Լուսին Ամարա
| Լուսին Ամարա | |
|---|---|
| Ի ծնե անուն | անգլ.՝ Lucine Armaganian |
| Ծնվել է | մարտի 1, 1925[1][2] Հարթֆորդ[2] |
| Երկիր | |
| Մահացել է | սեպտեմբերի 6, 2024[3][4] (99 տարեկան) Քուինս, Նյու Յորք[5] |
| Ժանրեր | օպերա |
| Մասնագիտություն | օպերային երգչուհի |
| Երգչաձայն | սոպրանո[2] |
| Գործիքներ | ջութակ[2] և վոկալ |
| Աշխատավայր | Սան Ֆրանցիսկոյի օպերա և Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ երգչախումբ |
| Լեյբլ | RCA Red Seal Records և CBS Records International? |
| Կրթություն | Արևմուտքի երաժշտական ակադեմիա (1947)[2], Հարավային Կալիֆոռնիայի համալսարան (1950)[2] և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Թորնթոնի երաժշտական դպրոց |
Լուսին Ամարա, իսկական անուն-ազգանունը՝ Թագուհի Արմաղանյան (անգլ.՝ Lucine Amara, մարտի 1, 1925[1][2], Հարթֆորդ[2] - սեպտեմբերի 6, 2024[3][4], Քուինս, Նյու Յորք[5]), ծագումով հայ, ամերիկյան օպերային երգչուհի (սոպրանո), Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի մեներգչուհի[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուսինե Ամարան ծնվել է 1925 թվականի մարտի 1-ին[7][8][9], ԱՄՆ-ի Հարթֆորդ քաղաքում, կոշկակար Ջորջ Արմաղանյանի և Ադրիան Ղազանչյանի ընտանիքում[10]։ Ամարան մանուկ հասակից երգել է Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում։ Այնտեղ էլ նա ավարտել է երաժշտական դպրոցի ջութակի և դաշնամուրի դասարանը։ Նրա համերգային դեբյուտը կայացել է 1946 թվականին «War Memorial Opera House»-ում։ Սովորել է Արևմուտքի երաժշտական ակադեմիայում, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։ 1948 թվականին Լոս Անջելեսի երաժշտական մրցույթում շահել է 1-ին մրցանակ։ 1940-1949 թվականներին երգել է Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում։
1950 թվականին ընդունվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերա, հետագայում դարձել է նրա «աստղերից»։ Կատարել է շուրջ 60 դերերգ՝ Դոննա Էլվիրա (Վոլֆգանգ Մոցարտի «Դոն Ժուան»), Աիդա, Դեզդեմոնա (Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Օթելլո»), Միմի, Տոսկա, Չիո Չիո-Սան (Ջակոմո Պուչչինիի «Բոհեմ», «Տոսկա», «Չիո Չիո-Սան») և այլն։ Հանդես է եկել նաև համերգներով, կատարել սոպրանոյի երգամասերը Լյուդվիգ վան Բեթհովենի «Իններորդ սիմֆոնիայում» և Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմում»։
Համերգային ծրագրերում ընդգրկել է նաև հայկական երգեր՝ Կոմիտասի «Կռունկ», «Դլե Յաման», Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» և այլն։ Ամարան հանդես է եկել աշխարհի լավագույն բեմահարթակներում, նրա երգարվեստը բարձր է գնահատվել միջազգային մամուլում։ 1965 և 1991 թվականներին Աիդայի դերերգով և մենահամերգներով Ամարան ելույթներ է ունեցել Երևանում։
Թոշակի անցնելուց հետո, դարձել է Նյու Ջերսիի օպերային թատրոնի խորհրդական և վարպետության դասեր է տվել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ 2005 թվականին եղել է «Մուզիկա Բելլա» նվագախմբի համերգային ծրագրի հատուկ հյուրը[7]։
| Ամարան մեզ է դարձրել ջութակ ու նվագում է մեր լարերի վրա |
Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի առաջատար երգչուհի Լուսին Ամարային (սոպրանո) նշանավոր ջութակահար Իսահակ Շտերնն անվանել է «Երգող ջութակ»։
Ֆիլմացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1951- Մեծն Կառուզո
- 1952- Կարմեն (հեռուստատեսային), Ֆրեսքիտա
- 1965- 19-րդ ամենամյա «Տոնի» մրցանակաբաշխություն
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երգիչների համաամերիկյան մրցույթի 1-ին մրցանակ, 1948
- Վոկալային արվեստի միջազգային ակադեմիայի «Բեմական Փառք» տիտղոս, 1989
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Metropolitan Opera Encyclopedia (խմբ. Դավիթ Հեմիլթոն), Նյու Յորք, «Simon & Schuster, New York, 1987. AS NEW IN D/W», 1991, ISBN 0-671-61732-X։
- Էրիկ Մայերս. «Reunion: Lucine Amara» (անգլ.) // Opera News.- սեպտեմբեր, 2005 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 https://operawire.com/obituary-legendary-soprano-lucine-amara-dies-at-99/
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.echovita.com/us/obituaries/ny/queens/lucine-amara-18598072
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.nytimes.com/2024/09/19/arts/music/lucine-amara-dead.html
- ↑ Լուսինե Ամարայի կենսագրությունը
- ↑ 7,0 7,1 Լուսինե Ամարայի կենսագրությունը zarkfoundation.com կայքում
- ↑ «2015թ. Լուսինե Ամարան տոնեց 90-ամյակը verismopera.org». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Lucine Amara». www.nndb.com. Վերցված է 2022 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Լուսինե Ամարան nndb կայքում
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուսին Ամարայի կենսագրությունը Allmusic.com կայքում (անգլ.)
- Լուսին Ամարայի երգերը Allmusic.com կայքում (անգլ.)
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսին Ամարա» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսին Ամարա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 277)։ |
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Մարտի 1 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Հարթֆորդ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 6 մահեր
- 2024 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Սոպրանոներ
- Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 20-րդ դարի օպերային երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք
- Ամերիկահայ օպերային երգչուհիներ
- Բեմական կեղծանուններ
- Հայ սոպրանոներ