Jump to content

Շաքե Վարթենիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շաքե Վարթենիսյան
Ծնվել է1931
Բեյրութ, Լիբանան
Երկիր Լիբանան
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ

Շաքե Վարթենիսյան (1931, Բեյրութ, Լիբանան), հայ երգչուհի (սոպրանո)։

Կյանք և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաքե Վարթենիսյանը ծնվել է 1931 թվականին՝ Բեյրութում։ Ձայնը մշակել է Բեյրութում, երգել հայկական երգչախմբերում։ Կրթությունը շարունակել է ԱՄՆ-ում, ավարտել Բալթիմորի Փիբոդի ինստիտուտը՝ այդ ընթացքում շահելով տասնմեկ մրցանակ։ Որպես կամերային երգչուհի երկարատև համերգային շրջագայություն է կատարել ԱՄՆ-ի քաղաքներում, մի քանի տարի հրավիրվել նաև «Մետրոպոլիտեն օպերա», Միլանի «Լա Սկալա»՝ առաջնակարգ դերերգեր կատարելու։ 1958 թվականին Սպոլետայի (Իտալիա) միջազգային փառատոնում մրցանակ է շահել Լեդի Մակբեթի դերերգի կատարումով (Վերդիի «Մակբեթ»), նույն դերերգով բազմիցս հանդես եկել Տ. Գոբիի հետ։ 1963 թվականին արժանացել է Վերդիի անվան ոսկե շքանշանի։ Նույն թվականին Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանս քաղաքի միջազգային փառատոնում երգել է Մոցարտի «Դոն Ժուան» օպերայում։ 1968 թվականին մենահամերգներով հանդես է եկել Բեյրութում։ Վարթենիսյանին անվանել են «Լիբանանի սոխակ»[1]։

Օպերային դերակատարումներով և համերգներով եղել է ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Պորտուգալիայում, Մերձավոր Արևելքի երկրներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։