Ժաննա դ'Արկ (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ժաննա դ'Արկ (այլ կիրառումներ)
Picto infobox music.png
Ժաննա դ'Արկ
Giovanna d'Arco
Giuseppe Verdi, Giovanna d'Arco, Vocal Score - Restoration.jpg
Տեսակ օպերա
Ժանր քնարական դրամա[1]
Կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդի[1]
Լիբրետտոյի
հեղինակ
Տեմիստոկլե Սոլերա[1]
Սյուժեի աղբյուր Օռլեանի կույսը
Գործողությունների քանակ 3 Արար և 1 prologue
Գործողության տեղ Դորեմի լա Պյուսել[1], Ռեյմս[1] և Ռուան
Ստեղծման տարեթիվ 1844[1]
Առաջնախաղի տարեթիվ փետրվարի 15, 1845[1]
Առաջնախաղի վայր Լա Սկալա
Giovanna d'Arco Վիքիպահեստում

Ժաննա դ'Արկ (իտալ.՝ Giovanna d'Arco), իտալացի երգահան Ջուզեպե Վերդիի օպերա երեք գործողությամբ, որի առաջնախաղը տեղի է ունեցել 1845 թվականի փետրվարի 15-ին Միլանի Լա Սկալա թատրոնում։ Լիբրետտոյի հիմքում, որը գրվել է Թեմիստոքլե Սոլերայի կողմից, ընկած է Ֆրիդրիխ Շիլլերի «Օռլեանի կույսը» դրաման և Ժաննա դ'Արկ կյանքի իրադարձությունները։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաննայի պարտիան գրվել է հատուկ Հերմինիա Ֆրեցոլինիի համար։ Հետագայում օպերան բեմադրվել է այլ լիբրետտոյի հիման վրա։ Ցենզուրայի պահանջով օպերայից հանվեցին ամեն մի ակնարկ ազատագրական պայքարի մասին, իսկ գործողությունները տեղափոխվեցին Հին Հունաստան։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաբան

Առաջին տեսարան․ Դղյակի մեծ դահլիճ, 1429 թվական (Հարյուրամյա պատերազմ)։ Իրավիճակը, որում հայտնվել են արմանյակները, կարծես անհույս է։ Օռլեանը, քաղաք,որտեղ ապրում է արքայական ընտանիքը, պաշարված է անգլիական զինվորների կողմից և ուր որ է կընկնի։ Քաղաքի պաշտպանները անիծում են անգլիացիներին (Qual v'ha speme -? Maledetti cui spinge Rea voglia)։ Թագավորը հանդես է գալիս ժողովրդի դիմաց և հայտարարում է իր հեռանալու մասին։ Նա հիմնավորում է այդ քայլը նրանով, որ երազ է տեսել և նրան առաջարկել են վայր դնել սուրն ու սաղավարտը նշված վայրում` անտառի կենտրոնում, կաղնու տակ, իսկ կողքին դնել Մարիամ Աստվածածնի սրբապատկերը, որպեսզի Ֆրանսիան փրկվի։ Երբ նա իմանում է, որ այդ տեղը իրոք գոյություն ունի գյուղից ոչ հեռու, նա անմիջապես ուզում է գնալ այնտեղ, բայց մարդիկ ուզում են կանգնեցնել նրան այդ քայլից, քանի որ այդ վայրում իշխում է չարը։ Սակայն Կարլը գնում է անտառ։

Երկրորդ տեսարան․ Գիշեր, Դոմրեմի գյուղի մոտ, անտառում, ժայռի վրա գտնվող մատուռի մոտ կա քարե նստարան։ Երկինքը սև է և անհանգիստ։ Ժակը վախենում է, որ Ժաննան հաճախ է քնում սոճու տակ գիշերային փոթորիկներին, և դրա պատճառով էլ կապված է չար ուժերի հետ։ Նա թաքնվում է ծառի փչակում, որպեսզի իմանա ճշմարտությունը։ Ժաննան հայտնվում է բեմին և ծնկի է իջնում մատուռի առջև։ Նա անկեղծորեն հավատում է, որ նա ընտրված է փրկելու Ֆրանսիան, բայց նա կասկածում է, որ ի զորու է դա անել։ Բեմին է հայտնվու Կարլը` Ֆրանսիայի թագավորը։ Նա հասկանում է, որ հայտնվել է այնտեղ, ուր որ ուզում էր, դնում է իր սաղավարտ եւ սուրը և սկսում է աղոթել։ Հնչում է չար եւ բարի հոգիների երգչախմբերը, որոնք լսելի են միայն Ժաննային։ Դևերը ծաղրում են Ժաննային (Tu sei bella, tu sei bella! Pazzerella, che fai tu?), մինչդեռ հրեշտակները նրան հիշեցնում են իր առաքելության մասին։ Հենց որ Ժաննան տեսնում է Կարլին, անմիջապես ճանաչում է թագավորին և ներկայանում է որպես Օռլեանի ապագա պաշտպան։ Կարլը տեսնում է Ժաննայի աչքերում աստծո կրակ։ Երկուսն էլ լքում են բեմը ավելի հուսադրված։ Բայց Ժակը, ով ականատես էր այս տեսարանին, կարծում, է որ ինքը գիտի ճշմարտությունը․ Ժաննան դեպի արքն իր խելահեղ սիրո պատճառով, թույլ տվեց դևերին գրավել իր սիրտը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Mesa F. Opera: an encyclopedia of world premieres and significant performances, singers, composers, librettists, arias and conductors, 1597-2000 Jefferson: McFarland & Company, 2007. — P. 110. — ISBN 978-0-7864-0959-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]