Էդիթ Ուորթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուորթոն


Էդիթ Ուորթոն
անգլ.՝ Edith Wharton
Edith Newbold Jones Wharton.jpg
Ծննդյան անունEdith Newbold Jones
Ծնվել էհունվարի 24, 1862(1862-01-24) (159 տարեկան)
ԾննդավայրՆյու-Յորք, ԱՄՆ
Վախճանվել էօգոստոսի 11, 1937(1937-08-11)[1][2][3][…] (75 տարեկան)
Վախճանի վայրՍեն-Բրիս-սու- Ֆորե, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն
ԳերեզմանԳոնարդների գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, վիպասան, բանաստեղծուհի, թարգմանիչ և արձակագիր
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրերսիրավեպ
Ուշագրավ աշխատանքներԼեռ, Անմեղության դարաշրջան (վեպ), The Touchstone?, The House of Mirth?, The Reef?, The Custom of the Country?, Summer?, Roman Fever?, The Decoration of Houses?, The Greater Inclination?, Crucial Instances? և Old New York?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ՊարգևներՊատվավոր լեգեոնի շքանշան
ԱմուսինԷդվարդ Ռոբինս Ուորթոն
Edith Wharton signature.svg
Edith Wharton Վիքիպահեստում


Էդիթ Ուորթոն (անգլ.՝ Edith Wharton), ծննդյան անունը` Էդիթ Նյուբոլդ Ջոնս (անգլ.՝ Edith Newbold Jones), հունվարի 24, 1862(1862-01-24)[2][3][5][…], Նյու Յորք, Նյու Յորք[6][7] - օգոստոսի 11, 1937(1937-08-11)[1][2][3][…], Սեն Բրիս-Սու-Լես), գրող և ոճաբան, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուորթոնը ծնվել է 1862 թվականին, Նյու-Յորքում, արիստոկրատական ընտանիքում։ Ստացել է տնային կրթություն` ի թիվս այլ գրքերի օգտագործելով իր հոր գրադարանի գրականությունը։ Կյանքի հետագա տարիներին, այնուամենայնիվ, նա պայքարել է նման տեսակի կրթության և սոցիալական հարկադրանքի դեմ։ Իր մանկությունն ու պատանեկությունը Ուորթոնն անցկացրել է Եվրոպայում, որտեղ մտերմացել է բազմաթիվ հայտնի գրողների հետ։ Նրա ստեղծագործության վրա հատուկ ազդեցություն է ունեցել Հենրի Ջեյմսը։ Էդիթի դիմանկարը ութ տարեկան հասակում ստեղծել է Փարիզում ապրող ամերիկացի նկարիչ Էդվարդ Հարիստոն Մեյը։

1885 թվականին, 23 տարեկանում Ուորթոնն ամուսնանում է Էդվարդ Ռոբինս Ուորթոնի` Բոստոնի ազնվական ընտանիքի բանկիրի հետ։ Սակայն նա երջանիկ չէր։ Շուտով Ուորթոնը հայտնաբերում է, որ ամուսինը գումար է ծախսում սիրուհիների վրա։ Նրանց ամուսնությունը կազմալուծվում է, և 1908 թվականին նա փախչում է Ֆրանսիա` Փարիզ, որտեղ սիրավեպ է սկսում «The Times»-ի լրագրող Մորտոն Ֆուլերտոնի հետ։ Երկար ժամանակ Ուորթոնի և Ֆուլերտոնի հարաբերությունները գաղտնի էին պահվում, նրանց մասին գիտեին միայն գրողի աղախինը և Հենրի Ջեյմսը։

Իր օրագրում Ուորթոնը խոստովանում է, որ Ֆուլերտոնի հետ հարաբերություններում ձեռք է բերել այն, ինչ իրեն չի հաջողվել ամուսնության մեջ[8]։ Վերջապես, 1913 թվականին նա պաշտոնապես ամուսնալուծվում է Ռոբինս Ուորթոնի հետ։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ուորթոնն աշխատում է որպես լրագրող` ճամփորդելով ճակատի գծերով։ Նա իր ռազմական ուղևորություններն արտացոլել է բազմաթիվ հոդվածներում։ 1916 թվականին Ֆրանսիայի կառավարության կողմից փախստականներին ցուցաբերած ակտիվ օգնության համար նրան շնորհվում է Պատվավոր Լեգեոնի շքանշան։ Մնացած ամբողջ կյանքը Ուորթոնն անցկացնում է Ֆրանսիայում։ Միայն մեկ անգամ` 1923 թվականին, նա լինում է ԱՄՆ-ում` Եյլի համալսարանի պատվավոր դոկտորական աստիճան ստանալու համար[8]։

Մահացել է 1937 թվականի օգոստոսի 11-ին։ Թաղված է Վերսալի Գոնար գերեզմանատանը։ Նրա պատվին անվանվել է Վեներայի Ուորթոն խառնարանը։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թվականին Մասաչուսեթսում Ուորթոնը կառուցում է սեփական կալվածքը` հանդես գալով տաղանդավոր դիզայներներով[9]։ Այստեղ նա գրում է իր մի քանի վեպերը, այդ թվում` «ՈՒրախության բնակավայրը» (անգլ.՝ The House of Mirth, 1905):

Նրա ամենահայտնի վեպը` «Անմեղության դարաշրջանը» ("The Age of Innocence"), գրվել է Ֆրանսիայում և հրատարակվել 1920 թվականին։ Գրքում պատմվում է փաստաբան Նյուլանդ Արչերի մասին, ով բարեկիրթ Մեյ Ուելլանդի հետ հարսանիքի նախօրեին սիրահարվում է նրա զարմիկին` գրաֆինա Էլեն Օլենսկայային, որի դժվարին և տխուր ճակատագիրը շատ առումներով նման էր Ուորթոնի ճակատագրին։ Այդ զգացումը «կարմիր թելի» նման անցնում է Արչերի հետագա ողջ կյանքի միջով` կանխորոշելով թե' նրա հարաբերությունները Մեյի հետ, թե' նրա ամուսնության ողջ պատմությունը։ Այս վեպի համար 1921 թվականին Ուորթոնը պարգևատրվում է Պուլիցերյան մրցանակով` դառնալով այդ մրցանակին արժանացած առաջին կինը։

Ընտրված մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1897 — The Decoration of Houses
  • 1899 — The Greater Inclination / Մեծ հմայք
  • 1900 — The Touchstone
  • 1902 — The Valley of Decision / Լուծման հովիտ
  • 1905 — The House of Mirth / Ուրախության բնակավայր
  • 1907 — The Fruit of the Tree / Ծառի պտուղը
  • 1911 — Ethan Frome /Էթան Ֆրոմ։ Ֆիլմ
  • 1912 — The Reef
  • 1913 — The Custom of the Country
  • 1917 — Summer / Ամառ
  • 1920 — The Age of Innocence / Անմեղության դարաշրջան (վեպ)։ Ֆիլմ` «Անմեղության դարաշրջան»
  • 1922 — The Glimpses of the Moon
  • 1934 — A Backward Glance
  • 1938 — The Buccaneers / Ծովահեններ (Գեղեցկուհիներ)։ Այս վեպի հիման վրա 1994 թվականին Մեծ Բրիտանիայում նկարահանվել է սերիալ (թողարկման տարին` 1995),

ռեժիսոր Ֆիլիպ Սավիլ, դերերում` Կարլա Գուջինո, Միրա Սորվինո, Էլիսոն Էլիոթ, Ռիա Կիլսթեդ, Մարկ Թենդի, Ռոնան Վիբերտ,Դինսդեյլ Լենդեն, Սոֆի Դիկս, Ռոզմարի Լիչ, Չերի Լունջի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 Sherman C. R., Holcomb A. M. Women as interpreters of the visual arts, 1820- 1979 — 1981. — P. 41. — ISBN 978-0-313-22056-2
  5. Internet Speculative Fiction Database — 1995.
  6. 6,0 6,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118767585 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. 7,0 7,1 http://www.nytimes.com/2004/10/01/books/01WHAR.html?fta=y
  8. 8,0 8,1 «Edith Wharton's World, Portrait of People and Places, US National Portrait Gallery Web site» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է 2020-12-04 
  9. Charles McGrath (03.04.2008)։ «Leader Quits at the Mount, Former Home of Wharton»։ The New York Times 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hermione Lee. Edith Wharton. — New York, 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]