Տենոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տենոր (իտալերեն tenore, լատիներեն tenero — պահել),

1. Տղամարդու երգչական բարձր ձայն։ Ձայնածավալը՝ փոքր օկտավայի դոյից մինչև առաջին օկտավայի սիբեմոլ։ Հիմնական տարատեսակներն են՝ քնարական (tenore di grazia), բնորոշ են տեմբրի փափկությունը և շարժունությունը, և դրամատիկական (tenore di forza), հատուկ է ամբողջ ձայնածավալում հնչողության մեծ ուժը։ Հանդիպում է նաև քնարա-դրամատիկ․ Տենոր և տենոր-ալտինո (հասնում է մինչև երկրորդ օկտավայի մին)։

2. Փողային երաժշտական գործիք, կիրառվում է փողային նվագախմբերում։ Տենոր են անվանում նաև սովորաբար միջին ռեգիստրի որոշ երաժշտական գործիքներ, որոնք պատկանում են նույն ընտանիքին (օրինակ, սաքսոֆոն-տենոր և այլն)։

3․ Միջին դարերում (XII դարից)՝ կոնտրապունկտային ստեղծագործության հիմնական ձայնը (պարտիան), որ շարադրում էր գլխավոր մեղեդին (cantus firmus)։ Սկզբնապես տենոր ներքևի ձայնն էր, բասի միավորումից հետո դարձել է պոլիֆոնիկ ստեղծագործության միջին ձայնը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 652 CC-BY-SA-icon-80x15.png