Մեցցո-սոպրանո, (իտալերեն` mezzo soprano, < mezzo — միջին), կանացի երգչական ձայն, սոպրանոյի և կոնարալտոյի նկատմամբ միջին դիրքում։
Տարբերակում են բարձր (քնարական) մեցցո-սոպրանո (մուտ է սոպրանոյին) և ցածր (մոտենում է կոնտրալտոյին)։ Մեցցո-սոպրանոյի համար գրված օպերային դերերգերից են՝ Ամներիս (Վերդիի«Աիդա»), Կարմեն (Ժորժ Բիզեի«Կարմեն»), Մարֆա (Մուսորգսկու «Խովանշչինա»), Լյուբաշա (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Ալմաստ (Սպենդիարյանի«Ալմաստ»), Փառանձեմ (Չուխաճյանի«Արշակ Բ») և այլն։ Տարատեսակներից է կոլորատուրային մեցցո-սոպրանո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 499)։