Մետրոպոլիտեն օպերա
Այս հոդվածը Նյու-Յորք քաղաքի օպերայի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մետրոպոլիտեն (այլ կիրառումներ)։
![]() | |
|---|---|
| Տեսակ | օպերային ընկերություն, կազմակերպություն և պրոդյուսերական ընկերություն |
| Երկիր | |
| Գտնվելու վայրը | Նյու-Յորք, |
| Հիմնադրման ամսաթիվ | 1880 |
| Հասցե | 30 Lincoln Center Plaza, New York, New York, 10023-6980[2] |
| Տնօրեն | Peter Gelb? |
| Կայք | metopera.org(անգլ.) |


Մետրոպոլիտեն օպերա (անգլ.՝ Metropolitan Opera), առաջատար օպերային թատրոն ԱՄՆ-ում՝ Նյու-Յորք քաղաքի Լինքոլնի կենտրոնում։ Հաճախ կրճատ անվանում են «Մետ»։
Թատրոնը աշխարհի ամենահայտնի օպերային բեմերից մեկն է։ Գեղարվեստական ղեկավար Ջեյմս Լեվայն, գլխավոր տնօրեն Պիտեր Գելբ։ Բացվել է 1883 թվականին Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի ներկայացումով։ Ստեղծվել է «Մետրոպոլիտեն օպերա հաուզ քամփնի» (անգլ.՝ Metropolitan Opera House company) բաժնետիրական ընկերության միջոցներով։
Մետրոպոլիտեն օպերան ԱՄՆ-ում միակ մշտական օպերային թատրոնն է։ Գործում է տարեկան 7 ամիս՝ սեպտեմբերից մինչև ապրիլ։ Ներկայացումները ամեն օր են։ Երգչախումբը, նվագախումբը և օժանդակ կոլեկտիվները կայուն են։ Առաջատար մենակատարներն ու դիրիժորները հրավիրվում են առանձին թատերաշրջանների և ներկայացումների[3]։ Օպերաները կատարվում են բնագրի լեզվով։ Այդ սկզբունքը ձևավորվել է 1910-ական թվականներին[4]։ Երկացանկը կազմում են հիմնականում դասական գործեր՝ Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչչինիի, Գաետանո Դոնիցետտիի, Ռիխարդ Վագների, Շառլ Գունոյի, Ժորժ Բիզեի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ռիխարդ Շտրաուսի և այլոց օպերաները։
Հայ երգիչները Մետրոպոլիտեն օպերայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետրոպոլիտեն օպերայում հանդես են եկել հայ երգիչներ՝
Նշանակալի է այդ թատրոնում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
- ↑ https://www.metopera.org/about/contact-us/(անգլերեն)
- ↑ Энциклопедический музыкальный словарь, Москва 1966
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետրոպոլիտեն օպերա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
