Գորդոն Սոյերի անվան մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գորդոն Սոյերի անվան մրցանակ (անգլ.՝ Gordon E. Sawyer Award), 1981 թվականից «Կինոարվեստի և գիտության ակադեմիա»-ի կողմից շնորհվող գիտատեխնիկական նվաճումների համար հատուկ մրցանակ։ Մրցանակը հանձնվում է ինժեներ-նորարարներին, որոնք իրենց տեխնոլոգիական մտահղացումներով, նորարարություններով և կինոտեխնիկայի կատարելագործմամբ մեծ ներդրում են ունենում համաշխարհային կինոարտադրության մեջ։

Մրցանակը անվանվել է հայտնի ձայնային ռեժիսոր, «Օսկարի» եռակի մրցանակակիր և Սամուել Գոլդվինի կինոընկերության ձայնագրման ստուդիայի ղեկավար Գորդոն Սոյերի պատվին։ Մրցանակը սկսել է հանձնվել 1981 թվականից՝ Սոյերի մահվանից մեկ տարի անց։

Մրցանակն իրենից ներկայացնում է «Օսկարի» արձանիկ, որի վրա փորագրված են անվանակարգի և մրցանակակրի անունները։

Գորդոն Սոյերի անվան մրցանակը հանձնվում է այլ գիտատեխնիկական նվաճումների համար մրցանակների հետ համատեղ։ Այդ մրցանակաբաշխությունը կայանում է «Օսկարի» շնորհման հիմնական մրցանակաբաշխությունից մի քանի օր առաջ։

Մրցանակակիրների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 (54-րդ) — Ջոզեֆ Ուոլկեր
  • 1983 (55-րդ) — Ջոն Աալբերգ
  • 1984 (56-րդ) — Ջոն Ջ. Ֆրեյն
  • 1985 (57-րդ) — Լինվուդ Ջ. Դան
  • 1988 (60-րդ) — Ֆրեդ Հայնս
  • 1989 (61-րդ) — Գորդոն Հենրի Կուկ
  • 1990 (62-րդ) — Պիեր Էնժենյու
  • 1991 (63-րդ) — Ստեֆան Կուդելսկի
  • 1992 (64-րդ) — Ռեյ Հարրիհաուսեն
  • 1993 (65-րդ) — Էրիկ Կյոստներ
  • 1994 (66-րդ) — Պետրո Վլահոս
  • 1996 (68-րդ) — Դոնալդ Ռոջերս
  • 1998 (70-րդ) — Դոն Այվերկս
  • 2000 (72-րդ) — Ռոդերիկ Տ. Ռայան
  • 2001 (73-րդ) — Իրվին Ու. Յանգ
  • 2002 (74-րդ) — Էդմունդ Մ. Դի Ջուլիո
  • 2004 (76-րդ) — Պիտեր Դ. Պարկս
  • 2005 (77-րդ) — Տակուո Միագիշիմա
  • 2006 (78-րդ) — Գերի Դեմոս
  • 2007 (79-րդ) — Ռեյ Ֆինի
  • 2008 (80-րդ) — Դեյվիդ Ա. Գրաֆտոն
  • 2009 (81-րդ) — Էդվին Կետմել[1]
  • 2012 (84-րդ) — Դուգլաս Տրամբալ
  • 2014 (86-րդ) — Պիտեր Անդերսոն[2]
  • 2015 (87-րդ) - Դեյվիդ Վ. Գրեյ[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Topic Galleries». chicagotribune.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.(չաշխատող հղում)(անգլ.)
  2. «19 Scientific And Technical Achievements To Be Honored With Academy Awards®». Oscars.org. 2012 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.(անգլ.)
  3. «SciTech Awards Fete Sound and Digital Cinema Pioneers». Hollywood Reporter. 2015 թ․ փետրվարի 7. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]