Արշակ Բ (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Արշակ Բ
Արշակ Բ և Arsace Secondo
Partitur 1.jpg
Տեսակ օպերա
Ժանր դրամա
Կոմպոզիտոր Տիգրան Չուխաճյան
Լիբրետտոյի
հեղինակ(ներ)
Թովմաս Թերզյան
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն և հայերեն
Գործողությունների քանակ 4
Գործողության տեղ Մեծ Հայք
Կերպար(ներ) Արշակ Բ և Ներսես Ա Մեծ
Ստեղծման տարեթիվ 1868
Առաջնախաղի տարեթիվ նոյեմբերի 29, 1945
Առաջնախաղի վայր Կոստանդնուպոլիս, ամբողջական՝ Երևան

«Արշակ Բ», հայ անվանի երգահան Տիգրան Չուխաճյանի օպերան, լիբրետտո իտալերեն Թովմաս Թերզյանի և հայերեն Արմեն Գուլակյանի ։ Հանդիսանում է հայկական ազգային դասական առաջին օպերան։[1]

Ստեղծումը[խմբագրել]

Ավարտվել է 1868-ին Կ․ Պոլսում։ Մասամբ օպերան կատարվել է նույն թվականին։[2] Թ․ Թերզյանի երկլեզվյան՝ հայերեն և իտալերեն լիբրետոն ստեղծվել էր հայոց արքա Արշակ Բ-ի, թագուհի Օլիմպիայի, իշխանուհի Փառանձեմի և իշխաններ Գնելի ու Տիրիթի, ինչպես նաև Հայաստանի, Պարսկաստանի և Բյուզանդիայի փոխհարաբերությունների մասին Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու հաղորդած վիպախառն տեղեկությունների հիման վրա։ Գործողությունը կատարվում է Արմավիրում, 365 - 367-ին։

Թերզյանի լիբրետոն ըստ ժանրի «քնարական-ողբերգություն» է։ Չուխաճյանը մարմնավորելով լիբրետոյի քնարական հիմնական գիծը և միաժամանակ բացահայտելով դրամատիկական ու հերոսական շեղումները, ստեղծել է եվրոպական «մեծ օպերայի» ավանդույթի լայնաշունչ մի երկ, ուր օգտագործված է կատարողական հսկայական կազմ, սիմֆոնիկ նվագախումբ, երգեցիկ խումբ, մեներգիչներ և փողային նվագախումբ։

Բեմադրություններ[խմբագրել]

Օպերան երգահանի կյանքի ընթացքում ամբողջովին չի բեմադրվել /միայն որոշ հատվածներ [3]/ արտիստիկ ռեսուրսների սղության, ինչպես նաև այդ նախագծին թուրքական իշխանությունների ընդդիմանալու պատճառով, քանի որ հայկական պատմությանն ու մշակույթին վերաբերող ստեղծագործությունները դիտվում էին որպես հայկական ազգայնականությունը խրախուսող գործոններ։

Հատվածներ օպերայից կատարվել են Վենետիկում, Փարիզում, Վիեննայում և Կ.Պոլսում։ Երգահանի մահից հետո երաժշտությունը համարվում էր կորած։ Այն նորից ի հայտ է գալիս 1930-ական թթ.։ Օպերայի երաժշտությունն ու լիբրետտոն հիմնովին վերախմբագրվում են խորհրդային հայ երաժշտագետներ Ալեքսանդր Շահվերդյանի, Լևոն Խոջա-Էյնաթյանի և գրականագետ Արմեն Գուլակյանի կողմից։ Նորացված տեսքով օպերան առաջին անգամ ներկայացվում է հանդիսատեսին 1945 թ. (բեմադրող՝ Արմեն Գուլակյան, դիրիժոր՝ Միքայել Թավրիզյան)՝ դառնալով Երևանի օպերայի և բալետի պետական թատրոնի խաղացանկի հիմնասյուներից մեկը։

1956 թվականին Չուխաջյանի գլուխգործոցին անդրադարձել է բեմադրիչ Վավիկ Վարդանյանը (դիրիժոր՝ Սուրեն Չարեքյան1986 թվականին հիշյալ օպերան բեմադրել է Տիգրան Լևոնյանը (դիրիժոր՝ Յուրի Դավթյան)։ Նույն թվականին «Արշակ Երկրորդը» բեմ է բարձրացել Թբիլիսիում։ 1991 թվականին ևս «Արշակ Երկրորդի» բեմադրությունը իրականացրել է Տիգրան Լևոնյանը, հանվել է խաղացանկից 1997 թվականին։ 2007 թվականի մարտի 3-ին Երևանում կայացավ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայի նոր բեմադրության պրեմիերան (բեմադրող՝ Գ. Գրիգորյան)։

Օպերայի գլխավոր հերոսներ[խմբագրել]

Արշակ Բ օպերայի պարտիտուրի էջերից մեկը

Տարբերակ I[խմբագրել]

Արշակ Երկրորդ՝ Հայոց արքա

Վարդան՝ Արշակի թիկնապահ

Փառանձեմ՝ Սյունիքի արքայքդուստր, Գնելի կինը

Գնել՝ Սյունիքի արքայազն, Արշակի եղբայրը

Վալենսիա՝ Սյունիքի արքայազն, Հայոց բանակի հրամանատար

Օլիմպիա ՝ Հայոց թագուհի, Հռոմի կայսեր դուստր

Ներսես՝ Հայոց կաթողիկոս

Պոլիսենա

Տիրան թագավորի ուրվականը

Օլիմպիայի և Արշակի որդու ուրվականը [4]

Տարբերակ II[խմբագրել]

Արշակ Երկրորդ՝ Հայոց արքա

Օլիմպիա՝ Հայոց թագուհի, Հռոմի կայսեր դուստր

Վասակ Մամիկոնյան

Փառանձեմ՝ Սյունիքի արքայքդուստր

Տիրիթ՝ իշխան

Ներսես՝ Հայոց կաթողիկոս

Սպանդարատ

Դրաստամատ

Համառոտ բովանդակություն[խմբագրել]

Տարբերակ I[խմբագրել]

Արշակ Բ թագավորը դաժան տիրակալ է, ով սպանել է իր հորը՝ Տիրանին, և վթարել իր սեփական եղբորը՝ Գնելին։ Նախկինում Արշակը սիրահարված էր Փառանձեմ իշխանուհուն։ Սակայն վերջինս ամուսնանում է Գնելի հետ, և Արշակը կնության է վերցնում հռոմեական կայսր դստեր Օլիմպիային։

Ժամանակ է անցնում, և Փառանձեմը աղաջում է Արշակ թագավորին թույլ տալ Գնելին՝ իր ամուսնուն վերադառնալ Հայաստան։ Անգութ թագավորը հանձնում է Փառանձեմին իր զինվորներին, որպեսզի պահեն նրան իր համար։

Չնայած արգելքների, Արշակի եղբայր Գնելը վերադառնում է և իր ընկեր Վալեսիայի հետ, որը հայոց բանակի հրամանատար է, երդվում է վրեժ լուծել Արշակից։ Վալենսիան գալիս է պալատ և փորձում է համոզել Օլիմպիա թագուհուն, որ Արշակը դավաճանել է նրան և ցանկանում է ամուսնանալ Փառանձեմի հետ։ Ինքը՝ վալենսիան սեր է խոստովանում և առաջարկում է փախչել. վերցնելով նրա որդուն։ Այդ ժամանակ մտնում է Փառանձեմը իր մահացու վիրավոր ամուսնու Գնելի հետ, այնուհետև՝ Արշակ թագավորը և բանտ է ուղարկում թագուհի Օլիմպիային։ Գնելը անիծում է թագավորին և զոհվում։

Թագավորը գահին է, որը, կարծես, պատված է իր զոհերի արյան կաթիլներով։ Նա նորից տենչում է Օլիմպիային։ Փառանձեմը՝ պատահաբար լսելով նրա տենչանքները, ուղեվորվում է դեպի աշտարակ և սպանում Օլիմպիայի որդուն, որպեսզի նա չժառանգի գահը։

Տեսարան գերեզմանոցում։ Ե՛վ Արշակին, և՛ Փառանձեմին հետապնդում են իրենց զոհերի ուրվականները։

Որոշ ժամանակ անց Ներսես կաթողիկոսին հաջողվում է ազատել Օլիմպիային, որպեսզի վերականգնի իր Հայաստանի թագուհի լինելու իրավունքը։ Արշակը ներում է ստանում Օլիմպիայից և խնջույք կազմակերպում։ Խնջույքի ժամանակ ատելությամբ լցված Փառանձեմը թունավորում է Օլիմպիայի գինին և ինքն էլ թունավորվում։ Վախճանվելուց առաջ Փառանձեմը մահացու վերք է հասցնում նաև Արշակ թագավորին։[5]

Տարբերակ II (Ներկայումս Ազգային օպերայի և բալետի թատրոնում)[խմբագրել]

Առաջին գործողություն

Պատկեր I

Հայոց արքա Արշակ Երկրորդը հաղթելով պարսից Շապուհ թագավորին փառքով վերադառնում է մայրաքաղաք։ Պալատում նա ողջունում է բոլորին, ցանկանում ժողովրդին հավիտենական փառք։ Սպարապետը երդվում է մինջև վերջ ջախջախել թշնամիներին՝ ի փառս հայրենիքին։ Ներսես կաթողիկոսը օրհնում է հաղթողներին։ Ժողովութդը ցնծալի խանդավառության մեջ է։

Իշխանուհի Փառանձեմը ողջունում է արքային։ Իր ամուսնու մահվան պատճառով նա սգի մեջ է։ Փառանձեմը խնդրում է, որ արքան թույլ տա նրան վերադառնալ Սյունիք՝ իր հայրենիքը։ Իշխան Տիրիտը սիրում է Փառանձեմին և ցանկանում է, որ նա մնա արքունիքում։

Թագուհի Օլիմպիան նույնպես ողջումում է Արշակին։ Նրա հետ են Վաղես կայսեր դեսպանները։ Արքան հետաձգում է տեսակցությունը նրանց հետ։ Ժողովուրդը փառաբանում է Արշակունյաց և Մամիկոնյաց տոհմերը։

Պատկեր II

Փառանձեմը եկել է նորից խնդրելու Արշակին, որ թույլ տա նրան հեռանալ արքունիքից։ Նա չի ուզում մնալ այստեղ, ուր ամեն ինչ հիշեցնում է իր սիրեցյալ ամուսնուն Գնելին, ով սպանվել է Արշակի հրամանով։ Արքան բացատրում է, որ Գնելին սպանել են դավադրության համար։ Չվստահելով Փառանձեմին, ով կարող էր խռովարարություն բարձրացել Սյունիքում, Արշակը հրամայում է մի դղյակ կառուցել նրա համար։

Դարանակալ իշխան Տիրիտը հետևում է Աշակին։ Պատրաստ լինելով օգնել պարսից թագավորին, նա ուզում է տիրանալ գահին և Փառանձեմին։

Գալիս են Օլիմպիան և իշխան Սպամդարատը։ վերջինս հայտնում է Օլիմպիային, որ Արշակը չի ուզում ընդունել Վաղես կայսեր դեսպաններին և անտարբեր չէ Փառանձեմի նկատմամբ։ Օլիմպիան չի կարող հաշտվել այդ մտքի հետ։

Պատկեր III

Իշխան Տիրիթը դավ է դնում Արշակի դեմ։ Նա և մի քանի նախարար սպասում են օգնություն Շապուհ թագավորից և դավաճան Մերուժանից։ Փառանձեմը ողբում է իր դաժան բախտը։ Տիրիթը հայտնում է նրան, որ պատրաստ է սպանել թագավորին և Փառանձեմին դարձնել թագուհի։ Փառանձեմը վրդովված մերժում է նրան։

Ներս է մտնում Արշակը, ով գիտի Տիրիթի դավադրության մասին։ Երբ Տիրիթը հայտնում է նրան, որ սիրում է Փառանձեմին։ Արշակը հասկանում է, թե ինչու է Տիրիթը դավաճանել նրան։ Ներս են բերում պարիկ գերուն, որը պետթ է հասցներ նամակը Շապուհին։ Արշակը մահապատժի է ենթարկում Տիրիթին։

Երկրորդ գործողություն

Պատկեր IV

Արշակը զրուցում է Դրաստամատի հետ։ Արքան լսել է Սպանդարատի նոր դավադրության մասին։ Մթության մեջ նա նկատում է Փառանձեմին։ Իշխանուհին շրջապատված է դավերով, իսկ թագավորը քվում է դաժան և սարսափելի։ Արշակը բացատրում է, որ նա դաժան է միայն դավադիրների հետ։

Նրանք թաքնվում են, երբ տեսնում են Օլիմպիային և դավադիր նախարարներին։ Նրանք համոզում են թագուհուն խնդրել Բյուզանդիայի Վաղես թագավոին ջաղջախել և հպատակեցնել Արշակին։ Միայն այդպես կարող է Օլիմպիան վերադարձնել Արշակի սերը։ Հետևելով նենգ հորհրդին՝ Օլիմպիան մտադիր է հրահրել պատերազմԲյուզանդիայի և Հայաստանի միջև։

Արշակը արքան հրամայում է Դրաստամատին դավադիրներին կալանավորել։ Նա նախազգում է նոր դավեր։

Պատկեր V

Տաճարում Ներսես կաթողիկոսի խնդրանքով թագավորը ներում է շնորհում թագուհուն և դավադիր իշխաններին։ Կաթողիկոսը օրհնում է ժողովրդին, քարոզում է, որ դավադիրները թողնեն իրենց չար դավերը և հավատարիմ լինեն հայրենիքին և արքային։ Միայն այդպես երկրում կլինի անդորր և համերաշխություն։

Պատկեր VI

Արքունիքում տոնախմբություն է։ Սպանդարատը տալիս է Օլիմպիային թունավորված գինի։ Թագուհին մատուցում է գավաթը Արշակին, սակայն Փառանձեմը խնդրում է, որ թագավորը թույլ տա իրեն ըմպել գինին։ Օլիմպիան, ոչինչ չկասկածելով, ինքն է խմում այն ի նշան Արշակի հետ հաշտության և փոխանցում գավաթը նրան։ Սակայն զգալով, որ այն թունավորված էր, Օլիմպիան խնդրում է չխմել այն։ Արշակը ներկաներին արգելում է հեռանալ սրահից և ձեռբակալում Սպանդարատին։

Օլիմպիան մահանում է։ Սպանդարատը խոստովանում է իր հանցանքը, և նրան մահապատժի են ենթարկում։ Թագավորը չի ընկճվում։ Նա առաջարկում է լցնել գինով բաժակները և խմել Փառանձեմի կենացը, որը փրկել է իր կյանքը։ Ժողովուրդը ողջունում է իր արքային։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

"Արշակ Բ" օպերան նախատեսված էր ներկայացնել 2001 թվականի սեպտեմբերի 11ին Սան Ֆրանցիսկոյում։ Սակայն ահաբեկիչների այդ օրվա տխրահռչակ գործողությունների պատճառով բեմադրությունը տեղափողվեց սեպտեմբերի 16ի։

Արմեն Գուլակյանը 1946 թվականին արժանացել է Ստալինյան մրցանակի երրորդ աստիճանի դափնեկրի կոչմանը 1945 թ. Ա.Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում Տ.Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի բեմադրության համար

Երաժշտություն[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

  • John Hamilton Warrack, Ewan West. The concise Oxford dictionary of opera. — 3-е изд. — New York: Oxford University Press, 1996. — С. 92.
  • Tahmizian N. The life and work of Dikran Tchouhadjian. — Los Angeles: Drazark Press, 2001. — P. 35.
  • A. Mestyan. A garden with mellow fruits of refinement” - Music Theatres and Cultural Politics in Cairo and Istanbul, 1867-1892.. — Budapesht, 2011. — С. 295.:"2 and 3 part of Arshak II were played in the Naum Theatre on 10 march 1868."
  • Arshak II
  • Arshak II