Jump to content

Այրին Դան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այրին Դան
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 20, 1898(1898-12-20)[1][2][3][…]
Ծննդավայր՝Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ[4]
Վախճանի թիվ՝սեպտեմբերի 4, 1990(1990-09-04)[2][3][5][…] (91 տարեկան)
Վախճանի վայր՝Լոս Անջելես, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, երգչուհի, պատվիրակներ և դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0002050
irenedunneguild.org

Այրին Մարի Դան (անգլ.՝ Irene Marie Dunne, դեկտեմբերի 20, 1898(1898-12-20)[1][2][3][…], Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 4, 1990(1990-09-04)[2][3][5][…], Լոս Անջելես, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, հինգ անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ «Սիմարրոն» (1931), «Theodora Goes Wild» (1936), «Դառը ճշմարտություն» (1937), «Սիրավեպ» (1939) և «Ես հիշում եմ մայրիկին» (1948) ֆիլմերում նկարահանվելու համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրին Դաննը ծնվել է 1898 թվականի դեկտեմբերի 20-ին ԱՄՆ Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում[10]՝ նավատեր Ջոզեֆ Դաննի և դաշնակահարուհի Ադելաիդա Հենրիի ընտանիքում։ Նրա դեբյուտը բեմի վրա տեղի է ունեցել, երբ աղջիկն ընդամենը հինգ տարեկան էր․ նա մասնակցել է Շեքսպիրի պիեսի հիման վրա բեմադրված «Ամառային գիշերվա քունը» ներկայացմանը։ 1910 թվականին՝ հոր մահից հետո, նա և մայրը տեղափոխվել են Ինդիանա նահանգի Մեդիսո քաղաք և բնակություն հաստատել տատիկի և պապիկի տանը։ Տասներեք տարեկանում նա սկսել է վոկալի և դաշնամուրի դասերի մասնակցել, երգել եկեղեցու երգչախմբում (հոր մահից հետո նրա ընտանիքը միջոցների պակաս ուներ, այդ պատճառով Հայրին Դաննը ստիպված էր վաղ տարիքից աշխատել)։

Գործունեության սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականին ավարտել է դպրոցը, հաջորդ տարի ուսանել Ինդիանապոլսի կոնսերվատորիայում, այնուհետև ընդունվել Չիկագոյի երաժշտական քոլեջ։ Դաննը երազել է երգել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի բեմում, սակայն ձախողել է ունկնդրումը և կարիերան սկսել մյուզիքլներին մասնակցելով։ 1923 թվականին Բրոդվեյում տեղի է ունեցել դերասանուհու դեբյուտը։ Հանդիսատեսը նրան ընդունել է, և Հայրին Դաննի կարիերան սկսել է զարգանալ ավելի արագ տեմպերով։ 1928 թվականի հուլիսի 16-ին դերասանուհին ամուսնացել է ատամնաբույժ Ֆրենսիս Գրիֆինի հետ։ Նրանց ամուսնությունը ամուր էր, և ամուսինները միասին ապրել են մինչև Գրիֆինի մահը՝ 1965 թվականը։

1929 թվականին Հայրին Դաննը խաղացել է Մագնոլիայի դերը «Լողացող թատրոն» բեմադրությունում։ «RKO»-ի ղեկավարությունը պայմանագիր է կնքել նրա հետ, և շուտով նա դարձել է այդ կինոընկերության առաջատար դրամատիկ դերասանուհիներից մեկը։ 1931 թվականին «Սիմարրոն» կինոնկարում խաղացած դերի համար նա ստացել է «Օսկար» մրցանակի առաջին անվանակարգ։

Շառլ Բուայեի հետ «Սիրավեպ» ֆիլմում (1939)

Այդ ժամանակաշրջանում դերասանուհու նշանավոր ֆիլմերն էին՝ «Էնն Վիկկերս» (1933), «Չկա այլ կին» (1933), «Անմեղության տարիք» (1934), որը նկարահանվել է Էդիթ Ուորթոնի վեպի հիման վրա և 1921 թվականին արժանացել Պուլիտցերյան մրցանակի։

Երգելու տաղանդը դերասանուհուն օգնել է «Քաղցր Ադելինա» (1935) և «Լողացող թատրոն» (1936) երաժշտական ֆիլմերում, որոնց շնորհիվ նա սկսել է իր կարիերան կինոյում։ 1937 թվականին Հայրին Դաննը նկարահանվել է Քերի Գրանտի հետ իր ամենահայտնի ֆիլմերից մեկում՝ «Դառը ճշմարտություն» ռոմանտիկ կատակերգությունում[11], որը նրան տվել է կատակերգական դերասանուհու նոր տիտղոսը։ Այդ դերի համար նա կրկին առաջադրվել է «Օսկարի»։ Հետագայում դերասանուհին ևս երկու անգամ նկարահանվել է Գրանտի հետ՝ «Իմ սիրելի կինը» (1940)[12] և «Սերենադան պենիի համար» (1941) ֆիլմերում։

1940-ական թվականների սկզբին դերասանուհին վերադարձել է դրամատիկ դերերին։ Նրա դերասանական տաղանդը ավելի փայլուն էր «Աննան և Սիամի թագավորը» (1946)[13] և «Կյանքը հոր հետ» (1947)[14] կինոնկարներում։ Այդ ժամանակ Հայրին Դաննը մոտ 50 տարեկան էր, սակայն դերասանուհուն հաջողվել է պահպանել իր գեղեցկությունն ու հարթ դիմագծերը. դիմահարդարները ստիպված էին կնճիռներ նկարել «Ես հիշում եմ մայրիկին» (1948)[15] և «Արտույտների ցեխի մեջ» (1950) ֆիլմերի նկարահանումների ժամանակ, որտեղ դերասանուհին խաղացել է «տարիքավոր կնոջ դերեր»։ 1952 թվականին, նկարահանվելով «Դա աճում է ծառերի վրա» ֆիլմում, դերասանուհին հեռացել է կինոյից, բայց ևս մի քանի տարի շարունակել է երևալ հեռուստատեսությունում։

1960-ական թվականների սկզբին դերասանուհին արժանացել է աստղի Հոլիվուդյան փառքի ծառուղում[16]։

Վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրին Դաննը ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ և ունեցել պահպանողական քաղաքական հայացքներ, ինչի շնորհիվ 1957 թվականին նախագահ Մեյմի Էյզենհաուերը նրան ընդգրկել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 12-րդ նստաշրջանում՝ ԱՄՆ պատվիրակության կազմում։ Հայրին Դաննը հասարակական գործունեություն է ծավալել մինչև մահ։ 1976 թվականին նա 10000 դոլար է նվիրաբերել Մեդիսոնի քաղաքային շատրվանի վերկառուցման համար։ Դերասանուհին մահացել է 1990 թվականի սեպտեմբերի 4-ին Լոս Անջելեսում՝ սրտի կաթվածից[17][18]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիՀայերեն անվանումԲնօրինակի անվանումԴեր
1930LeatherneckingԴելֆինա Ուիզերսփուն
1931«Սիմարրոն»CimarronՍաբրա Քրավաթ
1931«Գողացված զարդեր»The Stolen Joolsկամեո
1931«Բակալավրի բնակարան»Bachelor ApartmentՀելեն Էնդրյուս
1931«Մեծ սիրահար»The Great LoverԴիանա Փեյջ
1931«Ամուսնությունը մխիթարություն է»Consolation MarriageՄերի Բրաուն Պորտեր
1932«Վեց միլիոն սիմֆոնիա»Symphony of Six MillionՋեսիկա
1932«Կանգառ»Back StreetՌեյ Սմիթ
1932«Տասներեք կին»Thirteen WomenԼաուրա Սթենհոուփ
1933«Ոչ մի այլ կին»No Other WomanԱննա Ստենլի
1933«Մադամ Բլանշի գաղտնիքը»The Secret of Madame BlancheՍալի Սանդերս
1933«Արծաթե լարը»The Silver CordԿրիստինա Ֆելփս
1933«Էնն Վիկերս»Ann VickersԷնն Վիկերս
1933«Միայն երեկ»
1933«Եթե միայն ես ազատ լինեի»If I Were FreeՍառա Քեյզնով
1934«Այս տղամարդը իմն է»This Man Is MineԹոնի Դանլապ
1934StingareeՀիլդա Բուֆերի
1934«Անմեղության տարիքը»The Age of InnocenceԳրաֆին Էլեն Օլենսկա
1934«Քաղցր Ադելինա»Sweet AdelineԱդելինա Շմիդտ
1935«Ռոբերտ»RobertaՍտեֆանի
1935«Շքեղ մոլուցքը»Magnificent ObsessionՀելեն Հադսոն
1936«Լողացող թատրոն»Show BoatՄագնոլիա Հոուքս
1936«Թեոդորան խելագարվում է»Theodora Goes WildԹեոդորա Լինն
1937«Բարձր, լայնալանջ և գեղեցիկ»High, Wide, and HandsomeՍալլի Ուոթերսոն
1937«Սարսափելի ճշմարտությունը»The Awful TruthԼյուսի Ուորրին
1938«Լինելու ուրախությունը»Joy of LivingՄեգի Գարեթ
1939«Սիրավեպ»Love AffairԹերի Մակքեյ
1939«Երջանկության հրավեր»Invitation to HappinessԷլեոնորա Ուեյն
1939«Երբ կգա վաղը»When Tomorrow ComesՄիսս Հելեն Լոուրենս
1940«Իմ սիրելի կինը»My Favorite WifeԷլեն Արտեն
1941«Էժան սերենադա»Penny SerenadeՋուլի Գարդիներ Ադամս
1941«Անավարտ գործ»Unfinished BusinessՆենսի Էնդրյուս
1942Lady in a JamՋեյն Պալմեր
1943«Ջո անունով մի տղա»Դորինդա Դարստոն
1944«Դուվրի սպիտակ ժայռերը»The White Cliffs of DoverՍյուզան Դանն Էշվուդ
1944«Կրկին միասին»Together AgainԱննա Քրենդել
1945«Ավելի քան 21»Over 21Պոլա Վարդոն
1946«Աննան և Սիամի թագավորը»Anna and the King of SiamԱննա Օուենս
1947«Կյանքը հոր հետ»Life With FatherՎինի Դեյ
1948«Ես հիշում եմ մայրիկին»I Remember MamaՄարտա Հանսոն
1950«Արտույտների ցեխի մեջ»The Mudlarkթագուհի Վիկտորիա
1950«Մի կարոտեք»Never a Dull MomentՔեյ Քինգսլի
1952«Այն աճում է ծառերի վրա»It Grows on TreesՊոլլի Բաքստեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Movie Database — 1990.
  2. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  4. 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #119085674 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 1 2 Internet Broadway Database — 2000.
  6. https://www.newspapers.com/clip/53377729/irene-dunne-and-dennis-day-receive/
  7. 1 2 https://www.newspapers.com/clip/53362234/irene-dunne-magnetic-gentle-woman/
  8. https://web.archive.org/web/20070805080258/http://www.kennedy-center.org/calendar/index.cfm?fuseaction=showIndividual&entitY_id=3722&source_type=A
  9. https://www.newspapers.com/image/365684786
  10. Bochenek (2015).
  11. «The Awful Truth». American Film Institute. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
  12. «My Favorite Wife». American Film Institute. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  13. «Anna and the King of Siam». American Film Institute. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  14. «Life with Father». American Film Institute. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  15. «I Remember Mama». American Film Institute. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
  16. «Stars Shine in Gala Fashion Revue for March of the Dimes». The News and Observer. 1953 թ․ փետրվարի 2. էջ 8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին via Newspapers.com. «Basil O'Connor, president of the Foundatioin, opened the show. Irene Dunne introduced the 1953 March of Dimes Poster Children...»
  17. «Irene Dunne, Leading Star of '30s and '40s, Dies at 88». Los Angeles Times. 1990 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  18. Ellenberger, Allan R. (2001). «Cavalry». Celebrities in Los Angeles Cemeteries: A Directory. էջ 18. ISBN 978-0786409839. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այրին Դան» հոդվածին։