Կինոարվեստի և գիտության ակադեմիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կինոարվեստի և գիտության ակադեմիան (անգլ.՝ Academy of Motion Picture Arts and Sciences, AMPAS) հիմնադրվել է Կալիֆոռնիա նահանգում 1927 թվականի մայիսի 11-ին որպես հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է կինոարվեստի զարգացմամբ և տարածմամբ։
Ակադեմիան միավորում է ավելի քան 6000 պրոֆեսիոնալ մասնագետների, որոնք զբաղվում են կինոյով։ Չնայած դրան, որ ակադեմիկոսների մեծ մասը ապրում է ԱՄՆ-ում՝ կինոարվեստի հետ կապված ցանկացած մարդ կարող է դառնալ ակադեմիայի անդամ։
Ակադեմիան հայտնի է ամբողջ աշխարհին իր ամենամյա «Օսկար» կինոմրցանակով։ Բացի «Օսկար»-ից անցկացվում են նաև ուսանողական մրցանակաբաշխություններ, և առավելագույնը հինգ հոգի արժանանում է «Նիկոլ» մրցանակին կինոդրամատուրգիայի համար։ Ակադեմիան նաև զբաղվում է Մարգարետ Հերկի անվան գրադարանի կառավարմամբ և Մերի Փիքֆորդի անվան կինոդպրոցի ղեկավարմամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան կինոակադեմիայի Վարկանիշային ցանկեր |
---|
100 ֆիլմեր (1998 և 2007) |
Ակադեմիան ստեղծելու գաղափարը պատկանում է Լուիս Բարտ Մայերին՝ «Metro-Goldwyn-Mayer» ընկերության տնօրենին։ Նա ուզում էր ստեղծել մի կազմակերպություն, որ կդառնար տարբեր վիճաբանությունների միջնորդ և կլավացներ կինոյի ինդուստրիան։
Որոշ ժամանակ անց Մայերը, դերասան Կոնրադ Նեյջելը, ռեժիսոր Ֆրեդ Նիբլոն և կինոպրոդյուսերների ասոցիացիայի նախագահ Ֆրեդ Բիթսոնը հայտարարեցին, որ ամեն տարի կազմակերպվելու է միջոցառում (մրցանակաբաշխության մասին դեռ չի խոսվում), որին կարող են մասնակցել միայն դերասանները, ռեժիսորները, սցենարիստները, օպերատորները և պրոդյուսերները։ Այս հանդիպումից հետո Մայերը հավաքում է երեսունվեց հոգուց բաղկացած խումբ, որը զբաղվում է կինոյով և հրավիրում նրանց 1927 թվականի հունվարի 11-ին «Ամբասադոր» հյուրանոց՝ առաջին հավաքույթին մասնակցելու համար։ Միջոցառմանը Մայերը հայտնեց, որ ցանկանում է ստեղծել «Կինոարվեստի և գիտության ակադեմիա», որը բաց կլինի ցանկացած կինոարտադրողի առջև։ Բոլոր հյուրերը, որոնք գտնվում էին միջոցառմանը, դարձան ակադեմիայի համահիմնադիրները։ Դուգլաս Ֆերբենքսը ընտրվեց ակադեմիայի առաջին նախագահ։
Ամերիկյան կինոակադեմիան սկսած 1998 թվականից մինչև 2008 թ.ըստ կինոգործիչների շրջանում անցկացված հարցումների արդյունքների, հրապարակել է ամերիկյան ֆիլմերի տարբեր վարկանիշային ցանկեր, կապված ֆիլմերի, ֆիլմերի ժանրերի, դերասան-դերասանուհիների և այլնի հետ։ Դրանցից առաջինը Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր ցանկն է։
Ակադեմիայի հիմնադիրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասաններ
Պրոդյուսերներ
- Ֆրեդ Բիթսոն
- Սիդ Գրոման
- Չարլզ Քրիստի
- Ջեսի Լուիս Լասկի
- Մ.Ս. Լևի
- Լուիս Բարտ Մայեր
- Հարի Ռափֆ
- Իրվինգ Թալբերգ
- Հարի Ուորներ
- Ջեք Ուորներ
- Միլթոն Հոֆման
- Ջոզեֆ Մայքլ Շենկ
Ռեժիսորներ
Սցենարիստներ
Տեխնիկական աշխատողներ
Իրավաբաններ
Ակադեմիայի նախագահները
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագահները ընտրվում են մեկ տարով (անընդմեջ կարող են ընտրվել չորս անգամից ոչ ավել)։
- Դուգլաս Ֆերբենքս (1927 - 1929)
- Ուիլյամ դե Միլ (1929 - 1931)
- Մ.Ս. Լևի (1931 - 1932)
- Կոնրադ Նայջել (1932 - 1933)
- Թեոդոր Ռիդ (1933 - 1934)
- Ֆրենկ Լլոյդ (1934 - 1935)
- Ֆրենկ Կապրա (1935 - 1939)
- Ուոլտեր Վանգեր (1939 - 1941, 1941 - 1945)
- Բեթ Դևիս (1941; դուրս է եկել պաշտոնից երկու ամիս հետո)
- Ջին Հերշոլտ (1945 - 1949)
- Չարլզ Բրենկետ (1949 - 1955)
- Ջորջ Սինթոն (1955 - 1958)
- Ջորջ Սթիվենս (1958 - 1959)
- Բ.Բ. Կահեյն (1959 - 1960)
- Վելենթայն Դեյվիս (1960 - 1961)
- Ուենդել Կորի (1961 - 1963)
- Արթուր Ֆրիդ (1963 - 1967)
- Գրեգորի Պեք (1967 - 1970)
- Դենիել Տարադաշ (1970 - 1973)
- Ուոլթեր Միրշ (1973 - 1977)
- Հովարդ Կոխ (1977 - 1979)
- Ֆեյ Կանին (1979 - 1983)
- Ջին Ալեն (1983 - 1985)
- Ռոբերտ Ուայզ (1985 - 1988)
- Ռիչարդ Կան (1988 - 1989)
- Կարլ Մոլդեն (1989 - 1992)
- Ռոբերտ Ռեմե (1992 - 1993, 1997 - 2001)
- Արթուր Հիլեր (1993 - 1997)
- Ֆրենկ Պիրսոն (2001 - 2005)
- Սիդ Գենիս (2005 - 2009)
- Թոմ Շերկ (2009 - ցայսօր)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ակադեմիայի կայքը Արխիվացված 2014-06-28 Wayback Machine(անգլ.)
- The Kendrick Academy