатель «Звуков музыки»»։ КиноКадр։ 16.09.2005