Ալմաստ (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տե՛ս նաև Ալմաստ (այլ կիրառումներ) 
Picto infobox music.png
Ալմաստ
Տեսակ օպերա
Կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյան
Լիբրետտոյի
հեղինակ(ներ)
ՍոֆյաՊարնոկ
Սյուժեի աղբյուր Հովհաննես Թումանյան. «Թմկաբերդի առումը» պոեմ
Առաջնախաղի տարեթիվ հունիսի 23, 1930
Առաջնախաղի վայր Մոսկվա

Ալմաստ, Ալեքսանդր Սպենդիարյանի օպերան։ Լիբրետոն (ռուսերեն), ըստ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, գրել է Սոֆյա Պարնոկը 1917-1918 թվականներին։ Կլավիրն ավարտվել է 1923 թվականին, գործիքավորումը շարունակվել է մինչև 1928 թվականը (IV գործողությունը գործիքավորել է Մ. Շտեյնբերգը)։[1]

«Ալմաստ»-ն Ալեքսանդր Սպենդիարյանի թողած երաժշտական ժառանգության և անցած ստեղծագործական ուղու զարգացման գագաթնակետն է։ Հայկական ազգային ինքնուրույն օպերային արվեստի զարգացման գործում «Ալմաստը» հիմնական ու կարևոր փուլերից մեկն է։ Իր պրոֆեսիոնալ կատարելությամբ, երաժշտական-դրամատուրգիական հագեցվածությամբ, ձևի թեմատիկայի և երաժշտական արտահայտչական միջոցների վարպետությամբ, այս մոնումենտալ ստեղծագործությունը հասնում է դասական կատարելության, համաշխարհային օպերային արվեստի լավագույն նմուշներին։[2]

Բեմադրություններ[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]

  1. 100 опер, Издательство «Музыка», 1976
  2. Ա. Գասպարյան, Ալեքսանդր Սպենդիարով, Երևան, Հայպետհրատ, 1951