Մակբեթ (օպերա)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մակբեթ (այլ կիրառումներ)
Մակբեթ իտալ.՝ Macbeth | |
---|---|
![]() | |
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | Ողբերգություն |
Կոմպոզիտոր | Ջուզեպե Վերդի |
Լիբրետտոյի հեղինակ | Ֆրանչեսկո Պիավե, Անդրեա Մաֆեի |
Լիբրետտոյի լեզու | իտալերեն |
Սյուժեի աղբյուր | Վիլյամ Շեքսպիր. «Մակբեթ» ողբերգություն |
Գործողությունների քանակ | 4 ± 1 արար |
Կերպարներ | Մակբեթ, Լեդի Մակբեթ, Բանքո, Մաքդուֆ, Մալքոլմ, Սպասուհի, Բժիշկ, Մակբեթի սպասավոր, Ազդարար, Վարձու մարդասպան, Երեք ուրվականներ, Դունկան, Ֆլինս, Բանքոյի որդին, Երեք ուրվականներ, Herald? և Lady-in-waiting? |
Առաջնախաղի տարեթիվ | մարտի 14, 1847 |
Առաջնախաղի վայր | Ֆլորենցիա, Պերգոլա |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
Macbeth (opera) Վիքիպահեստում |
«Մակբեթ» (իտալ.՝ Macbet), իտալացի երգահան Ջուզեպե Վերդիի օպերա չորս գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն՝ Ֆրանչեսկո Պիավեի, մասնակցությամբ Անդրեա Մաֆեիի՝ ըստ Վիլյամ Շեքսպիրի «Մաքբեթ» ողբերգության։ Առաջնախաղը տեղի է ունեցել 1847 թ. մարտի 14-ին Ֆլորենցիայի Պերգոլա քաղաքի օպերային թատրոնում։ «Մաքբեթը» Վերդիի թվով տասներորդ օպերան է, այն առաջինն է, որը նա գրել է ըստ Շեքսպիրի ստեղծագործության (մնացած երկուսը՝ «Օթելլո» և «Ֆալստաֆ») :
Առաջնածաղից 18 տարի հետո Վերդին վերամշակել է օպերայի երաժշտությունը՝ Փարիզի Լիրիկ թատրոնում նոր բեմադրության համար։ Նոր տարբերակի առաջնախաղը կայացել է 1865 թ. ապրիլի 21-ին։ Ներկայումս որպես կանոն բեմադրվում է հենց օպերայի երկրորդ տարբերակը։
Օպերայի գլխավոր դերերգերից մեկը՝ Լեդի Մաքբեթի դերերգը, կատարել է հռչակավոր հույն երգչուհի Մարիա Կալլասը։
Օպերայի ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Օպերայի երաժշտությունը ստեղծվել է 1846—1847 թվականներին: Պիավեի լիբրետտոն հիմնված է Շեքսպիրի ողբերգության իտալերեն արձակ թարգմանության վրա, որի հեղինակն է Կառլո Ռուսկոնին (հրատարակվել է Տուրինում 1838 թ.):
Շեքսպիրի նկատմամբ հարգանքից ելնելով՝ Վերդին որոշեց լինել այնքան հավատարիմ ողբերգության տեքստին, որքան հնարավոր է: Վերդին գրում էր լիբրետտոյի հեղինակ Պիավեին. «Այս ողբերգությունը մարդկային մեծագույն նվաճումներից մեկն է: Եթե մեն չենք կարող դրան համարժեք մեծ բան ստեղծել, ապա գոնե փորձենք սովորականից բարձր բանի հասնենք»: Վերդին և Պիավեն առերեսվեցին Շեքսպիրի ստեղծագործությունը օպերային բեմին ադապտացնելու մարտահրավերին: Նրանք պետք է պահպանեին ողբերգության դրամատիկ հիմքը՝ ստիպված լինելով հրաժարվել Շեքսպիրի պատկերավոր լեզվին բնորոշ շատ առանձնահատկություններց և նրբություններից, որոնք հնարավոր չէր հարմարեցնել երաժշտական թատրոնի պայմաններին: Լիբրետտոյի վրա աշխատանքի ընթացքում կոմպոզիտորն ու լիբրետտոյի հեղինակը հաճախ վիճաբանություններ էին ունենում: Վերդին երբեմն խիստ ցուցումներ էր տալիս Պիավեին՝ տեսարանների հաջորդականության, գործող անձերի բնութագրիչների մանրամասնությունների վերաբերյալ: Նա անգամ որոշ տեսարանների տեքստերի արձակ տարբերակներ էր ուղարկում Պիավեին: Օպերայի լիբրետտոյի ստեղծմանը Վերդին նաև ներգրավում է իր մոտիկ ընկերոջը՝ Անդրեա Մաֆեիին, որն իր ժամանակի հայտնի շեքսպիրագետ էր և Վերդիի մեկ այլ՝ «Ավազակներ» օպերայի լիբրետտոյի հեղինակը:
1847 թ. տեղի ունեցած «Մակբեթ» օպերայի առաջնախաղը մեծ հաջողություն է ունենում ինչպես հանդիսատեսի, այնպես էլ երաժշտական քննադատների շրջանում: Կոմպոզիտորը 25 անգամ կանչվում է բեմ:
Օպերայի առաջնախաղից 18 տարի անց՝ 1865 թվականին, Փարիզում օպերայի առաջնախաղի համար Վերդին ստանձնում է օպերայի երաժշտության վերանայման գործը՝ փոխելով այն երաժշտությունը, որն իր կարծիքով թույլ կամ բնութագրական չէր գործող անձանց, ավելացնելով նոր երաժշտություն, ինչպես նաև խմբագրելով գործիքավորումը: Մասնավորապես, աԱվելացվում է Լեդի Մաքբեթի "La luce langue" արիան (2-րդ գործողություն), Մաքբեթի և Լեդի Մակբեթի վրեժի զուգերգը (Ora di morte, 3-րդ գործողություն), փախստականների խմբերգի համար գրվում է նոր երաժշտություն (Patria oppressa), փոփոխության է ենթարկվում Մաքբեթի մահվան տեսարանը, ավելացվում է եզրափակիչ խմբերգը և այլն:
Փարիզյան երաժշտական քննադատները բավականին սառ, անգամ բացասաբար են ընդունում Վերդիի օպերան: Վերդին մնում է շփոթված և հիասթափված նման ընդունելությունից: Որորշ երաժշտական քննադատներ անգամ մեղադրում են Վերդիին Շեքսպիր չհասկանալու մեջ, ինչին կոմպոզիտորը հակադարձում էր. «Գուցե ես ընդունեմ, որ Մակբեթին արժանին չեմ մատուցել, սակայն, այն, որ ես չգիտեմ, չեմ հասկանում Շեքսպիրին, ի սեր Աստծո, ո՛չ, քա՛վ լիցի...»:
Սակայն ժամանակի ընթացքւոմ օպերային բեմերի վրա հաստատվում և ներկայումս որպես կանոն կատարվում և ընդունելության է արժանանում հենց օպերայի Փարիզյան խմբագրումը:
Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերերգ | Ձայն |
---|---|
Մակբեթ, Դունքանի զորքի հրամանատար | բարիտոն |
Լեդի Մակբեթ, նրա կինը | սոպրանո |
Բանկո, Դունքանի զորավարներից, Մակբեթի ընկերը | բաս |
Մաքդուֆ, շոտլանդացի ազնվական | տենոր |
Սպասուհի | մեցցո-սոպրանո |
Մալկոլմ, Դունքանի որդին | տենոր |
Բժիշկ | բաս |
Մակբեթի սպասավոր | բաս |
Մունետիկ | բաս |
Մարդասպան | բաս |
Երեք ուրվական | 2 սոպրանո և բաս |
Դունքան, Շոտլանդիայի արքա | առանց խոսքերի |
Ֆլինս, Բանքոյի որդին | առանց խոսքերի |
Վհուկներ, սպասավորներ, ազնվականներ, ծառաներ, փախստականներ |
|
|