Օսկարի 4-րդ մրցանակաբաշխություն
Օսկարի 4-րդ մրցանակաբաշխությունը կայացել է 1931 թվականի նոյեմբերի 10-ին, Լոս Անջելեսի «Բալտիմոր հյուրանոց»-ում 1800 հյուրերի ներկայությամբ: Մրցանակը պետական մակարդակի աջակցություն է ստացել: Արարողությանը մասնակցելու համար, ԱՄՆ-ի նախագահ Հերբերտ Հուվերի անձնական արձակմամբ, Վաշինգտոնից ժամանեց Չարլզ Կյորտիսը: Այդ տարի ստեղծվեց երեք նոր կատեգորիա. երկուսը սցենարի համար, և մեկը տեխնիկական նվաճումների համար[1]: Դա առաջին արարողությունն էր, որի ժամանակ հանձնվեցին անագից ու կապարից պատրաստված արձանիկներ: Առաջ, արձանիկները բրոնզով ոսկեզօծված էին[2]: «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթող դարձավ ռեժիսոր Ուեսլի Ռագլզի վեստերն ժանրի` «Սիմարրոն» ֆիլմը, որն այդ երեկո ստացավ երեք արձանիկ «Սիմարրոն», (լավագույն ֆիլմ, լավագույն սցենարների ադապտացիա, լավագույն բեմադրող-նկարիչի աշխատանք): Լավագույն դերասանի համար մրցանակ ստացավ Լայոնել Բերիմորը, լավագույն դերասանուհու համար մրցանակ ստացավ Մարի Դրեսլերը:
Հաղթողներ և նոմինանտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոֆիլմերի ցուցակ, որոնք արժանացել են մի քանի անվանակարգի.
- 7: «Սիմարրոն»
- 4: «Մարոկկո», «Սկիպի»
- 3: «Ազատ հոգի», «Առաջին գիծը»
- 2: «Արձակուրդ», «Սվենգալի»
Կինոֆիլմերի ցուցակ, որոնք ստացել են մի քանի մրցանակ.
- 3: «Սիմարրոն»
★ Հաղթողները ընդգծված են առանձին գույնով
Կատեգորիաներ | Դափնեկիրներ և նոմինանտներ[1]"Հաղթողներ" /> |
---|---|
Օսկար լավագույն ֆիլմի համար | «Սիմարրոն»/Cimarron — RKO Radio |
«Իստ Լին»/East Lynne — Fox | |
«Առաջին գիծը»/The Front Page — United Artists | |
«Վաճառողի թիակը»/Trader Horn — Metro-Goldwyn-Mayer | |
«Սկիպի»/Skippy — Paramount Pictures | |
Օսկար լավագույն ռեժիսորի համար | Նորման Տաուրոգ — «Սկիպի»/Skippy |
Կլարենս Բրաուն — «Ազատ հոգի»/A Free Soul | |
Լյուիս Մայլսթոուն — «Առաջին գիծը»/The Front Page | |
Ուեսլի Ռագլզ — «Սիմարրոն»/Cimarron | |
Ջոզեֆ Շտեռնբերգ — «Մարոկկո»/Morocco | |
Օսկար լավագույն դերասանի համար | Լայոնել Բերիմոր — «Ազատ հոգի»/A Free Soul |
Ռիչարդ Դիքս — «Սիմարրոն»/Cimarron | |
Ջեքի Կուպեր — «Սկիպի»/Skippy | |
Ֆրեդրիկ Մարչ — «Թագավորական ընտանիք»/The Royal Family of Brodway | |
Ադոլֆ Մենժու — «Առաջին գիծը»/The Front Page | |
Օսկար լավագույն դերասանուհու համար | Մարի Դրեսլեր — «Մին և Բիլ»/Min and Bill |
Այրին Դան — «Սիմարրոն»/Cimarron | |
Մառլեն Դիտրիխ — «Մարոկկո»/Morocco | |
Էն Հարդինգ — «Արձակուրդ»/Holiday | |
Նորմա Շիրեր — «Ազատ հոգի»/A Free Soul | |
Օսկար լավագույն ադապտացված սցենարի համար | «Սիմարրոն»/Cimarron — Հովարդ Էստաբրուկ |
«Փոքրիկ Կեսար»/Little Caesar — Ֆրենսիս Ֆարագո, Ռոբերտ Ն. Լի | |
«Արձակուրդ»/Holiday — Հորաս Ջեքսոն | |
«Սկիպի»/Skippy — Ջոզեֆ Լ. Մակևիչ, Սեմ Մինց | |
«Քրեական օրենսգիրք»/Criminal Code — Սետոն Միլլեր, Ֆրեդ Նիբլո կրտսեր | |
Օսկար լավագույն գրական սկզբնաղբյուրի համար | «Առավոտյան պահակախումբը»/The Dawn Patrol — Ջոն Մոնկ Սոնդերս |
«Դժոխքի դարպասները»/Doorway to Hell — Ռոուլանդ Բրաուն | |
«Հասարակության թշնամին»/The Public Enemy — Կուբեկ Գլեզմոն, Ջոն Բրայտ | |
«Հրաժադրամ»/Smart Money — Լյուսեն Հաբարդ, Ջոզ Ջեքսոն | |
«Ծիծաղ»/Laughter — Ջերի դը’Աբադի դը’Արաստ, Դագլաս Զ. Դոուտի, Դոնալդ Օգդեն Ստյուարտ | |
Օսկար լավագույն օպերատորի աշխատանքի համար | «Տաբու»/Tabu: A Story of the South Seas — Ֆլոյդ Կրոսբի |
«Մարոկկո»/Morocco — Լի Հարմս | |
«Սիրելու իրավունք»/The Right to Love — Չարլզ Լենգ | |
«Սվենգալի»/Svengali — Բարնի Մակհիլ | |
«Սիմարրոն»/Cimarron — Էդվարդ Կրոնջագեր | |
Օսկար լավագույն բեմադրող-նկարչի համար | «Սիմարրոն»/Cimarron — Մաքս Րի |
«Վուպի!»/Whoopee! — Ռիչարդ Դեյ | |
«Մարոկկո»/Morocco — Հանս Դրեյեր | |
«Սվենգալի»/Svengali — Անտոն Գրոտ | |
«Միայն պատկերացրեք»/Just Imagine — Ստիվեն Գուսոն, Ռալֆ Համերաս | |
Օսկար լավագույն ձայնի համար | Paramount Pictures Publix Studio Sound Department |
M-G-M Studio Sound Department | |
RKO Radio Studio Sound Department | |
Samuel Goldwyn-United Artists Studio Sound Department |